«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Տրանս­ֆոր­մա­ցիա՞, թե՞ կր­կին մա­նի­պու­լ­յա­ցիա

Տրանս­ֆոր­մա­ցիա՞, թե՞ կր­կին մա­նի­պու­լ­յա­ցիա
31.07.2020 | 00:16

Թուր­քիան «Հույ­սի» կամր­ջով հա­տեց Նա­խի­ջևա­նը և շատ քիփ` Հա­յաս­տա­նի սահ­մա­նին է: Այն Նա­խիջևա­նի, որ­տե­ղից Նի­կոլ Փա­շի­նյա­նի օ­րոք Ադր­բե­ջա­նը հա­զա­րա­վոր մետ­րե­րով ա­ռաջ ե­կավ, պատ կա­ռու­ցեց, դիր­քա­վոր­վեց` ու­ղիղ դեպ Զան­գե­զուր գնա­ցող ճա­նա­պար­հի, Ա­րե­նիի և կից գյու­ղե­րի վրա:


Ճիշտ է, այս օ­րե­րին մենք էլ ա­վե­լի հե­տաքր­քիր դի­քա­յին ա­ռա­վե­լու­թյուն ու­նե­ցանք` Տա­վու­շում, սա­կայն այն որևէ կապ չու­ներ Նի­կո­լի հետ, և ինչ­պես Վա­նոն էր սի­րում ա­սել, որ Մեղ­րին մնաց Հա­յաս­տա­նի կազ­մում` մեր կամ­քից ան­կախ, Տա­վու­շի գեր­կարևոր դի­տա­կե­տի գրա­վումն էլ ե­ղավ Նի­կո­լի կամ­քից ան­կախ, ե­թե չա­սենք` ի հե­ճուկս:
Նի­կո­լը տա­նուլ տվեց իր ա­մե­նա­կարևոր մար­տը. նա մնաց դի­տորդ այս կարևո­րա­գույն խա­ղում: Ընդ ո­րում, ա­ռանց եր­կն­չե­լու, ա­ռանց դույզն-իսկ ան­հար­մար զգա­լու, շա­րու­նա­կեց իր «դի­տոր­դա­կան» ա­ռա­քե­լու­թյու­նը ան­գամ այս օ­րե­րին, երբ Թու­քիան ու Ադր­բե­ջա­նը մեծ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի են հա­յոց քթի տակ, իսկ ին­քը ար­ձա­կուր­դում է:
Մի պահ, ար­ձա­կուր­դից ա­ռաջ, կա­ռա­վա­րու­թյան նիս­տի, դրա­նից հե­տո էլ ՀըԽ-ին տված հար­ցազ­րույ­ցում քիչ հան­դի­պե­լի, ո­րո­շա­կի տրանս­ֆոր­մա­ցիոն դրսևո­րում­ներ նա ու­նե­ցավ, ո­րո­շա­կի ա­դեկ­վատ մտ­քե­րի շարք ար­տա­բե­րեց, սա­կայն կր­կին պոստ-ֆակ­տում, ո­րով­հետև հաս­կա­ցել էր` ին­քը առ ո­չինչ է սկս­ված պար­տիա­յում, իր փո­խա­րեն մտա­ծում, խա­ղում, պայ­մա­նա­վոր­վում են, ընդ ո­րում, նախ­կի­նում ե­թե Սո­րոս հայ­րի­կը, ա­պա հի­մա խա­ղի մեջ են Պու­տինն ու էր­դո­ղա­նը. ի­րեն մնում է ար­ձա­կուր­դում գտն­վել, հան­գս­տա­նալ, իր թի­մին փար­թիի ու­ղար­կել Սևան, և սպա­սել, թե ինչ է լի­նե­լու երկ­րի ճա­կա­տագ­րի հետ:


Նրան թվում էր, թե իր քիր­վա` կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան Ա­լիևի քայ­լը` Մա­մե­դյա­րո­վին փո­խա­րի­նել կր­թու­թյան նա­խա­րար Բայ­րա­մո­վով, ժա­մա­նակ կշա­հի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, կթող­նեն վա­յե­լի իր վար­չա­պե­տա­կան ար­ձա­կուր­դը (ով ի­մա­նա, երբևէ էլ կա­րո՞ղ է նման շքե­ղա­շուք պայ­ման­նե­րում` յուր տիկ­նոջ հետ վա­յե­լել կյան­քը), սա­կայն «խա­բար» հա­սավ, Լավ­րովն ա­սաց, որ նա­խա­պատ­րաստ­վում է հա­կա­մար­տող եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պում։ Ընդ ո­րում` Լավ­րո­վը նաև հայ­տա­րա­րեց, որ ԼՂ կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րը պետք է շա­րու­նակ­վեն ա­վե­լի վաղ ար­ված մշա­կում­նե­րի հի­ման վրա։ Այ­սինքն` Բայ­րա­մո­վի նշա­նա­կու­մը ոչ մի կապ չու­նի, սկ­սե­լու են բա­նակ­ցել Մա­մե­դյա­րո­վի «կե­տից»: Իսկ նա­խօ­րյա­կի Պու­տին-էր­դո­ղան հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո էլ պարզ դար­ձավ, որ սեպ­տեմ­բե­րին տե­ղի կու­նե­նա հն­գա­կողմ հան­դի­պում` ԵԱՀԿ ՄԽ, եր­կու եր­կր­նե­րի ԱԳ նա­խա­րար­ներ:
Կար­ծես ա­մեն ինչ աս­վեց: Չէ, ևս մեկ սեգ­մենտ։ Չաս­վեց՝ հայ­տա­րար­վել է, որ Ղա­րա­բա­ղյան հան­գույ­ցը միակն է, ո­րը միա­վո­րում է ԱՄՆ-ին ու Ռու­սաս­տա­նին: Հաս­կա­նա­լիո­րեն` ռու­սա­կան դո­մի­նան­տու­թյամբ: Այս­տեղ գու­ցե պետք էր ձգել պաու­զան ա­սե­լու, որ բո­լոր դեպ­քե­րում ԱՄՆ-Ռու­սաս­տան են­թա­խոր­շում առ­կա է Թուր­քիան։ Խիստ խո­րա­մանկ, գեո­պո­լի­տիկ ԱՄՆ-ը հաս­կա­նում է` Թուր­քիան ան­վերջ փոր­ձե­լու է խցկ­վել իր և Ռու­սաս­տա­նի ա­րան­քը։ ԱՄՆ-ին մի կող­մից վե­րա­պա­հե­լով ար­բիտ­րի դե­րա­կա­տա­րու­թյուն, մյուս կող­մից` ճն­շե­լու ա­ռանց այն էլ իր հա­վակ­նու­թյուն­նե­րի խոր­խո­րատ­նե­րում խեղդ­վող Թուր­քիա­յին, եր­րորդ կող­մից` այն, ինչ ին­քը չի կա­րող ա­սել-ա­նել Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ, կա­նի Թուր­քիան:


Եվ ա­հա, այս պայ­ման­նե­րում լս­վում են Նի­կո­լի «բլյա՜-բլյա՜»-նե­րը` բա­վա­կա­նին գրա­գետ, թվում է` խիստ ա­դեկ­վատ, նույ­նիսկ հա­յա­մետ` Թու­քիա­յի, նրա ա­հա­բեկ­չա­կան բնույ­թի, Մե­ծա­մո­րի ա­տո­մա­կա­յա­նի, և ի­հար­կե` Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման, Հա­յաս­տա­նի հետ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շին­քի և վեր­ջա­պես` մո­նի­թո­րին­գա­յին հա­մա­կար­գի տե­ղա­կայ­մանն առ­նչ­վող. լե­զուն չպտտ­վեց ա­սե­լու, որ այդ հա­մա­կար­գը` Վիեն­նա-Սանկտ-Պե­տեր­բուրգ-Ժնև, հա­նուն Կիր­թի ին­քը ոչն­չաց­րեց բա­նակ­ցա­յին սե­ղա­նի վրա­յից` եր­կու տա­րի ա­ռաջ, այն տրանս­ֆոր­մաց­նե­լով «վե­րե­լա­կա­յին» պայ­մա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի, չկ­րա­կե­լու, յուր տիկ­նոջ կող­մից քա­րե­րի վրա կանգ­նած` թշ­նա­մուն ծա­ղիկ­նե­րի մա­տու­ցե­լու տես­քով:

Մի խոս­քով. հա­վա­տա՞նք փա­շի­նյա­նա­կան վեր­ջին տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րին: Ով` ինչ­պես:
Ըստ էու­թյան, կա­րող է լի­նել եր­կու սցե­նար: Փա­շի­նյանն «իգ­րոկ» էր, ո­րը նա­խա­տես­ված էր մի քա­նի ստա­դիա­յի հա­մար. գլո­բա­լիստ­նե­րի աչ­քի հա­մար ա­վե­րում է երկ­րի հոգևոր-կր­թա­կան-ի­րա­վա­պահ ողջ հա­մա­կար­գը (դրանց վե­րա­կանգ­նու­մը ժա­մա­նա­կի հարց է, նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րող են դրանք գույ­քագ­րել, հետ վե­րա­դարձ­նել ի­րենց պատ­կե­րին):
Բայց Փա­շի­նյա­նը ձեռք չի տա­լիս բա­նա­կին ու հար­կա­վոր պա­հին ա­ռաջ է գա­լիս Ղա­րա­բա­ղյան ա­դեկ­վատ գա­ղա­փար­նե­րով` հա­զար ու մի պատ­ճա­ռով, ա­ռա­ջին հեր­թին իշ­խա­նու­թյու­նը չկորց­նե­լու, գու­ցե և` խոր­քա­յին պե­տու­թյան հրա­հան­գով:
Երկ­րորդ սցե­նա­րը, քան­դա­րար-մա­նի­պու­լյա­ցիոն իր բնույ­թին հա­վա­տա­րիմ., ստեր, օ­տա­րին հա­ճո մտ­քեր է ար­տա­ծում` վասն արևմտյան հայ­րիկ­ներ, որ­պես­զի վեր­ջին­նե­րիս գոր­ծը հեշ­տա­նա Թու­րքիա­յին սան­ձա­հա­րե­լու գոր­ծում` ընդ­դեմ Ռու­սաս­տան:
Ո՞ր մեկն է այս եր­կու սցե­նար­նե­րից ի­րա­կա­նը։ Կյան­քը ցույց կտա:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 18919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ