Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Անս­պա­սե­լի վե­րա­դարձ, փայ­լուն հաղ­թա­նակ

Անս­պա­սե­լի վե­րա­դարձ, փայ­լուն հաղ­թա­նակ
10.07.2020 | 01:31

Ան­ցած օ­րե­րի կա­տա­րյալ զար­դը «Մի­լան»-«Յու­վեն­տուս» դի­մա­կա­յու­թյունն էր՝ չգր­ված օ­րեն­քի ուժ ու­նե­ցող իր այն հաս­տա­տու­մով, որ 2։0-ն ֆուտ­բո­լում ա­մե­նավ­տան­գա­վոր հա­շիվն է. ոչ այն է՝ քեզ կրած հաշ­վես, ոչ այն է՝ թու­լա­նաս ու խա­ղը վերջ­նար­դյունք գլո­րես։

ԱՆԳ­ԼԻԱ
Պրե­միեր լի­գա­յի 34-րդ տու­րը նշա­նա­վոր­վեց եր­րոր­դից չոր­րորդ հո­րի­զո­նա­կան «Լես­տեր»-«Չել­սի» տե­ղա­փո­խու­թյու­նով։ Ընդ ո­րում, «Լես­տե­րի­նը» նա­հանջ էր, լոն­դոն­ցի­նե­րի­նը՝ վե­րըն­թաց։ «Ազն­վա­կան­նե­րը» հա­ջո­ղակ ե­ղան «Կրիս­տալ Պա­լա­սի» հետ ար­տագ­նա պայ­քա­րում՝ 3։2, իսկ ա­հա «Լես­տե­րը», որ նույն­պես հյու­րի կար­գա­վի­ճակ ու­ներ, միա­վոր կորց­րեց «Ար­սե­նա­լի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում։ Նկա­տենք, որ հյու­րե­րը հան­դիպ­ման հա­շի­վը հա­վա­սա­րեց­րել են այն բա­նից հե­տո, երբ զի­նա­գործ­նե­րը մնա­ցել են 10 ֆուտ­բո­լիս­տով։ Մի­ջան­կյալ ա­սենք, որ երկ­րորդ տա­րին ա­նընդ­մեջ Պիեռ-Է­մե­րիկ Օ­բա­մե­յան­գը «Ար­սե­նա­լի» կազ­մում խփում է +20 գն­դակ։ Վեր­ջին ֆուտ­բո­լիս­տը, որ զի­նա­գործ­նե­րի կազ­մում նման ար­դյունք է գրան­ցել, ե­ղել է Թիե­րի Ան­րին։ «Չել­սին» ու­նի 60, «Լես­տե­րը»՝ 59 միա­վոր։ Այս եր­կու թի­մի հա­մե­մա­տա­կանն ա­նե­լիս ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով հար­կա­դիր դա­դա­րից հե­տո շատ ա­վե­լի ար­դյու­նա­վետ են հան­դես գա­լիս «ազն­վա­կան­նե­րը»։ Նրանք հաղ­թել են հինգ խա­ղից չոր­սում ու միայն մե­կում են պարտ­վել, մինչ­դեռ լես­տեր­ցի­ներն ու­նեն մե­կա­կան հաղ­թա­նակ ու պար­տու­թյուն, ե­րեք ոչ-ո­քի։
Դառ­նանք մյուս խա­ղե­րին։ «Նյու­քաս­լին» հյու­րըն­կա­լած «Ման­չեստր Սի­թին» ա­ռանձ­նա­կի խն­դիր­ներ չու­նե­ցավ ու, հինգ գն­դակ «բար­ձած», հյու­րե­րին ճա­նա­պար­հեց տուն՝ «Չել­սիից» միա­վոր­նե­րի պոկ­վա­ծու­թյու­նը հասց­նե­լով 9-ի։ Մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում սա դեռևս դե­յու­րե ար­ծա­թե մե­դալ չէ, սա­կայն ով կաս­կա­ծում է լի­նե­լի­քին, պար­զա­պես այս աշ­խար­հից չէ։
Ինք­նին հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով «Բրայ­տո­նի» հետ ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյու­նում պի­տի խն­դիր չու­նե­նար երկ­րի նո­րըն­ծա չեմ­պիո­նը, ին­չը և հաս­տա­տեց խա­ղը՝ 3։1։ Մի­ջան­կյալ նշենք, որ «Լի­վեր­պուլն» այս ա­ռաջ­նու­թյու­նում թերևս ոչ պա­կաս մո­տի­վա­ցիա ու­նի՝ ի դեմս մր­ցաշր­ջա­նը 100 միա­վոր վաս­տա­կած ա­վար­տե­լու։ Դրա հա­մար նրան մնա­ցած չորս խա­ղում անհ­րա­ժեշտ է վաս­տա­կել ութ միա­վոր։
Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու իր հա­վակ­նու­թյուն­նե­րի մա­սին տու­րում ազ­դա­րա­րեց «Շե­ֆիլ­դը»՝ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում հաղ­թա­նակ կոր­զե­լով նույն­պի­սի հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող «Վուլ­վեր­հեմպ­տո­նից», ո­րը մնաց 52 միա­վո­րով, իսկ այն ըն­դա­մե­նը մեկ նի­շով է գե­րա­զան­ցում «Շե­ֆիլ­դի» ու­նե­ցա­ծը։
Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցած «Աս­տոն Վի­լա»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» դի­մա­կա­յու­թյու­նը վկա­յե­լու էր, թե որ­քա­նով է լուրջ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյա­նը մաս­նակ­ցե­լու ման­չեստ­րյան ա­կում­բի տրա­մադր­վա­ծու­թյու­նը։ Ճիշտ է, ան­գամ հաղ­թա­նա­կը նրան տեղ չէր ա­պա­հո­վե­լու բաղ­ձա­լի քա­ռյա­կում, սա­կայն «Լես­տե­րից» հետ մնա­լը կհասց­ներ մեկ միա­վո­րի, իսկ ա­ռաջ­նու­թյան ա­վար­տին մնա­ցած չորս հան­դիպ­ման պա­րա­գա­յում այդ տար­բե­րու­թյու­նը վե­րաց­նե­լը միան­գա­մայն լու­ծե­լիք խն­դիր է։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Ե­թե մեզ ա­ռանձ­նա­պես շատ բա­նե­րով չպար­տա­վո­րեց­նենք, «Մի­լան»-«Յու­վեն­տուս» հան­դիպ­ման առն­վազն ա­ռա­ջին խա­ղա­կե­սը գո­նե «ծեր սի­նյո­րա­յի» հա­մար փոքր-ինչ ա­րագ տեմ­պով անց­կաց­վող մար­զում էր հի­շեց­նում։ Պայ­թյու­նը ե­ղավ երկ­րորդ կե­սին։ Երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը վեց րո­պեի ըն­թաց­քում եր­կու ան­գամ ե­րե­խա­յի պես քթից բռ­նած ֆռ­ռաց­րեց «Մի­լա­նի» պաշտ­պա­նու­թյու­նը։ Գո­լե­րը հե­ղի­նա­կե­ցին Ռա­բիոն ու Ռո­նալ­դուն։
Խա­ղը սկզ­բուն­քո­րեն կա­րե­լի էր ա­վարտ­ված հա­մա­րել, սա­կայն րո­պե­ներ անց տու­գա­նա­յի­նում գն­դա­կը պա­տա­հա­բար դի­պավ Բո­նու­չիի ձեռ­քին, ու Իբ­րա­հի­մո­վի­չը շան­սը ձեռ­քից բաց չթո­ղեց։ Չորս րո­պե անց Կե­սին հա­շի­վը հա­վա­սա­րեց­րեց։ Թու­րին­ցի­նե­րը գն­դա­կը կար­գին չէին էլ հասց­րել խա­ղա­կենտ­րոն, Լեաուն տան­տե­րե­րին մղեց ա­ռաջ։ Եվս 13 րո­պե, ու ար­դեն ցն­ծում էր Ռե­բի­չը՝ մար­զա­սե­րին թույլ տա­լով երևա­կա­յել՝ ե­թե գրո­ղի տա­րած կո­րո­նա­վի­րու­սը չլի­ներ, «Մի­լա­նի» որևէ ֆոտ­բո­լիս­տի վրա հա­գուս­տի ծվեն կմ­նա՞ր, թե տղա­նե­րը ստիպ­ված կլի­նեին մո­րե­մերկ ա­վար­տել խա­ղը։ 0։2 պար­տու­թյու­նից հե­տո այս­պի­սի վե­րա­դարձ խա՞ղ... Ֆան­տաս­տի­կա էր։
Ի­հար­կե, այս­տեղ «կլաս­ներս» չենք գցի ու այդ­քան պար­զա­միտ չենք լի­նի՝ երևա­կա­յու­թյան գիրկն ըն­կե­լով, ե­թե «Լա­ցիոն» «Լե­չեի» դեմ խա­ղում պար­տու­թյուն չկ­րեր (գրանց­վել է 1։2 ար­դյունք), քան­զի նման մտայ­նու­թյամբ շա­րու­նա­կե­լու դեպ­քում հռո­մեա­ցի­նե­րը ոչ թե ար­դեն երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը կորց­նե­լու տագ­նա­պով պի­տի ապ­րեն (վեր­ջին հինգ խա­ղում եր­րորդ, վեր­ջին եր­կու խա­ղում ա­նընդ­մեջ երկ­րորդ պար­տու­թյունն են կրում), այլ պի­տի մտա­ծեին ա­ռա­ջին տե­ղի հա­մար պայ­քա­րե­լու մա­սին, ինչն ար­դեն ա­նի­րա­կա­նա­նա­լի ե­րա­զանք­նե­րի շար­քից է, որ­քան էլ, թե տե­սա­կա­նում, թե գործ­նա­կա­նում նման տար­բե­րա­կը չի բա­ցառ­վում։ Սա­կայն չբա­ցառ­վե­լը դեռևս չի նշա­նա­կում ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ։
Վեր­ջին խա­ղե­րը փայ­լուն անց­կաց­նող «Ա­տա­լան­տան» ան­զի­ջում ե­ղավ հյուր ժա­մա­նած «Սամպ­դո­րիա­յի» նկատ­մամբ՝ պար­տու­թյան մատ­նե­լով 2։0 հաշ­վով։ Այս հաղ­թա­նա­կը թի­մին հնա­րա­վո­րու­թյուն տվեց ժա­մա­նա­կա­վո­րա­պես չոր­րորդ հո­րի­զո­նա­կան մղե­լու «Ին­տե­րին», ո­րի մր­ցա­կի­ցը «Վե­րո­նան» էր։ Այդ խա­ղը կա­յա­ցել է ե­րեկ ե­րե­կո­յան։ Նշենք, որ Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րին կորց­րած հո­րի­զո­նա­կա­նը կա­րող է հետ բե­րել միայն հաղ­թա­նա­կը։ Այդ դեպ­քում հնա­րա­վոր 67 միա­վո­րով նա մի­ջան­կյալ դիրք կգ­րա­վեր հա­մա­պա­տաս­խա­նա­բար 68 ու 66 ու­նե­ցող «Ռո­մա­յի» ու «Ա­տա­լան­տա­յի» միջև։
Շատ կարևոր հաղ­թա­նակ տո­նեց «Պար­մա­յին» հյու­րըն­կա­լած «Ռո­ման»՝ 2։1։ Կր­կին դար­պա­սի գրա­վու­մով աչ­քի է ըն­կել Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը։ Ի­տա­լա­կան «գայ­լե­րի» այս հաղ­թա­նա­կը կարևո­րում ենք նկա­տի ու­նե­նա­լով այն հան­գա­ման­քը, որ նմա­նա­տիպ հաշ­վով հաղ­թա­նակ է տո­նել և «Ջե­նո­վա­յին» հյուր գնա­ցած «Նա­պո­լին»։ Թե՛ «Ռո­ման», թե՛ «Նա­պո­լին» ու­նեն 51-ա­կան միա­վոր, պար­զա­պես լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­ներն են հօ­գուտ Մխի­թա­րյա­նի թի­մա­կից­նե­րի։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Նա­խորդ տու­րում «Էյ­բա­րի» նկատ­մամբ սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով տո­նած հաղ­թա­նա­կը «Սևի­լիա­յի» հա­մար ոչ միայն հու­սա­լիո­րեն ե­րաշ­խա­վո­րում է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յի­նում հան­դես գա­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, այլև ո­րո­շա­կիո­րեն լավ հե­ռան­կար­ներ է պա­հում բրոն­զե մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րում։ Դրա հա­մար նա­խադ­րյալ­ներն ա­վե­լի քան բար­վոք դարձ­րեց «Աթ­լե­տի­կոն», որն ար­տագ­նա­յում ոչ-ո­քի՝ 1։1, խա­ղաց «Սել­տա­յի» հետ։ Ե­թե ե­րեկ ուշ ե­րե­կո­յան լա լի­գա­յի հեր­թա­կան տու­րի հան­դի­պու­մում ան­դա­լուզ­ցի­նե­րը հա­ջո­ղակ գտն­վեին «Աթ­լե­տի­կի» հետ խա­ղում, միա­վոր­նե­րով կհա­վա­սար­վեին մադ­րիդ­ցի­նե­րին, իսկ սա կն­շա­նա­կեր կր­քե­րի մի այլ կար­գի շի­կա­ցում։
Ոչ պա­կաս հե­տաք­րք­րու­թյան էր Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան մաս­նակ­ցու­թյան ի­րա­վուն­քի հա­մար պայ­քա­րող «Խե­տա­ֆեի» ու «Վի­լիա­ռեա­լի» մր­ցակ­ցու­թյու­նը։ Վի­լիա­ռեալ­ցի­նե­րը, որ նա­խորդ տու­րում ա­ռանձ­նա­պես գլուխ չէին դրել «Բար­սե­լո­նի» հետ ու զի­ջել էին 1։4 խո­շոր հաշ­վով, ի­րենց հաշ­վարկ­նե­րում, փաս­տո­րեն, ա­ռա­վել հե­ռա­հար էին ե­ղել՝ կարևո­րա­գույն նշա­նա­կու­թյան այս խա­ղի հա­մար ու­ժեր խնա­յե­լով։ Հան­դիպ­մա­նը գրանց­վել է դար­պա­սի չորս գրա­վում, սկ­սողն ու վեր­ջաց­նո­ղը ե­ղել են տան­տի­րոջ կար­գա­վի­ճա­կում հան­դես ե­կող «Խե­տա­ֆեի» ֆուտ­բո­լիստ­նե­րը՝ վերջ­նա­հաշ­վի հա­մար ար­ձա­նագ­րե­լով 1։3 հա­շի­վը։ 57 միա­վոր ու­նե­ցող «Վի­լիա­ռեալն» ար­դեն չորս միա­վո­րի հե­ռա­վո­րու­թյան վրա է «Խե­տա­ֆեից»։
Չի կա­րե­լի ա­սել, թե անս­պա­սե­լիո­րեն սուր ստաց­վեց «Բար­սե­լոն»-«Էս­պա­նիոլ» դի­մա­կա­յու­թյու­նը, քան­զի հյու­րե­րի հա­մար սա լա լի­գա­յում մնա­լու վեր­ջին հույ­սի խաղ էր, իսկ «Բար­սե­լո­նը» կռիվ է տա­լիս չեմ­պիո­նու­թյան հա­մար։ Հան­դիպ­ման ել­քը ո­րո­շել է Լուիս Սուա­րե­սի խփած միակ գո­լը։ Կա­տա­լոն­ցի­ներն ընդ­հուպ մո­տե­ցան «Ռեա­լին», սա­կայն ե­րեկ «Ա­լա­վե­սին» հյու­րըն­կա­լած «ար­քա­յա­կա­նը» հա­զիվ թե դի­մա­նար միա­վոր­նե­րի տար­բե­րու­թյու­նը նո­րից չոր­սի հասց­նե­լու գայ­թակ­ղու­թյա­նը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ