Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը դատի է տվել Առողջության նախարարությանը

ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը դատի է տվել Առողջության նախարարությանը
06.09.2020 | 21:24

ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը ցանկանում է դատական կարգով վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները։ Այս մասին 168.am-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Որպես պատասխանող կողմ հանդես են գալիս նշված կենտրոնն ու Առողջապահության նախարարության նախարարությունը։ Գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Սամվել Գրիգորյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում ու գանձել հարկադիր պարապուրդի գումարը։
Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարին 26-ին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարի հրամանով` լուծարվել է ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով
Նշենք, որ աշխատանքի ազատման պահին տնօրեն Սամվել Գրիգորյանը գտնվում էր արձակուրդի մեջ:


Ավելի վաղ Կառավարությունը որոշել էր միավորել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը։ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ 60 աշխատակիցներ ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեցին, բողոքի ակցիաներ եղան, սակայն կենտրոնը, այնուամենայնիվ, միացվեց ինֆեկցիոն հիվանդանոցին։
Առողջապահության փոխնախարարը կենտրոնի աշխատակազմին շտապել էր ներկայացնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։


Նախարարի նոր նշանակումն առաջացրել էր բուժանձնակազմի դժգոհությունը: Լրատվամիջոցների հետ զրույցում ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները պնդել էին, որ այդ ամենը կատարվել էր առանց անձնակազմի հետ քննարկելու և անտեսվել էին նրանց մասնագիտական կարծիքները։

Դիտվել է՝ 2664

Մեկնաբանություններ