ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Թուրքիայի ԱԳՆ. Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի հարցով ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից

Թուրքիայի ԱԳՆ. Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի հարցով ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից
02.07.2020 | 15:49

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը գրավոր պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան պահպանելու կոչին: «Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից»,-նշել է Աքսոյը` ընդգծելով, որ «Թուրքիայում քայլեր են ձեռնարկվում կրոնի ազատությունը պահպանելու ուղղությամբ` երկրի բոլոր քաղաքացիների համար»:

«Մենք ժառանգել ենք այս տարածքի մշակութային արժեքները: Սուրբ Սոֆիայի տաճարը, ինչպես նաև այստեղի մյուս մշակութային ժառանգությունները գտնվում են Թուրքիայի տարածքում: Տաճարի կարգավիճակի որոշումը Թուրքիայի ներքին գործն է: Ցանկացած մարդ կարող է իր կարծիքը հայտնել, սակայն չի կարող մեր ինքնիշխանությանը վերաբերող հարցերում իր կանոնները թելադրել»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը: Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է, 532-537 թվականներին Հուստինիանոս կայսեր հրահանգով, որ որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ