Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ-ն նախանշել է գործունեության հիմնական ուղղությունները

ՀՀԿ-ն նախանշել է գործունեության հիմնական ուղղությունները
02.07.2020 | 15:38

Հայաստանում համաճարակաբանական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներքաղաքական զարգացումները, վերջին սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցեր են քննարկվել երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին, ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։ Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում ՀՀԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները և գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը», - ասված է ԳՄ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ