ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Սրա՞ հա­մար իշ­խա­նու­թ­յան բեր­վեց Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը»

«Սրա՞ հա­մար իշ­խա­նու­թ­յան բեր­վեց Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը»
08.09.2020 | 00:19

Կա­լի­ֆոռ­նիա­յում օ­րերս ըն­դու­նել են օ­րենք, ըստ ո­րի, նվա­զեց­վել է 14-17 տա­րե­կան ե­րե­խա­յի հետ օ­րալ կամ (և) ա­նալ սեք­սով զբաղ­վող­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ե­թե ե­րե­խան ինք­նա­կամ է մաս­նակ­ցել սե­ռա­կան ակ­տին, և ե­թե մե­ծա­հա­սա­կի և ան­չա­փա­հա­սի տա­րի­քա­յին տար­բե­րու­թյու­նը 10 տա­րուց պա­կաս է։


Օ­րենքն այդ­պի­սի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար նախ­կի­նում դա­տա­պարտ­ված ան­ձան­ցից այլևս չի պա­հան­ջում Կա­լի­ֆոռ­նիա­յում ապ­րե­լու, դպ­րոց հա­ճա­խե­լու կամ աշ­խա­տե­լու ըն­թաց­քում ի­րա­վա­պահ մար­մին­նե­րում պար­տա­դիր գրան­ցում, հաշ­վա­ռում որ­պես սե­ռա­կան բռ­նա­րար կամ հան­ցա­գործ, իսկ չհաշ­վառ­վե­լը չի հա­մա­րում քրեա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն: Խոսքն այն պե­տու­թյան նա­հանգ­նե­րից մե­կի մա­սին է, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ ճա­մար­տա­կել ու մեր օ­րե­րում էլ աշ­խար­հի շա­տու­շատ պե­տու­թյուն­նե­րի փոր­ձում է դա­սեր տալ ե­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին:


ԱՄՆ-ի օ­րենս­դիր­նե­րը ե­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը հա­վա­նա­բար հենց այս­պես են հաս­կա­նում, այ­սինքն` ե­թե նա ինք­նա­կամ է տր­վել թե­կուզ չա­փա­հա­սի հետ սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյա­նը, դա իր ի­րա­վունքն է, ոչ ոք ի­րա­վունք չու­նի ար­գե­լե­լու, խան­գա­րե­լու: Այս կա­պակ­ցու­թյամբ հի­շենք ան­ցյալ տար­վա գար­նա­նը Երևա­նի «Բու­կի­նիստ» գրա­խա­նու­թում հայ­տն­ված ու հան­րա­յին բո­ղո­քի և ընդ­վզ­ման տե­ղիք տված «Իմ մար­մինն անձ­նա­կան է» խայ­տա­ռակ գր­քույ­կը, ինչ­պես նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­րա­զատ քա­ղա­քա­կան ու­ժի՝ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ, «Կա­նանց ա­ջակց­ման կենտ­րոն» ՀԿ-ի ղե­կա­վար Մա­րո Մա­թո­սյա­նի հն­չեց­րած ֆե­մի­նիս­տա­կան կար­գա­խո­սը` «Դուք, կա­նայք, դուք եք տե­րը ձեր մարմ­նի վրա, մե­կը ի­րա­վունք չու­նի ձե­զի ա­սե­լու…»:
Հի­շենք նաև Երևա­նում մի քա­նի տա­րի ա­ռաջ եր­թի դուրս ե­կած այ­լա­սեր­ված­նե­րի ու նրանց «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պան­նե­րի հն­չեց­րած կար­գա­խո­սը` «Մար­մի­նը իմն է», 2013 թ. մար­տի 8-ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում գետ­նին նս­տած աղ­ջիկ­նե­րի կար­դա­ցած ֆե­մի­նիստ­նե­րի մա­նի­ֆես­տի հետևյալ հատ­վա­ծը` «ՈՒ­զում եմ մար­մինս ի­մը լի­նի` կույս լի­նել թե չլի­նել, ա­մուս­նա­նալ թե չա­մուս­նա­նալ, ե­րե­խա ու­նե­նալ թե չու­նե­նալ, ա­մուս­նա­նա­լով ե­րե­խա ու­նե­նալ, թե ա­ռանց ա­մուս­նա­նա­լու»:


Արևմուտ­քում էլ այ­լա­սեր­ված­ներն են նմա­նաբ­նույթ կար­գա­խոս­ներ հն­չեց­նում, ինչ­պես, օ­րի­նակ, «Իմ մար­մին, իմ կա­նոն­ներ»: Այս ա­մե­նը նշ­ված կար­գա­խոս­նե­րով գայ­թակղ­վող­նե­րի, դրանց հետևող­նե­րի հո­գին Դժոխք ուղ­ղոր­դող, իսկ այդ­պի­սի հա­սա­րա­կու­թյա­նը Սո­դո­մի և Գո­մո­րի կոր­ծան­մա­նը տա­նող հս­տակ քա­ղա­քա­կա­նու­թյուն է, Սա­տա­նա­յի ծրագ­րի ի­րա­գոր­ծում, ո­րը գնա­լով ա­վե­լի բա­ցա­հայտ և ագ­րե­սիվ կեր­պով դրսևոր­վում է աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում:
Հե­տաքր­քիր է` Գլեն­դե­լի, Լոս Ան­ջե­լե­սի հա­յու­թյու­նը հի­մա ի՞նչ է մտա­ծում, ի­րեն ինչ­պե՞ս է զգում, ախր սի­րում էին մեծ-մեծ խո­սել և այն­տե­ղից մեզ ինչ-որ դա­սեր տալ։ Ե­թե նրանց մեջ պատ­վախն­դիր մար­դիկ կան, նրանց հա­մար, կար­ծում ենք, այ­սու­հետ դժ­վար է լի­նե­լու Կա­լի­ֆոռ­նիա­յում ապ­րե­լը:


Ի դեպ, խոս­քը դեռ հի­մա է 14-17 տա­րե­կան­նե­րի, ընդ ո­րում, նաև նույ­նա­սեռ ան­ձանց միջև սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյան (նե­րա­ռյալ` օ­րալ և ա­նալ սեք­սը) մա­սին, սա­կայն չկա որևէ ե­րաշ­խիք, որ վա­ղը կամ մյուս օ­րը տա­րի­քա­յին շե­մը ներքև չի ի­ջեց­վի և, ի վեր­ջո, «ա­ռա­ջա­դի­մե­լով» մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­ցում, ինչ­պես եվ­րո­պա­կան ո­րոշ եր­կր­նե­րում, ԱՄՆ-ում ևս ման­կապղ­ծու­թյուն չի հա­մար­վի ա­սենք, 12-14 տա­րե­կա­նի հետ սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյու­նը, ե­թե ե­րե­խա­յի մաս­նակ­ցու­թյունն այդ հա­րա­բե­րու­թյա­նը ե­ղել է ինք­նա­կամ: Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում սո­րո­սա­կան­նե­րի և գլո­բա­լիս­տա­կան մյուս ու­ժե­րի հաղ­թա­նա­կի դեպ­քում դա միան­գա­մայն հնա­րա­վոր է:


Իսկ ի՞նչ էր կա­տար­վում մեր երկ­րում հենց այդ նույն օ­րե­րին, երբ Կա­լի­ֆոռ­նիա­յում պատ­րաստ­վում էին ըն­դու­նե­լու հի­շյալ օ­րեն­քը: Հա­յաս­տա­նում ԼԳԲՏ ան­ձանց (լես­բի­նե­րի, գե­յե­րի, բի­սեք­սուալ­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի) և մյուս այ­լա­սեր­ված­նե­րի հա­մար լայն ի­րա­վունք­ներ ա­պա­հո­վող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման ե­թե ոչ հրա­պա­րա­կա­յին պա­հան­ջով, ա­պա ա­ջակ­ցու­թյամբ է հան­դես ե­կել «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծի «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նից դուրս ե­կած, իբրև ան­կախ պատ­գա­մա­վոր ներ­կա­յա­ցող Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը: Analitik.am լրատ­վա­կան կայ­քը ս. թ. օ­գոս­տո­սի 31-ին «Պե­տու­թյու­նը պետք է ե­րաշ­խա­վո­րի ԼԳԲՏ ան­ձանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը. Ար­ման Բա­բա­ջա­նյան» վեր­տա­ռու­թյամբ հրա­պա­րա­կել է Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը` ա­վե­լի վաղ հրա­պա­րակ­ված Ա1+ կայ­քում: Այն ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րու­թյանն ենք ներ­կա­յաց­նում նույ­նու­թյամբ.
«Տե­ղե­կաց­նում եմ, որ ե­րեկ տե­ղի է ու­նե­ցել «Հա­նուն Հան­րա­պե­տու­թյան» քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նու­թյան ղե­կա­վար մարմ­նի նիս­տը, ո­րի ըն­թաց­քում ո­րոշ­վել է ա­ջակ­ցել «Ստամ­բու­լյան» կոն­վեն­ցիա­յի՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից վա­վե­րաց­մա­նը։


Մենք գտ­նում ենք, որ ան­կախ սե­ռա­յին կողմ­նո­րո­շու­մից ան­ձը պետք է պաշտ­պան­ված լի­նի ըն­տա­նե­կան բռ­նու­թյու­նից։ Պե­տու­թյու­նը պետք է ե­րաշ­խա­վո­րի բո­լո­րի՝ այդ թվում նաև ԼԳԲՏ ան­ձանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, ին­չը չի ի­րա­կա­նաց­վել նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նում։
Լիա­հույս ենք, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն տր­վի տա­րա­տե­սակ շա­հար­կում­նե­րին և լիար­ժեք կըն­դու­նեն կոն­վեն­ցիան։
Հար­գան­քով՝
ՀՀ ԱԺ պատ­գա­մա­վոր
«Հա­նուն Հան­րա­պե­տու­թյան» քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նու­թյան ան­դամ
ԱՐ­ՄԱՆ ԲԱ­ԲԱ­ՋԱ­ՆՅԱՆ»:


Analitik.am-ը տե­ղե­կաց­րել է նաև, որ «Նյու­թը վերց­ված է Ա1+ լրատ­վա­կա­նի կայ­քից, որն ա­վե­լի ուշ ան­հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով հե­ռաց­րել է այն»:
Թե ով է Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը, կա­րե­լի է տե­ղե­կա­նալ ԶԼՄ-նե­րի բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­նե­րից: Դրան­ցից մե­կը դեռ 2013 թ. սեպ­տեմ­բե­րին «Ժո­ղո­վուրդ» օ­րա­թեր­թը հրա­պա­րա­կել է այն ժա­մա­նակ ԲՀԿ լրատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի պա­տաս­խա­նա­տու Տիգ­րան ՈՒ­րի­խա­նյա­նի` «Ժա­մա­նակ» թեր­թի խմ­բա­գիր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նին բնու­թագ­րող ար­ձա­գան­քը, ո­րը բա­րո­յա­կան շա­ռա­չուն ապ­տա­կի է նման:
Տիգ­րան ՈՒ­րի­խա­նյա­նը Բա­բա­ջա­նյա­նին ներ­կա­յաց­րել է որ­պես «մանր դա­սա­լիք, ով զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար, ինչ­պես ա­պա­ցուց­ված է դա­տա­կան գոր­ծով և դա­տավճ­ռով, հափշ­տա­կել և կեղ­ծել է բազ­մա­թիվ պաշ­տո­նա­կան փաս­տաթղ­թեր, կազ­մել է կեղծ գրու­թյուն­ներ և տե­ղե­կանք­ներ առ այն, որ ին­քը մինչև 2004 թվա­կա­նը սո­վո­րել է ԱՄՆ-ում, այ­նու­հետև, հա­վաս­տիա­նա­լով, որ ար­դեն իսկ կեղծ­ված և հափշ­տակ­ված փաս­տաթղ­թե­րը բա­վա­րար չեն ի­րեն դա­սա­լիք «պատ­վա­վոր» կո­չում տա­լու հա­մար, իր ըն­կե­րոջ տնից գո­ղա­նում է վեր­ջի­նիս ա­մուս­նու­թյան վկա­յա­կանն ու ե­րե­խա­նե­րի ծնն­դա­կան­նե­րը: Ի դեպ, այս գոր­ծով հար­ցաք­նն­ված Շեն­գա­վի­թի զին­կո­մի­սա­րիա­տի բա­ժան­մուն­քի պետն ու զին­կո­մը հաս­տա­տել են, որ կեղծ և գո­ղաց­ված փաս­տաթղ­թե­րը ի­րենց է ներ­կա­յաց­րել Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի մայ­րը: Այ­սինքն, մայր ու տղա լծ­ված են ե­ղել հափշ­տա­կու­թյան, փաս­տաթղ­թեր կեղ­ծե­լու գոր­ծին՝ իր թեր­թո­նի ա­մեն ծա­կից ար­դա­րու­թյուն, ա­զա­տու­թյուն և հայ­րե­նա­սի­րու­թյուն քա­րո­զող դա­սա­լի­քին բա­նա­կից ա­զա­տե­լու հա­մար: Բայց սա էլ դեռ ա­մե­նը չէ: Բա­նա­կից մա­զա­պուրծ լի­նե­լու և բան­տում չհայ­տն­վե­լու ձգ­տու­մը այն­քան մեծ է ե­ղել, որ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը, կա­շին փր­կե­լու հա­մար, դա­տա­րա­նում ցուց­մունք է տվել սե­փա­կան մոր դեմ, ա­սե­լով, թե իր մայրն է հափշ­տա­կել ու կեղ­ծել բո­լոր փաս­տաթղ­թե­րը: Ի դեպ, որ­քան պրպ­տե­ցինք, հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյան մեջ չգ­տանք որևէ այլ դեպք, երբ կա­րե­լի էր հան­դի­պել հայ տղա­մար­դու, ո­րը սե­փա­կան ըն­տա­նի­քի կա­նանց մի­ջո­ցով խար­դա­խու­թյուն ու ստո­րու­թյուն է գոր­ծել, դե չհաշ­ված, ի­հար­կե, Նաի­րի Հու­նա­նյա­նին ու ման­կա­պիղծ Սե­րոբ Տեր-Պո­ղո­սյա­նին առ­նչ­վող պատ­մու­թյու­նը: Ի դեպ, այս եր­կու հե­րոս­նե­րի ըն­դհան­րու­թյուն­նե­րը սրա­նով չէ միայն, որ սահ­մա­նա­փակ­վում են»:
Այն, որ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը վե­րը մեջ­բեր­ված հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես է գա­լիս հի­մա, հու­շում է, որ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը հա­մա­րե­լով, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հար­ցերն ար­դեն լու­ծել է` հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով հաս­նե­լով ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի և ևս ե­րեք դա­տա­վո­րի պաշ­տո­նան­կու­թյա­նը, պատ­րաստ­վում է ա­ռա­ջի­կա­յում շա­րու­նա­կե­լու Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թա­ցը: Այ­սինքն` կոն­վեն­ցիան ներ­կա­յաց­նել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի քն­նու­թյա­նը և իր կա­մա­կա­տար դա­տա­րա­նից ստա­նալ բաղ­ձա­լի ո­րո­շումն առ այն, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան չի հա­կա­սում ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը:


ՍԴ-ի վե­րոն­շյալ ո­րո­շու­մից հե­տո հա­ջորդ քայլն ար­դեն լի­նե­լու է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծին վա­վե­րաց­ման ներ­կա­յաց­նե­լը ու վեր­ջի­նի կող­մից վա­վե­րա­ցու­մը, ե­թե, ի­հար­կե, հա­սա­րա­կու­թյու­նը չըմ­բոս­տա­նա և ԱԺ-ի մուտ­քե­րը, փո­ղոց­ներն ու խաչ­մե­րուկ­նե­րը փա­կե­լով, վա­վե­րա­ցու­մը թույլ չտա:
Հի­շեց­նենք, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան ոչ միայն ա­պա­հո­վում է ան­ձի, ան­կախ սե­ռա­կան կողմ­նո­րո­շու­մից, պաշտ­պան­ված լի­նելն ըն­տա­նե­կան բռ­նու­թյու­նից (այ­սինքն` կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից ու դրա­նից բխող օ­րեն­սդ­րա­կան և են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րի ըն­դու­նու­մից հե­տո ծնող­ներն այլևս ի­րա­վունք չեն ու­նե­նա նույ­նիսկ ապ­տա­կե­լու ի­րենց այ­լա­սեր­ված կամ այ­լա­սեր­ման ճա­նա­պարհ նոր-նոր ոտք դնող ան­չա­փա­հաս ե­րե­խա­յին, դրա հա­մար խս­տո­րեն պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թարկ­վե­լու), այլև ա­պա­հո­վում կամ ե­րաշ­խա­վո­րում է ԼԳԲՏ-նե­րի և ու­րիշ այ­լա­սեր­ված­նե­րի «ի­րա­վունք­նե­րը» լայն ի­մաս­տով: Իսկ դա ի՞նչ է նշա­նա­կում։
Կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից ու դրա­նից բխող օ­րեն­սդ­րա­կան և են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րի ըն­դու­նու­մից հե­տո այ­լա­սեր­ված­նե­րը, նե­րա­ռյալ` տրանս­գեն­դեր­նե­րը, թե՛ դե­յու­րե, թե՛ դե­ֆակ­տո կա­րո­ղա­նա­լու են ե­րե­խա­ներ որ­դեգ­րել, հաս­նել քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գրանց­ման մար­մին­նե­րում ի­րենց պիղծ ա­մուս­նու­թյուն­նե­րի գրանց­մա­նը, ա­նար­գել, այս­պես կոչ­ված, գեյ շքերթ­ներ կազ­մա­կեր­պել, այդ կերպ, ինչ­պես նաև հե­ռուս­տա­տե­սու­թյամբ (նե­րա­ռյալ` Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյամբ), փո­ղոց­նե­րի վերևում փակց­վող բա­ներ­նե­րի և այլ մի­ջոց­նե­րով ԼԳԲՏ կամ այ­լա­սեր­ման քա­րո­զով զբաղ­վել, տրանս­գեն­դեր­նե­րը կա­րո­ղա­նա­լու են մեր ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րակ­չա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում աշ­խա­տել։ Սրա՞ հա­մար ի­րա­կա­նաց­վեց «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծը և իշ­խա­նու­թյան բեր­վեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը։
Այն, որ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը հրա­պա­րա­կայ­նո­րեն հան­դես է ե­կել ի ա­ջակ­ցու­թյուն և ի պաշտ­պա­նու­թյուն այդ խայ­տա­ռակ փաս­տաթղ­թի` Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման, ինչ­պես նաև անհ­րա­ժեշտ հա­մա­րել «ԼԳԲՏ ան­ձանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը», դեռ այն­քան վտան­գա­վոր չէ, որ­քան այն, որ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը վա­յե­լող, «Հա­նուն Հան­րա­պե­տու­թյան» քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նու­թյան ան­դամ հան­դես ե­կող, սա­կայն ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դեմ գոր­ծող սույն ան­ձը պատ­րաստ­վում է ա­ռա­ջի­կա­յում հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն ձեռք բե­րե­լու: Ըստ Politik.am-ի հրա­պա­րակ­ման, խոս­քը «Գրանդ Հոլ­դին­գի» սե­փա­կա­նա­տե­րեր Վար­դա­նյան եղ­բայր­նե­րին պատ­կա­նող «ԱՐ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան մա­սին է:


Հի­շյալ կայ­քի տե­ղե­կու­թյուն­նե­րով, Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը ար­դեն իսկ հա­մա­ձայ­նու­թյան է ե­կել Վար­դա­նյան եղ­բայր­նե­րի հետ և սիմ­վո­լիկ գու­մա­րի դի­մաց հա­կա­ռուս այս գոր­ծի­չը նվեր կս­տա­նա հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն, ո­րը, ինչ­պես 1in.am կայ­քը, կվե­րած­վի հա­կա­ռու­սա­կա­նի, ու­նե­նա­լու է հա­կա­ռու­սա­կան օ­րա­կարգ, այ­սինքն` զբաղ­վե­լու է հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյամբ: Ի դեպ, Politik.am-ի տե­ղե­կու­թյուն­նե­րով, «այս պա­հին ար­դեն իսկ ո­րոշ­ված է, որ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նում ե­թե­րա­ժամ են ու­նե­նա­լու սո­րո­սա­կան­ներ Դա­նիել Իոան­նի­սյա­նի և Ար­սեն Խա­ռա­տյա­նի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը։ Նրանց մի­ջո­ցով, ըստ էու­թյան, կա­պա­հով­վի հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ֆի­նան­սա­վո­րու­մը Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի կող­մից»։
Որևէ մե­կը կաս­կած ու­նի՞, որ վե­րոն­շյալ գոր­ծար­քի ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լու դեպ­քում Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը զբաղ­վե­լու է ոչ միայն հա­կա­ռու­սա­կան, այլև Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի և ԼԳԲՏ-նե­րի «ի­րա­վունք­նե­րի» քա­րոզ­չու­թյամբ` այս­պի­սով ուղ­ղա­կի հար­վա­ծի տակ դնե­լով ա­ռանց այն էլ ե­րե­րուն վի­ճա­կում գտն­վող ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը: Բախտ ու­նե­ցել եմ ան­ձամբ շփ­վե­լու տա­ղան­դա­վոր գոր­ծա­րար, իր ան­կեղծ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը գոր­ծե­րով ա­պա­ցու­ցած Հրանտ Վար­դա­նյա­նի հետ: Ե­թե ճիշտ է «ԱՐ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը Բա­բա­ջա­նյա­նին վա­ճա­ռե­լու մա­սին վե­րոն­շյալ տե­ղե­կատ­վու­թյու­նը, և ե­թե տվյալ գոր­ծարքն ի­րա­կա­նու­թյուն դառ­նա, ա­պա լու­սա­հո­գի Հրանտ Վար­դա­նյա­նի ոս­կոր­նե­րը գե­րեզ­մա­նում, ինչ­պես ա­սում են, շու­ռու­մուռ կգան:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 7957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ