«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

ՈՒ՞ր ես, չկաս, չէ՞ որ կա­յիր

ՈՒ՞ր ես, չկաս, չէ՞ որ կա­յիր
24.07.2020 | 00:08

«Դու­խով» Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ պրի­մի­տիվ որ­դեգ­րում­նե­րի աս­պետ է: Երբ անհ­րա­ժեշտ է հա­ղոր­դակց­վել «հպարտ ժո­ղովր­դի» հետ, որ­պես յու­րո­վի պա­տաս­խան ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րի, նա չկա:
Նա չկար Տա­վու­շում տե­ղի ու­նե­ցող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գրե­թե ողջ ըն­թաց­քում, մի պահ ան­գամ մո­ռա­ցել էինք նրա գո­յու­թյան մա­սին, զբաղ­ված էինք շփ­ման գո­տու, մեր բա­նա­կի շարժն ու գոր­ծո­ղու­թյոն­նե­րը «դի­տե­լով», թա­քուն ու­րա­խա­նա­լով, որ լավ է` չկա, թե չէ հաս­տատ իր գլո­բա­լիս­տա­կան մի­ջու­կից հա­նած ա­նա­ռողջ ա­վել­ցուկ­նե­րով փսո­րե­լու էր մեր հաղ­թա­կան օ­րը, են­թա­գի­տակ­ցա­կան մա­կար­դա­կում վնա­սե­լու էր բա­նա­կին: Ի դեպ, նա լուռ էր նաև ծխա­խո­տի, ա­դա­ման­դի, զենքի, մե­տա­ղի ջար­դո­նի ու մնա­ցյա­լի հետ կապ­ված պատ­մու­թյուն­նե­րի ժա­մա­նակ:


Դա լավ մշակ­ված տեխ­նո­լո­գիա՞ է, գյու­ղա­ցու խո­րա­ման­կու­թյու՞ն, թե՞ փայ­լուն ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն: Բո­լո­րը` միա­սին:
Այ­նու­հան­դերձ, փոր­ձենք հաս­կա­նալ` ին­չու Տա­վու­շի դեպ­քե­րի ժա­մա­նակ «չէին խայ­տար յուր այ­լակք»:
ա. Սույն ան­ձը, ո­րը հմ­տա­ցած է ինտ­րիգ­նե­րի, շան­տա­ժի, պո­պու­լիզ­մի, է­ժան սադ­րան­քի տեխ­նո­լո­գիա­նե­րում և այդ­պես է գո­յաց­նում իր քա­ղա­քա­կան կա­պի­տա­լը, նախ ֆի­զի­կա­պես կորց­րեց ա­ռի­թը (կի­րա­կի օր էր, և կա­րե­լի է կար­ծել, թե ինչ վի­ճա­կում էր նա, մա­նա­վանդ, որ ա­ռիթ էլ ու­ներ` որ­դին վե­րա­դար­ձել էր բա­նա­կից, չնա­յած դա լուրջ ար­գու­մենտ լի­նել չի կա­րող), բա­ցի այդ, ե­թե այդ­պես էլ չլի­ներ, նա, միևնույն է, պա­հին հա­րիր ա­սե­լիք չէր ու­նե­նա­լու:
բ. Քան­զի չի տի­րա­պե­տում ոչ միայն ար­ցա­խյան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին, նր­բու­թյուն­նե­րին, իսկ չի տի­րա­պե­տում, ո­րով­հետև իր գլո­բա­լիստ հայ­րիկ­նե­րը նրան վս­տա­հեց­րել են` դա քեզ պետք չէ, մենք մո­դե­րաց­նում ենք ող­ջը, հար­կա­վոր քայ­լե­րը ա­րա, բա­վա­րար են` նպա­տա­կա­կե­տին հաս­նե­լու հա­մար: Գի­տենք` ի­րենց դեպ­քում նպա­տա­կա­կե­տը Ար­ցա­խյան խնդ­րի փու­լա­յին լու­ծումն է, ընդ ո­րում, փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձով (տես` ԱՄՆ-ի Կոնգ­րե­սի վեր­ջին ո­րո­շու­մը, ո­րի ներ­քո հենց այս սքող­ված փի­լի­սո­փա­յու­թյունն է դր­ված), տա­րա­ծաշր­ջա­նից Ռու­սաս­տա­նի դուրս­մղ­մամբ իր 102-րդ ռազ­մա­բա­զա­յով հան­դերձ:
Փա­շի­նյա­նը կենտ­րո­նա­ցած է այս «տեքս­տե­րի» վրա ու ե­թե ան­գամ ֆի­զի­կա­պես ի վի­ճա­կի լի­ներ, չէր կա­րո­ղա­նա­լու անհ­րա­ժեշտ մե­սիջ­նե­րը հղել Տա­վու­շի նյար­դի վրա հայ­տն­ված հայ հան­րու­թյա­նը, նաև` աշ­խար­հին, էլ չենք ա­սում` ՀԱՊԿ-Ռու­սաս­տա­նին, ուս­տի «լռու­թյու­նը ոս­կի էր»:


գ. Սույն շա­տա­խոս, լայ­վիստ պեր­սո­նը շա­րու­նա­կում է լռել, սա­կայն այլ խն­դիր­նե­րով լր­ջա­գույն «քու­ջուջ» ա­նել: Նրա ա­րա­գա­հաս, «ոս­կե­տառ» հրո­վար­տա­կու­մը Ա­րա­րատ Միր­զո­յա­նը ստո­րագ­րեց, ին­չը գա­լիս է ա­սե­լու, որ Փա­շի­նյա­նին ոչ միայն չի հե­տաք­րք­րում, թե ինչ է սպա­սում Հա­յաս­տա­նին, Ար­ցա­խին` ե­ռա­ցող տա­րա­ծաշր­ջա­նում, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ծի­րում, այլև որ նա ու­նի մի սևե­ռում` ՍԴ, և եր­ջան­կու­թյու­նից վերջ­նա­կա­նա­պես հալ­վում է, ո­րով­հետև մո­տե­նում է իր ե­րա­զան­քի ի­րա­կա­նաց­մա­նը:
դ. Սա­կայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ևս ու­նի իր կա­նո­նը. ե­թե դու ի­րե­նով չես զբաղ­վում, ինքն զբաղ­վում է քեզ­նով:
Տա­վու­շյան դեպ­քե­րը լյուստ­րա­ցիա­յի են­թար­կե­ցին ոչ միայն Փա­շի­նյան Նի­կո­լի ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, այլև հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Հա­մե­նայն դեպս, հաս­կաց­վեց, թե ինչ են մտա­ծում ի­րա­կա­նում այն­տեղ և ոչ այլևս` Տա­րա­սով-փոր­ձա­գետ­ներ մա­կար­դակ­նե­րում: Նույ­նիսկ` ոչ Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նի «մա­կար­դա­կում», այլ նույն ՀԱՊԿ-ի, որ նույնն է թե` Ռու­սաս­տա­նի:
Ա­վե­լի աբ­սուր­դա­յին բան, քան ՀԱՊԿ-ի թվի­թե­րյան է­ջում Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նի նա­մա­կի տե­ղադ­րու­մը, երևա­կա­յել հնա­րա­վոր չէր: Էլ ա­վե­լի ան­հե­թեթ էր, որ ՀԱՊԿ-ը նա­մա­կը հա­նեց է­ջից, տեխ­նի­կա­կան վրի­պակ ձևա­կերպ­մամբ, ոչ թե ինք­նա­կամ, այլ հայ­կա­կան կող­մի պա­հանջ-զան­գով:


Չենք անդ­րա­դառ­նա­լու ՀԱՊԿ-Փա­շի­նյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, նաև այն ա­մե­նին, ինչ ա­րեց Փա­շի­նյա­նը յուր գլո­բա­լիստ­նե­րի հոր­դո­րով այդ ա­ռանձ­նա­պես չկա­յա­ցած կա­ռույ­ցի գլ­խին: Բայց մնաց հար­ցը. հայ­կա­կան կող­մը դի­մե՞լ է ՀԱՊԿ-ին: Կա­սեք` ոչ, ո­րով­հետև Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը հայ­տա­րա­րել է, որ այս պա­հին մենք հար­ցե­րը կա­րո­ղա­նում ենք կար­գա­վո­րել մեր բա­նա­կա­յին ու­ժե­րով, և դի­մե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա:
Այ­նու­հան­դերձ, ինչ-որ բաց այս հար­ցում ևս կա. այդ դեպ­քում ի՞նչ է նշա­նա­կում Ռու­սաս­տա­նի կող­մից նման հա­կազ­դե­ցու­թյու­նը. Նի­կոլ Փա­շի­նյանն իր ա­րած­նե­րից հե­տո բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­ներ դի­մե­լու ՀԱՊԿ-ին: Նշա­նա­կում է` ինչ-որ քայլ այ­նու­հան­դերձ ար­վել է: Հնա­րա­վոր է` նկա­տառ­վում է այն հան­գա­ման­քը, որ Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նը շատ ա­րագ տե­ղե­կաց­րել էր կազ­մա­կեր­պու­թյա­նը, հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցել. դա՞ է նկա­տառ­վում:
Ի­րա­կա­նում, ՀԱՊԿ-ն ու Ռու­սաս­տա­նը Փա­շի­նյա­նին «ա­պա­գա­յի» մա­սով են զգու­շաց­նում: Բանն այն է, որ դի­տա­կե­տը, ո­րը հայ­կա­կան կող­մը գրա­վել է, չա­փա­զանց ռազ­մա­վա­րա­կան ու հան­գու­ցա­յին է տա­րա­ծաշր­ջա­նի է­ներ­գե­տիկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­ռու­մով. վաղ թե ուշ այն­տեղ ռազ­մա­կան լո­կալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կրկն­վե­լու են: Ա­ռան­ձին թե­մա է` ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կամ չպայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նե­րի, ինչ «գնի» թե­լադ­րան­քով:
Ի ամ­փո­փումն այս ա­մե­նի` ՀԱՊԿ քան­դող, 102-րդ ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից հա­նող Փա­շի­նյա­նին ՀԱՊԿ-ից ու Ռու­սաս­տա­նից աս­վեց` գլ­խիդ ճա­րը տես, խա­ղեր մի տուր. մեզ հետ չեն կա­տա­կում:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 10690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ