Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամա­տու­նի Վի­րա­բ­յա­նի ամ­բողջ մեղ­քը ազ­գա­յին մտա­ծո­ղու­թ­յուն ու­նե­ցող պե­տա­կան պաշ­տո­ն­յա լի­նելն Է

Ամա­տու­նի Վի­րա­բ­յա­նի ամ­բողջ մեղ­քը ազ­գա­յին մտա­ծո­ղու­թ­յուն ու­նե­ցող պե­տա­կան պաշ­տո­ն­յա լի­նելն Է
15.09.2020 | 01:33

Նա ախր դրա բո­լոր ա­ռիթ­ները տվել է, և ա­մե­նա­կարևո­րը` իր և իր են­թա­կա­նե­րի «բեսպ­րե­դե­լով» տվել է դրա բա­րո­յա­կան հիմ­քը:
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րեն Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նից ի՞նչ էր ու­զում, ի՞նչ էր ա­րել Փա­շի­նյա­նին այդ հա­մեստ մարդն ու պաշ­տո­նյան, պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի շար­քում այն հազ­վա­գյուտ­նե­րից մե­կը, ո­րին կա­րե­լի է մտա­վո­րա­կան ան­վա­նել, և ոչ թե նրա հա­մար, որ գի­տա­կան աս­տի­ճան ու­նի, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր է: Ին­չո՞վ էր խան­գա­րել կամ խան­գա­րում նա Փա­շի­նյա­նին:


Հե­տո ի՞նչ, որ նրա կամ նրա օ­րոք նշա­նակ­ված պաշ­տո­նյա­նե­րից չէր, նախ­կին­նե­րի ժա­մա­նակ նշա­նակ­ված­նե­րից ու դեռ մնա­ցած­նե­րից էր (Ա­մա­տու­նի Վի­րա­բյանն այդ հաս­տա­տու­թյան ղե­կա­վարն էր ար­դեն շուրջ 20 տա­րի, 2001 թվա­կա­նից ՀՀ կա­ռա­վա­րու­թյանն ա­ռըն­թեր ար­խի­վա­յին գոր­ծի վար­չու­թյան պետն էր, 2003 թվա­կա­նից` Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րե­նը): Պետք է ան­պայ­ման հե­ռաց­նեի՞ն Վի­րա­բյա­նին: Նա էլ հո կո­ռում­պաց­ված կամ կող­քից հան­քեր, բիզ­նես ու­նե­ցող պաշ­տո­նյա­նե­րից չէ՞ր:
Ոչ էլ իր գոր­ծից ան­տե­ղյակ, ոչ պրո­ֆե­սիո­նալ մեկն էր, ո­րոնք Փա­շի­նյա­նի նշա­նա­կած ու նրա օ­րոք նշա­նակ­ված կադ­րե­րի շար­քե­րում բա­զում են: Մար­դիկ, ո­րոնք ինչ­պես և Նի­կո­լը, Քաջ­նա­զա­րի պես են հայ­տն­վել ի­րենց պաշ­տոն­նե­րում, և ո­րոնց կա­րե­լի է աչ­քերն ա­ռանց թար­թե­լու հե­ռաց­նել մաս­նա­գի­տա­կան հա­մա­պա­տաս­խան ո­րա­կա­վո­րում չու­նե­նա­լու կամ ի­րենց մաս­նա­գի­տու­թյա­նը չտի­րա­պե­տե­լու հա­մար:


Ի­հար­կե, գի­տեմ վե­րը տր­ված հար­ցի պա­տաս­խա­նը. Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նի ամ­բողջ մեղքն ազ­գա­յին մտա­ծո­ղու­թյուն ու­նե­ցող պե­տա­կան պաշ­տո­նյա լի­նելն էր, այդ­պի­սիք Փա­շի­նյա­նի պաշ­տո­նա­վար­ման օ­րոք ուղ­ղա­կի չեն կա­րող հան­դուրժ­վել:
Բա­ցի այդ, հնա­րա­վոր է, Փա­շի­նյա­նը կամ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նից ո­մանք` սո­րո­սա­կան­նե­րի շր­ջա­նա­կից, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վի հետ կապ­ված ինչ-որ մութ նպա­տակ­ներ ու­նեն: Օ­րի­նակ, հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կու­թյուն­ներն Արևմուտ­քի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րին կամ գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րին փո­խան­ցե­լու նպա­տակ, ո­րը Վի­րա­բյա­նի ձեռ­քով հնա­րա­վոր չէր ա­նել: Գու­ցե Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վից տա­րի­ներ ա­ռաջ մոր­մոն­նե­րի ա­ղան­դի մի­ջո­ցով ԱՄՆ տար­ված տե­ղե­կու­թյուն­նե­րից բա­ցի, է­լի՞ հե­տաք­րք­րող տե­ղե­կու­թյուն­ներ կան, ո­րոնց հա­մար գնորդ­ներ են հայ­տն­վել, կամ էլ, գու­ցե, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից, Մեծ Բրի­տա­նիա­յից կամ Իս­րա­յե­լից այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը փո­խան­ցե­լու վե­րա­բե­րյալ հրա­մա՞ն է ստաց­վել… Փա­շի­նյանն ին­քը կի­մա­նա այս հար­ցե­րի պա­տաս­խա­նը:
Հա­մե­նայն դեպս, սոսկ միա­միտ­նե­րը կմ­տա­ծեն, կկար­ծեն, թե Փա­շի­նյա­նը Վի­րա­բյա­նի պաշ­տո­նան­կու­թյան հետ որևէ կապ չու­նի, և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րե­նը հե­ռաց­վել է միայն ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ռուս­տամ Բա­դա­սյա­նի հրա­մա­նով:
Սկզ­բում Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նի դեմ ինչ-որ մե­կը հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում ներ­կա­յաց­րեց, մի­գու­ցե տե­սան, որ բան չի ստաց­վում, ե­թե նույ­նիսկ քրեա­կան գործ հա­րուց­վի, հե­ռան­կար չի ու­նե­նա, հի­մա էլ ո­րո­շե­ցին շին­ծու պատր­վա­կով աշ­խա­տան­քից հե­ռաց­նել: Օ­գոս­տո­սին NEWS.am-ի հետ զրույ­ցում Ա­մա­տու­նի Վի­րա­բյանն ա­սել է, որ իր դեմ հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում ներ­կա­յաց­նե­լը զր­պար­տու­թյուն է:


Ա­վե­լի վաղ, «Ժո­ղո­վուրդ» օ­րա­թեր­թի տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նի առն­չու­թյամբ ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյուն հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում էր ներ­կա­յաց­վել, որն ա­վե­լի ուշ ու­ղարկ­վել էր ՀՀ ոս­տի­կա­նու­թյան Երևան քա­ղա­քի Ա­րաբ­կի­րի բա­ժին` հե­տաքն­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար:
«Մաս­նա­վո­րա­պես, Ռու­սաս­տա­նում բնակ­վող հայ քա­ղա­քա­ցի Ար­մեն Գրի­գո­րյա­նը դի­մել է ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյա­նը և հայտ­նել, որ իր թո­շա­կի և իր աշ­խա­տան­քա­յին ստա­ժի հար­ցով դի­մել է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րեն Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նին, և վեր­ջինս ի­րե­նից իր աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ տրա­մադ­րե­լու հա­մար գու­մար է պա­հան­ջել»:


«Ոս­տի­կա­նու­թյու­նում է գոր­ծը, նյու­թեր են նա­խա­պատ­րաստ­վում։ Ես դեկ­տեմ­բե­րին եմ իբրև ի­րե­նից ինչ-որ բան պա­հան­ջել։ Ես պաշ­տո­նա­կան 2 տե­ղե­կանք ՌԴ ու­ղար­կել եմ, որ իր մա­սին փաս­տա­թուղթ չկա և չենք կա­րող տրա­մադ­րել. մե­կը ու­ղար­կել եմ հու­լիս ամ­սին, մյու­սը՝ դեկ­տեմ­բեր։ Երևի ի­րեն թո­շակ չեն նշա­նա­կել, ո­րո­շել է՝ ես եմ մե­ղա­վոր»,- ա­սաց նա»։
Եվ, ա­հա, օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նին ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ռուս­տամ Բա­դա­սյա­նի հրա­մա­նով հե­ռաց­րել են աշ­խա­տան­քից: Հե­ռաց­րել են ոչ թե չե­ղած փաս­տա­թուղ­թը ոմն Ար­մեն Գրի­գո­րյա­նի չտ­րա­մադ­րե­լու հա­մար, այլ բո­լո­րո­վին այլ և շին­ծու պատր­վա­կով:
«Պրն. Վի­րա­բյա­նը Yerkir.am-ի հետ զրույ­ցում ա­սաց, որ ո­րո­շու­մը հա­մա­րում է ան­հիմն, քա­նի որ աշ­խա­տան­քից ա­զատ­ման պատ­ճա­ռը նշել են այն, թե 2016-2018 թթ. Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վը հար­կեր չի վճա­րել և պե­տու­թյա­նը հասց­րել է վնաս։ Մինչ­դեռ ի­րա­կան պատ­մու­թյունն այն է, որ 2016-ին պե­տու­թյու­նը ո­րո­շել է, որ բո­լոր ՊՈԱԿ-նե­րը պետք է ԱԱՀ վճա­րեն, բայց բյու­ջեից այդ նպա­տա­կով գու­մար չի հատ­կաց­րել։ Այ­սինքն՝ այդ պա­հին բո­լոր ՊՈԱԿ-նե­րը չեն վճա­րել այդ հար­կը։ Ա­վե­լի ուշ պե­տու­թյու­նը պա­հուս­տա­յին ֆոն­դից բո­լոր ՊՈԱԿ-նե­րին այդ գու­մա­րը հատ­կաց­րել է, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վին՝ մոտ 800 մի­լիոն դրամ, և ի­րենք վճա­րել են հար­կե­րը։


Հար­կեր չվ­ճա­րե­լու հա­մար քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն է հաս­նում, բայց ինձ քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան չեն են­թար­կել, ո­րով­հետև այդ­տեղ ես ոչ մի մեղք չեմ ու­նե­ցել։ Այդ հար­կե­րը չեն վճա­րել Հա­յաս­տա­նի բո­լոր ՊՈԱԿ-նե­րը, և հե­տո կա­ռա­վա­րու­թյու­նը պա­հուս­տա­յին ֆոն­դից գու­մար է հատ­կաց­րել, այդ թվում՝ մեզ, և մենք այդ գու­մար­նե­րը վճա­րել ենք»,- վս­տա­հեց­րեց Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նը»։
Yerkir.am-ի հետ զրույ­ցում Ա­մա­տու­նի Վի­րա­բյանն ա­սել է, որ Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի այս ո­րոշ­ման մեջ ին­քը հե­տապն­դում և մի­տում է տես­նում, քա­նի որ 2018-ին ևս՝ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո, փոր­ձել են ստի­պել, որ աշ­խա­տան­քից ա­զատ­ման դի­մում գրի, բայց ին­քը հրա­ժար­վել է։


Կա­տար­վա­ծի հան­դեպ ան­տար­բեր չի կա­րո­ղա­ցել լի­նել նաև Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի Ար­խի­վի և Թան­գա­րան­նե­րի տնօ­րեն հայր Ա­սո­ղիկ Կա­րա­պե­տյա­նը: Ֆեյս­բու­քյան իր է­ջում նա օ­րերս մաս­նա­վո­րա­պես գրել է.
«Սր­տի ցա­վով և հո­գե­կան խո­րին վր­դով­մուն­քով տե­ղե­կա­ցա Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րեն Տիար Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նի պաշ­տո­նազ­րկ­ման մա­սին:
Ա­նար­դար և նվաս­տա­կան ո­րո­շում, իսկ հիմ­քը՝ խա­խուտ:
2003 թ. ճա­նա­չել եմ և աշ­խա­տել Ա. Վի­րա­բյա­նի հետ: Նա մի անձ է, ով ձոն­ված է ար­խի­վա­յին գոր­ծին և փայ­լուն գի­տակ Հա­յոց նոր և նո­րա­գույն շր­ջան­նե­րի պատ­մու­թյան: Անձ, ով ար­գո գիտ­նա­կան է, դա­սա­խոս և մեծ վաս­տա­կի տեր: Անձ, ով իր տնօ­րե­նու­թյան օ­րոք նաև ջա­նա­սի­րա­բար կա­ռու­ցեց ու բա­րե­զար­դեց մեր Հայ­րե­նիի կարևո­րա­գույն հաս­տա­տու­թյուն­նե­րից Ազ­գա­յին ար­խիվն իր մաս­նա­ճյու­ղե­րով: Վեր­ջա­պես, անձ, ով ապ­րում և իր մեջ կրում է Հայ­րե­նի­քը, Ազ­գը, Ե­կե­ղե­ցին, վառ­վում Հա­յոց ան­ցյա­լի ու ներ­կա­յի խն­դիր­նե­րով ու հոգ­սե­րով, ցո­լաց­նում պատ­մու­թյան դասն ու պատ­գա­մը վասն գա­լի­քի:


Եվ, ա­հա, այս­պես ա­նար­դար և տմար­դի կեր­պով հե­ռաց­վում է. ա­վա՜ղ, հե­ռաց­վում է ողջ աշ­խա­տա­կազ­մի և նրանց ար­դար ու շի­տակ բո­ղոք-դի­մու­մի հան­դեպ մեղկ ար­հա­մար­հան­քով...
Դա­տա­պար­տե­լի է նման մտայ­նու­թյունն ու այս մո­տե­ցու­մը:
Կսի­րեմ հու­սալ, որ պե­տա­կան պատ­կան այ­րե­րը չեն վտան­գի Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վը՝ այդ նվի­րա­կան հաս­տա­տու­թյու­նը վս­տա­հե­լով ան­հայտ ծագ­ման պաշ­տո­նյա­յի:
Կսի­րեմ հու­սալ, որ Ազ­գա­յին ար­խի­վի ողջ անձ­նա­կազ­մը բա­րո­յա­կան ուժն ու քա­ջու­թյու­նը կու­նե­նա պայ­քա­րե­լու և ըն­դու­նե­լու այն­պի­սի ա­ռաջ­նոր­դի, ով կշա­րու­նա­կի Տիար Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նի հայ­րե­նան­վեր ու ազ­գա­շահ ծա­ռա­յու­թյու­նը»:
Իս­կա­պես, Նի­կո­լը պատ­կե­րաց­նո՞ւմ է այն կադ­րա­յին ջար­դը, որ սկս­վե­լու է ի­րե­նից հե­տո ի­րենց կամ յու­րա­յին­նե­րի դեմ, Ռուս­տամ Բա­դա­սյա­նից սկ­սած, վեր­ջաց­րած… Եվ այդ օ­րը հե­ռու չէ:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ