Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հնարավո՞ր է շվեյզիտ

Հնարավո՞ր է շվեյզիտ
26.09.2020 | 11:51

Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (SVP) գերակա դիրք ունի քաղաքականության մեջ: Հիմա աջ պահպանողական կուսակցությունը քաղաքացիների շրջանում քվեարկություն է անցկացնում Բրյուսելի նկատմամբ նրանց վերաբերմունքի և ԵՄ-ից արտասահմանցիների հոսքի վերաբերյալ ու մեծ քաոս հարուցելու ռիսկի է գնում՝ գրում է Շառլոտա Տայլեն Der Spiegel-ում:

Նա, ով այսօր կգնա Շվեյցարիա, կարող է կարծել, թե ընկել է ժամանակի հանգույցի մեջ: Ամեն պատից պաստառներ են կախված՝ «Չափազանցը չափազանց է» մակագրությամբ և նկարված է կապույտ ջինսով հաստ հետույք, որ նստում է փոքրիկ Շվեյցարիայի վրա: Տաբատի գոտու աստղերը հասկանալ են տալիս, որ ստոր հաստլիկը ԵՄ-ն է: Իսկ Շվեյցարիա՞ն: Պաստառի վրա Շվեյցարիան կիսվել է՝ հաստլիկը չափազանց ուժեղ է ճնշում: Աջ պահպանողականա SVP-ն, որ դարասկզբից ամենահզոր կուսակցությունն է, արդեն այնքան քվեարկություն է կազմակերպել ԵՄ-ի նկատմամբ շվեյցարացիների վերաբերմունքի հարցով, որ ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի սահմանափակման քվեարկությունը, որ անցկացվելու է այս կիրակի, հազիվ թե ուշադրություն գրավի: Դա զարմանալի է: Դեռ 2 տարի առաջ, երբ SVP-ն ստորագրություններ էր հավաքում ընդդեմ ԵՄ-ի հետ համաձայնեցված ազատ տեղաշարժի, քաղաքական գործիչները տագնապած էին՝ եթե աջ պոպուլիստներին հաջողվեր մեծամասնություն ստանալ, Շվեյցարիան ստիպված կլիներ նորից համաձայնեցնել ԵՄ-ի հետ կնքված բոլոր համաձայնագրերը և կհայտնվեր կարևորագույն առևտրական գործընկերների հասանելիության կորստի առաջ:
Դա կլիներ շվեյզիտի սցենար: Թեպետ Շվեյցարիան երբեք չի եղել ԵՄ անդամ, դա կնշանակեր դուրս գալ հստակ դրույթներով համաձայնագրից: Եվ քաոսը, որ ապրել են բրիտանացիները անցած ամիսներին, կարող էր կրկնվել Բեռնում:
2014-ի փետրվարին SVP-ն իր նախաձեռնության մեջ հաջողության հասավ: Զանգվածային ներգաղթի դեմ նախաձեռնությունը համոզեց շվեյցարացիների 50,3%-ին, այստեղ ևս ուշադրության կենտրոնում տեղաշարժի ազատությունն էր, որի հետ կապված են շատ ուրիշ համաձայնագրեր: Տարիների հետ դաշնային խորհուրդը Բեռնում որոնում էր այդ քվեարկությունն այնպես իրականացնելու հնարավորություն, որ սպառնալիքի տակ չդնի ԵՄ-ի հետ մյուս համաձայնագրերը: Արդյունքում գտնվեց երերուն փոխզիջում: 2018-ի հուլիսից երկրի քաղաքացիների նախապատվության դրույթի «թեթևացված տարբերակը» պարտավորեցնում է զբաղվածության կենտրոններին աշխատանք տրամադրելիս սկզբում առաջարկել տարածաշրջանում գրանցված գործազուրկներին: Շահած ժամանակը շվեյցարացիներին պետք է առավելություն տա արտասահմանցի մրցակիցներից: Սակայն SVP-ի համար դա դավաճանություն էր: Երկրի քաղաքացիների նախապատվության դրույթը կուսակցությունը անվանեց«էկոնոմիկայի դեմ գործող բյուրոկրատիայի հրեշ» և «Սահմանադրությանը հակասող»: ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի սահմանափակման նոր նախաձեռնությունը պետք է նպաստի վերջնանպատակի իրականացմանը՝ վերջնականապես վերացնել: Բայց հազիվ թե այդ մտադրությունը ընդունվի: Միայն 30% շվեյցարացիներն են, որ մշտապես ընտրում են SVP-ին, ցանկանում քվեարկել հօգուտ նախաձեռնության: Շատերը, որ 2014-ին քվեարկել են ընդդեմ զանգվածային ներգաղթի նախաձեռնության, հրաժարվել են այդ գաղափարից: Ինչու՞: «Այն ժամանակ միգրացիան որոշակի թեմա էր,-ասում է ցյուրիխցի քաղաքագետ Միխայել Հերմանը:- ԶԼՄ-ները այդ թեմայով շատ էին գրում, ստեղծվում էր տպավորություն, որ Շվեյցարիայում օրեցօր նեղվածք է ստեղծվում: Այսօր ավելի կարևոր են դարձել այլ թեմաներ: Նույնը վերաբերում է SVP-ին, որ կորցրել էր իր նշանակությունը»: Եթե կիրակի օրը կուսակցությունը պարտություն կրի, ինչպես վկայում են հարցումները, աջ պահպանողակաները պետք է ընդունեն, որ միգրացիայի թեմայով առաջիկայում այլևս չեն հաղթի ընտրություններում:
Շառլոտա Տայլե, Der Spiegel


Հ.Գ. Փաստացի՝ միգրացիայի թեման խարխլում է անգամ Շվեյցարիայի քաղաքական դաշտը: Իսկ գուցե պարզապես պոպուլիզմն է նահանջում պրագմատիզմի առաջ, որ նույնիսկ Շվեյցարիային պետք է ԵՄ-ի հետ համագործակցություն ու ԵՄ-ի սպառման շուկան: Գիտակցություն, որ Մեծ Բրիտանիան չունեցավ՝ իրեն համարելով ինքնաբավ և ցանկանալով ազատ առևտրի համաձայնագրեր կնքել, իր կարծիքով, ավելի շահեկան պայմաններով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ