Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՈՒմ հա­մար հնա­րա­վո­րու­թ­յուն էր, ում հա­մար կյանք ար­ժե­ցավ

ՈՒմ հա­մար հնա­րա­վո­րու­թ­յուն էր, ում հա­մար կյանք ար­ժե­ցավ
04.09.2020 | 00:23
Վեր­ջին օ­րե­րին հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում բուռն քն­նարկ­վում է այն հար­ցը, թե ինչ­պես կա­րող են կո­րո­նա­վի­րու­սա­յին «պա­տե­րազ­մում» հայ­տն­ված երկ­րի հրա­մա­նա­տարն ու ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նա­տուն (վար­չա­պետն ու ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը) գնալ ար­ձա­կուրդ։ Ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում, ե­կեք «ծուռ նս­տենք, շի­տակ խո­սենք»։ Նա­խորդ ա­միս­նե­րին, որ նրանք ի­րենց տե­ղում էին, այն­պի­սի՜ մի պայ­քար էին տա­նում այդ ա­ներևույթ թշ­նա­մու դեմ, որ հի­մա, դիր­քը լքե­լով, հան­կարծ մեծ պար­տու­թյու՞ն ենք գրան­ցում։ Այս­պես թե այն­պես վի­րու­սի դեմ պայ­քա­րը իշ­խա­նու­թյու­նը վա­ղուց է տա­պա­լել, վկան վա­րա­կա­կիր­նե­րի ու մա­հե­րի մեծ թիվն է։ Դրա­նից ա­ռա­վել էլ ի՞նչ է պետք, որ մար­դիկ հա­մոզ­վեն` այս իշ­խա­նու­թյու­նը ձա­խո­ղել է իր աշ­խա­տան­քը, չի կա­րո­ղա­ցել մարդ­կանց կյան­քը փր­կել (չմո­ռա­նանք նաև, որ ան­ձամբ Փա­շի­նյա­նը և Թո­րո­սյանն են խոս­տո­վա­նել, որ ժա­մա­նա­կին բու­ժօգ­նու­թյուն չցու­ցա­բե­րե­լու պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նում մահ է գրանց­վել)։
Ի դեպ, տա­պալ­ման հար­ցում իշ­խա­նու­թյու­նում էլ հա­մոզ­ված են, նոր չէ, որ Թո­րո­սյա­նից իմ­քայ­լա­կան­նե­րը մեծ դժ­գո­հու­թյուն ու­նեն։ Այն­պես որ, հա­սա­րա­կու­թյունն ա­վե­լի հան­գիստ ու խա­ղաղ է այս ըն­թացքն անց­նում՝ ա­ռանց Ար­սեն Թո­րո­սյա­նի մա­հա­շունչ ու աշ­խար­հա­կոր­ծան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի։ Թո­ղեք, լեռ ու սար բարձ­րա­նա, մտ­քե­րը քա­մուն տա, գու­ցե այդ­քան մահ խղ­ճին ու­նե­նա­լով, կա­րո­ղա­նա խա­ղաղ­վել։
Ինչ վե­րա­բե­րում է «գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րին», Նի­կոլ Փա­շի­նյա­նը վի­րու­սի տա­րած­ման ա­ռա­ջին օ­րե­րին հայ­տա­րա­րում էր, թե վի­րու­սը տն­տե­սու­թյու­նում հե­ղա­փո­խու­թյուն ա­նե­լու հա­մար նոր հնա­րա­վո­րու­թյուն է ստեղ­ծում։ Դժ­վար է ա­սել, թե այս ա­միս­նե­րին և ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում ով ին­չի հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցավ ու ինչ­պես կա­րո­ղա­ցավ «կաթ­վա­ծա­հար օ­դա­նա­վա­կա­յա­նից մաք­սա­նենգ ապ­րան­քով ծան­րա­բեռն­ված ինք­նա­թիռ մի քա­նի ան­գամ եր­կինք բարձ­րաց­նել, բայց փաստն այն է, որ այ­սօր տն­տե­սու­թյան ու­սե­րին են ծան­րա­ցած բազ­մա­թիվ փակ­ված բիզ­նես­ներ, գոր­ծա­զուրկ­նե­րի մեծ բա­նակ և ո­լորտ­ներ, ո­րոնք կանգ­նած են լուրջ խն­դիր­նե­րի առջև։ Եվ հա­մա­ճա­րա­կա­բան, և տն­տե­սա­գետ, և սահ­մա­նադ­րա­գետ, և դա­տա­վոր ու դա­տա­խազ Փա­շի­նյա­նին միայն վի­րու­սի դեմ ան­հա­ջող պայ­քա­րում մե­ղադ­րելն ա­նար­դար է։ Չար­ժե նրա «գեր­մարդ­կա­յին» ու­նա­կու­թյուն­ներն այդ­քան նե­ղաց­նել ու ա­սել, թե պա­տե­րազ­մի կե­սին ար­ձա­կուրդ է գնա­ցել։ Հա­յաս­տանն է բա­ցա­հայ­տում, թող զբո­սա­վար­նե­րը, պատ­մա­բան­նե­րը, երկ­րա­բան­ներն ու հնա­գետ­նե­րը զգու­շա­նան, նրանց հացն էլ շու­տով «կտ­րե­լու» է, ինչ­պես հայտ­նի ֆիլ­մի հե­րո­սը կա­սեր, «ուն­դեր­վունդ» մեր վար­չա­պե­տը։
Այ­դու­հան­դերձ, դժ­վար է չհա­մա­ձայ­նել Փա­շի­նյա­նի հետ այն հար­ցում, որ իս­կա­պես այս 2 տա­րին մեծ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կա­հատ­ված էր ո­մանց պա­րա­գա­յում։ Դրա­նում հա­մոզ­վե­լու հա­մար շատ բան պետք չէ, պար­զա­պես հար­կա­վոր է ու­սում­նա­սի­րել նրա իշ­խա­նու­թյան վեր­նա­խա­վի հայ­տա­րա­րագ­րե­րը, թե ինչ­պես են այս ըն­թաց­քում նրանք շքեղ մե­քե­նա­նե­րի, ա­ռանձ­նատ­նե­րի, թանկ բնա­կա­րան­նե­րի ու բան­կա­յին կլո­րիկ գու­մար­նե­րի տեր դար­ձել։ Խոս­տո­վա­նել են, չէ՞. նվի­րյալ­ներ չեն, իսկ ժո­ղովր­դի ծա­ռա լի­նե­լու մա­սին էլ լռում ենք։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 12017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ