«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Նի­կո­լի «գաղտ­նի­քը»

Նի­կո­լի «գաղտ­նի­քը»
03.07.2020 | 00:06

Որ­քան էլ ար­տա­ռոց թվա, Նի­կո­լի գաղտ­նիքն առ­նչ­վում է Ար­ցա­խյան խնդ­րին: Բա­վա­կա­նին լուրջ հաշ­վար­կով իշ­խա­նու­թյան բեր­ված` ան­չափ ու­րույն մատ­րի­ցա, ան­ցյալ, գե­նոմ, ամ­բի­ցիա­ներ, ու­ղե­ղա­յին «դա­սա­վո­րու­թյուն», փո­ղի` նյու­թա­կա­նի նկատ­մամբ խիստ ընդ­գծ­ված, գյու­ղա­ցու խո­րա­ման­կու­թյան խոր­քով, մար­դա­սի­րու­թյու­նից, նե­րե­լու կա­րո­ղու­թյու­նից իս­պառ զուրկ, լոկ օգ­տա­շահ հաշ­վար­կի «տր­ցակ» եր­բեմ­նի խմ­բա­գի­րը, փաս­տո­րեն, ձեռն­տու «զո­նա» է բո­լո­րի հա­մար:


Թե՛ ար­տա­քին, թե՛ ներ­քին քա­ղա­քա­կան «վե­րա­դա­սա­վո­րու­թյան» տե­սան­կյու­նից: Ով է նրան «մտահ­ղա­ցել», կա՛մ էա­կան չէ, կա՛մ շատ էա­կան է, այ­նու­հան­դերձ, նրա «պա­րա­մետ­րե­րը» հա­մա­պա­տաս­խա­նում են խա­ղին ա­ռա­վել, քան կա­րե­լի էր պատ­կե­րաց­նել:
Այս­պի­սով, «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» գլ­խին հայ­տն­ված գյու­ղա­ցի Համ­բո­յի ար­տա­քի­նով իջևան­ցի տղա­յի հե­ղա­փո­խու­թյան «հայ­րե­րը» հըն­թացս տե­ղա­վո­րե­ցին նրան մի կող­մից Վազ­գեն Սարգ­սյա­նի, մյուս կող­մից Մոն­թեի կեր­պա­րի մեջ, ին­չը համ­բո­յա­կան նրա ար­տա­քի­նը դարձ­րեց ուղ­ղա­կի կոս­մե­տիկ, ե­թե չա­սենք` մա­սամբ փն­թի ու ան­հա­մո­զիչ, ու ար­դեն եր­կու տա­րի նրան նա­յող մար­դիկ ե­րա­զում են` եր­նեկ մաք­րեր մո­րու­քը, դառ­նար գեթ քիչ հաս­կա­նա­լի-ըն­կա­լե­լի գոյ: Դե պարզ է` մո­րու­քը ևս Ար­ցա­խի «մա­սին» էր:
Նրա վրա խա­ղադ­րույք դրած Արևմուտ­քը, ի­րա­կա­նում` իս­րա­յե­լա-ա­մե­րի­կա-բրի­տա­նա­կան, այն է՝ գլո­բա­լիս­տա­կան շեր­տը, խա­ղար­կում էր եր­կու սցե­նար: Ար­ցա­խյան. «դա­րի գոր­ծար­քի»` պա­ղես­տի­նյան սցե­նա­րի մեղմ կա­տա­րու­մով և Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան դաշ­տից Հա­յաս­տա­նի դուրս­բե­րում:


Լի­նենք ան­կեղծ. վեր­ջին «ի­դեան»` Ռու­սաս­տա­նից «ա­զա­տա­կա­նա­ցու­մը», ինչ-ինչ քայ­լե­րով ի­րա­կա­նաց­վում է` հետ-ա­ռա­ջի սկզ­բուն­քով. ա­տո­մա­կա­յա­նի փակ­ման սպա­սում, ռու­սա­կան հե­ռուս­տաե­թե­րի փակ­ման սպա­սում, Ա­խու­րյա­նի վրա­յով դե­պի Թուր­քիա կա­մուրջ՝ ա­ռանց ռու­սա­կան սահ­մա­նա­պահ­նե­րի` հա­յոց պատ­մա­կան հող այ­ցե­լու­թյան թույ­լտ­վու­թյամբ, և այդ­պես շա­րու­նակ: Բայց` դեռևս սպաս­ման մա­կար­դա­կով:
Ար­ցա­խի հար­ցում էլ` ԼՂՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին «տե­ղա­պահ» «նշա­նա­կե­լով»:
Ռու­սա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներն էլ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր դրսևո­րում ու­նեն, հետ ա­ռա­ջի-սկզ­բուն­քով, հի­մա իշ­խա­նու­թյուն­նե­րը ել­քեր են փնտ­րում ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րի «վե­րա­կան­գն­ման», ան­համ­բեր սպա­սում են` Պու­տինն ինչ ար­դյունք­ներ է ու­նե­նա­լու հան­րաք­վեի ու իր նոր ընտ­րու­թյան մա­սով, ու ոտ­քը կախ գցած, փոր­ձում հաս­կա­նալ` ինչ են ա­նե­լու հե­տայ­սու:
Ներ­քա­ղա­քա­կան մա­սով. տե­ղի է ու­նե­նում ան­տի­նի­կո­լա­կան ու­ժե­րի ինչ-որ հա­մախմ­բում, հե­տո` տրո­հում, ցան­ցա­յին պայ­քա­րի առ­կայ­ծում-մա­րում:
Հա­վա­քենք ծայ­րե­րը:
ա) Ցայս` Ար­ցա­խը տե­ղում է: Ստա­տուս-քվոն` կա­յուն: Որևէ վնաս Ար­ցա­խին դե­ֆակ­տո չի պատ­ճառ­ված:
բ) Բո­լո­րը սպա­սում են. Արևմուտքն ու Ռու­սաս­տա­նը փոր­ձում են հաս­կա­նալ` ին­չով կա­վարտ­վի «դա­րի գոր­ծար­քը», և հետ­կո­րո­նա­վի­րու­սյան աշ­խար­հում ինչ վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­ներ կլի­նեն:
գ) Հա­յոց ընդ­դի­մու­թյու­նը, ընդ ո­րում, ոչ այն մա­սը, որն ա­մեն օր բա­նակ­ցում, այլ ­խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րը ևս մլուլ են տա­լիս: ՈՒ նույն­պես սպա­սում:


Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր բո­լո­րի կող­մից հան­դուրժ­վում է, որ­պես ԺԱ­ՄԱ­ՆԱԿ: Նի­կո­լի գաղտ­նի­քը «ժա­մա­նակ» լի­նե­լու, այն է` ժա­մա­նակ շա­հե­լու մեջ է, որն ա­մեն­քը կօգ­տա­գոր­ծեն յու­րո­վի:
Երբ կգա (ե­թե գա) բուն պա­հը, և Ար­ցա­խյան խն­դի­րը կդառ­նա օ­րախն­դիր, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի վրա կկախ­վի լուծ­ման օր­հա­սա­կա­նու­թյու­նը, մե­կեն ոտ­քի կկանգ­նեն բո­լո­րը՝ թե՛ Արևմուտ­քը, թե՛ Ռու­սաս­տա­նը, թե՛ ա­ռա­ջին հեր­թին, խոր­քա­յին պե­տու­թյու­նը` հայ ժո­ղովր­դով:
ՈՒ­զում ենք հա­վա­տալ, որ Փա­շի­նյան Նի­կո­լը, որն այն­քան սխալ­ներ է թույլ տվել, այն­քան ա­հա­վոր է վար­վել հայ­րե­նի­քի, պե­տա­կա­նու­թյան, ժո­ղովր­դի, մարդ­կանց, ան­հատ­նե­րի հետ, բո­լոր դեպ­քե­րում հար­մա­րեց­ված կլի­նի «ժա­մա­նակ» շա­հե­լու հա­յոց մո­դու­լին և վեր­ջին կե­տում ոչ թե ան­հա­տա­կան, ման­կու­թյան դառ­նու­թյան, այ­լոց շա­հե­րը սպա­սար­կե­լու, այլ հա­յոց հա­վա­քա­կան մարմ­նի գե­նո­մին են­թա­կա կգտն­վի։
Կամ` կս­տի­պեն գտն­վել, ստի­պողն էլ կլի­նեն նույն հա­յոց գե­նոմն ու խոր­քը:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 8592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ