Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լիլիթ Մակունցը՝ երեք կուսակցությունների նախաձեռնության մասին

Լիլիթ Մակունցը՝ երեք կուսակցությունների նախաձեռնության մասին
30.06.2020 | 22:10

Դա իրենց իրավունքն է՝ վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով «Հայրենիք»-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման փաստերով հանցագործության մասին հաղորդմանը:

Հարցին՝ «Իմ քայլն» անհանգստանալու կարիք չունի՞, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Եթե ես արձանագրում եմ, որ մեր գործողությունները որևէ կերպ դուրս չեն օրենքի դաշտից և մեր լիազորություններից, ապա ի՞նչ անհանգստանալու մասին կարող է լինել խոսքը»:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ