Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 26065

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 26065
01.07.2020 | 13:24

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 523-ով՝ հասնելով 26065-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 515-ով և հասել 14 563-ի, իրականացվել է 1821 թեստավորում, ընդհանուր թիվը՝ 113 665:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 453-ի, կորոնավիրուսով վարակված ևս 149 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 10 900 մարդ:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ