«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Նի­կո՞լն է մե­ղա­վոր

Նի­կո՞լն է մե­ղա­վոր
07.07.2020 | 00:01

Որ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան ա­ռար­կան վեր­ջա­պես, եր­կար մլուլ տա­լուց հե­տո, խցա­նի նման դուրս թռավ ԼԳ ու ՏԲ պրո­պա­գան­դա­յի, սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան «նր­բե­րանգ­նե­րի» տակ հայ­տն­ված հա­յոց դպ­րո­ցից` տրանս­գեն­դեր Մե­լի մա­սին կի­նո նկա­րող ԿԳՄՍ-ի ու նրա «փա­ռա­պանծ» նա­խա­րա­րի բո­րոտ ձեռ­քե­րով:


Հաս­կա­նա­լի է, Նի­կոլն ու իր տե­րե­րը շատ նուրբ ճա­նա­պար­հա­յին քար­տեզ­նե­րով` քայլ առ քայլ «կոտ­րե­ցին» հա­յոց ա­մեն ին­չը, այն ա­մե­նը, որ կոչ­վում էր հա­յի ինք­նու­թյուն:
Սա­կայն նե­րե­ցեք, բա­ցի նրա­նից, որ բո­լո­րով` մտա­վո­րա­կա­նու­թյու­նը (ե­թե այդ­պի­սին կա, ո­րով­հետև մտա­վո­րա­կա­նու­թյան ա­մե­նա­լուրջ շեր­տե­րը հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին կանգ­նել էին «բաս­տիո­նի» պատ­վան­դա­նին` Նի­կո­լի կող­քին և տար­փո­ղում էին` «հո­գու սով»), հոգևո­րա­կան­նե­րը, ո­րոնք այդ­պես էլ մի ձայն (հա­տու­կենտ բա­ցա­ռու­թյուն­նե­րը չհաշ­ված) չհա­նե­ցին, երբ այս­պես լլկ­վում էր հայ ո­գին, հայ ե­կե­ղե­ցին պատ դա­ռած չկանգ­նե­ցին` ա­սե­լու «ո՛չ» այս ա­մե­նին, նրանք ի­րենց հո­տին չա­սա­ցին` Ե­րի­քո­վը վայր նե­տե­լու, տա­պա­լե­լու հա­մար եր­գում ենք, եր­գում ենք ա­մեն րո­պե, ա­մեն ժամ. մինչ Ե­րի­քո­վի պա­տե­րը կընկ­նեն. ո­րով­հետև ոչ թե հա­կա­հե­ղա­փո­խա­կան պայ­քա­րով, բա­ռե­րի այն խր­ձե­րով, ո­րոն­ցից այ­սօր այր­վում են մեր ա­կանջ­նե­րը ա­ռա­վո­տից մինչ ե­րե­կո` Նի­կո­լի սխալ­նե­րի նշում­նե­րով (դրանք առ ո­չինչ են, ե­թե չա­սենք` էլ ա­վե­լի են ծա­ռա­յում Նի­կո­լի կոչ­ված ան­տի-հա­յի գո­վազդ­մա­նը, նրա հզոր լի­նե­լու «փա­ռա­բա­նու­թյա­նը»), պետք էր Հո­գու եր­գը եր­գել:


Ե­կե­ղե­ցին լուռ էր: Ե­կե­ղե­ցին չու­ներ ճա­նա­պար­հա­յին քար­տեզ: Ե­կե­ղե­ցին չու­ներ ա­նե­լիք: Կար­ծում եք հենց այն­պես չէ, որ այ­սօր ե­կե­ղե­ցու դռ­նե­րը փակ են (չա­սեք` կո­րո­նա­վի­րուս է, դրա հա­մար): Պա­տա­րագ­ներն այ­սօր անց են կաց­վում ա­ռանց հա­վա­տա­վոր հո­տի: Դա պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է, թե՞ նշան է Աստ­ծուց` բո­լո­րիս ուղղ­ված, հաս­կա­նա­լու` ին­չու է այդ­պես:
Ին­չու այ­սօր էջ­միած­նա­կան միա­բա­նու­թյու­նը` Վե­հա­փա­ռի գլ­խա­վո­րու­թյամբ, ա­ռաջ չի գա­լիս... Ոչ, պետք չէ որևէ կոն­դակ, որևէ ու­ղերձ ուղղ­ված իշ­խա­նու­թյա­նը, որևէ մե­կին (գլո­բա­լիստ­նե­րը շատ մեծ ծրագ­րով տա­պա­լել են, կոտ­րել են հա­վա­տի-հո­գու դռ­նե­րը) և ու­րեմն` ին­չու՞ Վե­հա­փա­ռը ա­ռաջ չի գա­լիս և հայ­տա­րա­րում իր հո­տի հա­մար ե­ռօ­րյա ծոմ` վասն հա­յոց ինք­նու­թյան, վասն կորս­վող հո­գու, վասն հա­յոց Տան:


Ի վեր­ջո հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն ըն­դա­մե­նը մի փոք­րիկ դր­վագ է մեր մեծ պատ­մու­թյան մեջ, ո­րը, ինչ­քան էլ գլո­բա­լիստ­ներն ու ոմն Նի­կոլ` յուր ան­հա­վատ­նե­րի թի­մով փոր­ձում է կանգ­նե­ցել, որ­պես Հո­գու երթ (ին­չը հաս­տա­տա­պես նրան չի հա­ջող­վե­լու, ո­րով­հետև Հրա­մա­նա­տա­րը ին­քը չէ), դրա­նից ա­ռաջ այն­քան նմա­նա­տիպ նա­խա­պատ­րաս­տու­թյուն­ներ ե­ղան` «Նոր Հա­յաս­տան, նոր հայ­րա­պետ», Մայր տա­ճա­րի շի­նա­րա­րու­թյան չար­տո­նում, ԿԳՄՍ նա­խա­րա­րի ա­նա­մոթ վե­րա­բեր­մունք` ա­ռա­քե­լա­կան քա­հա­նա­յի նկատ­մամբ… չթ­վենք։ Մենք, բայց ա­ռա­ջին հեր­թին էջ­միած­նա­կան միա­բա­նու­թյու­նը կուլ տվե­ցինք այդ ա­մե­նը:
Երբ ծոմ հայ­տա­րա­րե­լուն զու­գըն­թաց հա­յոց Վե­հա­փա­ռը պետք է հայ­տա­րա­րեր` ա­պաշ­խա­րու­թյան ենք կանգ­նում` ինձ­նից սկ­սած, ո­րով­հետև ես ևս գու­ցե մեղ­քեր ու­նեմ, և օր­վա իշ­խո­ղը հենց դրա­նից կառ­չած է փոր­ձում ծն­կի բե­րել էջ­միած­նա­կան­նե­րին, բո­լո­րիս, ո­րով­հետւ հոգևոր հո­վիվ­նե­րը ևս մարդ են ու կա­րող են սխալ­ներ թույլ տված լի­նել. ուս­տի` ա­պաշ­խա­րենք:
Հոգևոր միա­բան­նե­րը, մենք` ի­րենց հա­վա­տա­ցյալ հո­տը, լավ գի­տենք չէ՞, որ, որ­քան էլ կար­միր`բո­սոր լի­նեն մեր մեղ­քե­րը, Աստ­ված կլ­վա դրանք, երբ մենք նա­յում ենք դեպ Ի­րեն. այդ ժա­մա­նակ աշ­խար­հի` Նի­կո­լի, ու­ժը թու­լա­նում է մեր մեղ­քե­րի նկատ­մամբ, ու նա այլևս ան­զոր է մեր մեղ­քե­րի վրա իր և գլո­բա­լիստ­նե­րի «ճա­նա­պար­հա­յին քար­տեզն» ի­րա­գոր­ծե­լու, ո­րով­հետև «զրույ­ցը» մեր և Աստ­ծո միջև է, իսկ ին­քը, և ընդ­հան­րա­պես, ցան­կա­ցած մե­կը, ա­ռա­վել ևս ան­տի-հի­սուս, այն­տեղ ա­նե­լիք չու­նի:


ՈՒ­զում եմ հարց­նել` Զա­տի­կից, Սուրբ Հա­րու­թյան տո­նից այս կողմ, սի­րե­լի, թան­կա­գին Էջ­միա­ծի­նը ի՞նչ է ա­րել` այս ցա­վոտ օ­րե­րին մեզ մխի­թա­րե­լու, քով քո­վի հա­վա­քե­լու, մեզ, իր հա­վա­տա­ցյալ հո­տի այս օ­րե­րի ա­նե­լիք­նե­րը բա­ցատ­րե­լու. գու­ցե մարզ առ մարզ ա­ղոթ­քի օ­րեր նշա­նակ­վեին, գու­ցե ա­ղոթ­քի օ­րե­րին զու­գա­հեռ` ա­ղոթ­քի ընդ­հան­րա­կան «թե­մա՞» նշ­վեր. աս­վեր, ա­սենք` այս մի շա­բա­թը հա­րատևում ենք կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րի հա­մար ա­ղոթ­քում, մյուս շա­բա­թը` Ար­ցա­խի, հա­ջորդ շա­բա­թը` իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ենք ա­ղո­թում, որ­պես­զի Աստ­ված այ­ցե­լի նրանց, ցո­րե­նը ո­րո­մից զա­տի….


Չեմ դա­տում, չեմ դա­տա­պար­տում. գի­տեմ, որ միա­բան­նե­րը լուռ` ի­րենց խցե­րում ա­նում են այս ա­մե­նը: Բայց գի­տեմ նաև Աստ­ծո կան­չը.
-Որ­տեղ եր­կու-ե­րե­քը հա­վաք­վեն իմ Ա­նու­նով, ինչ խնդ­րեն, կս­տա­նան:
Որ­պես նվաստ, տկար, խոց­ված հա­վա­տա­ցյալ հոտ, կա­րիքն ու­նենք այդ ԵՐ­ԿՈՒ-Ե­ՐԵ­ՔԻ… մի՛ խնա­յիր, ՏԵ՜Ր:

Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 6129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ