Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքական լիրայի անկման նոր ռեկորդ է գրանցվել

Թուրքական լիրայի անկման նոր ռեկորդ է գրանցվել
29.09.2020 | 21:19

Թուրքական լիրան շարունակում է գահավիժել: Թուրքիայի ազգային արժույթը կրկնում է երեկ գրանցած պատմական հակառեկորդը և անկման հերթական ցուցանիշն է արձանագրում: Այսօր արդեն մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում է 7.83 թուրքական լիրա, որ կես տոկոսով գերազանցում է նախորդ օրվա անկումը, որը համաշխարհային գլխագրերի պատճառ էր դարձել: Թուրքական լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ:

Դիտվել է՝ 3975

Մեկնաբանություններ