Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մավրն ա­րե՞ց իր գոր­ծը

Մավրն ա­րե՞ց իր գոր­ծը
16.10.2020 | 00:05

Ին­չու՞ է հա­պա­ղում մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը. ո­րով­հետև այն­քան շա­հեր, որ­քան բախ­վում են կով­կա­սյան այս հան­գույ­ցում, թերևս, որևէ այլ լո­կա­ցիա­յում չկան: Շա­հե­րը բազ­մա­յա­րու­սա­նի են: Ա­ռանց­քում պան­թուր­քա­կան նկր­տում­ներն են: Թուր­քիան իր հաշ­վարկ­նե­րը կա­ռու­ցում է մի կող­մից իր տա­րած­քում կենտ­րո­նա­ցած Մեր­ձա­վոր Արևել­քից փախս­տա­կան­նե­րի շան­տա­ժի վրա` ԵՄ-ին քշե­լով ան­կյուն, մյուս կող­մից (չնա­յած ԱՄՆ-ի կող­մից Ին­ջիր­լի­քի ռազ­մա­բա­զա­յի դեպ Հու­նաս­տան տար­հան­ման հե­ռան­կա­րին) Ղա­րա­բա­ղյան գրա­վյալ տա­րածք­նե­րի «հետ­բեր­ման դեպ­քում», Ի­րա­նի վրա հար­ձակ­ման «պատու­հա­նի»` Ադր­բե­ջա­նին նոն-ստոպ զենք մա­տու­ցող Իս­րա­յե­լի ձեռ­քե­րով (ա­մե­րի­կյան լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ, որ­պես պլաց­դարմ` ա­պա­գա հե­ռա­հար պլան­նե­րի հա­մար):


Ա­սել է` Ի­րա­նի հա­մար ևս այս «մար­տը» խիստ վճ­ռո­րոշ է այն ա­ռու­մով, որ իս­րա­յե­լա-գլո­բա­լիս­տա­կան, ի­գի­լա-ա­հա­բեկ­չա­կան-պան­թուր­քա­կան շն­չի ան­մի­ջա­կան հայ­տն­վե­լը իր սահ­մա­նին պա­կաս վտան­գա­վոր չէ, որ­քան մեր, Ար­ցա­խի ու ողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար:
Ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին, ճիշտ է, չէր պատ­րաստ­վում «խո­սել» Էր­դո­ղա­նի ու Չա­վու­շօղ­լուի հետ, ո­րով­հետև խա­ղը բաց է, և ա­պա` կաշ­կանդ­ված է ԵԱՀԿ ՄԽ ման­դա­տով` գու­մա­րած ՀԱՊԿ ման­դատ, այ­նու­հան­դերձ, ԵԱՀԿ ՄԽ-ն վեր­ջա­պես շարժ­վեց. հան­դիպ­ման հրա­վի­րեց կող­մե­րին. դր­վե­ցին այդ­պես էլ չկա­յա­ցած հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի հիմ­քե­րը:
Իր հեր­թին Վլա­դի­միր Պու­տի­նը «մե­սիջ­ներ» ու­ղար­կեց Հա­յաս­տա­նին, որ­պես ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր. ին­չը նշա­նա­յին ա­ռու­մով բա­վա­կա­նին տա­րո­ղու­նակ էր. խաղն այս ա­ռու­մով նույն­պես բաց է, հա­պա­ղումն էլ ու­նի հա­զար ու մի պատ­ճառ:


Բո­լոր դեպ­քե­րում դի­վա­նա­գի­տա­կան սա­ռույ­ցը շարժ­վում է, խոս­քա­յին մա­կար­դա­կը դան­դա­ղո­րեն փո­խա­րին­վում գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մանր կաս­կա­դով:
Հար­ցե­րի հար­ցը մնում է միա­կը. ի՞նչ ձևա­չա­փով է շա­րու­նակ­վե­լու բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը: Ա­ներկ­բա է` ԵԱՀԿ ՄԽ-ն այ­լընտ­րանք չու­նի: Ի դեպ, նույն ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյան մեջ ինչ-ինչ վի­ճար­կե­լի կե­տեր այ­նու­հան­դերձ կա­յին` ԵԱՀԿ ՄԽ եր­կր­նե­րի մա­սով, նր­բա­գեղ ան­ցում­ներ կա­յին: Գաղտ­նիք չէ, որ փորձ է ար­վում բա­նակ­ցա­յին ֆոր­մա­տի մեջ «ներ­մու­ծել» նաև Թուր­քիա­յին, ին­չը հայ­կա­կան կող­մի հա­մար ուղ­ղա­կի նոն­սենս է, հղի բա­զում գեո ռիս­կե­րով ու վտանգ­նե­րով: Ա­սել է` ոչ մի դեպ­քում և՛ դր­սի, և՛ ներ­սի ո­րոշ ու­ժե­րի չպետք է թույլ տալ այդ ի­դեա-ֆիք­սի ի­րա­կա­նա­ցու­մը:


Նկա­տենք, որ մինչև հոկ­տեմ­բե­րի 13-ը լռու­թյուն էր խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սով: Բո­լո­րը հաս­կա­նում էին` հար­ցե­րի հար­ցը դա է, սա­կայն վա-բանկ ոչ մե­կը չէր գնում. Պես­կո­վը նր­բո­րեն հաս­կաց­նում էր, որ դա պետք է հա­կա­մար­տող կող­մե­րի «պա­հան­ջը» լի­նի:
Ա­հա և Սեր­գեյ Լավ­րո­վը բարձ­րա­ձայ­նեց այդ մա­սին: Ին­չը նշա­նա­կում է` սկս­ված փխ­րուն դի­վա­նա­գի­տա­կան քայ­լե­րը հա­սել են նաև այդ կե­տին. ինչ տա­րո­ղա­կա­նու­թյամբ, ինչ սա­ղա­վարտ­նե­րի (կար­ծես` պետք է որ ռու­սա­կան… այդ մա­սին է ակ­նար­կում Լավ­րո­վը), ինչ հա­մա­մաս­նու­թյամբ ու կե­տայ­նու­թյամբ, հաս­կա­նա­լի է, դեռ շատ վաղ է խո­սել: Ընդ ո­րում, խոսք չկա նաև այն մա­սին, թե ար­դյոք Լավ­րո­վը ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գա­հու­թյան ընդ­հա­նուր կար­ծի՞քն է հայտ­նում, թե՞ միայն ռու­սա­կան հա­մա­նա­խա­գա­հու­թյան:


ՈՒ­շագ­րավ է, որ հայ­տա­րա­րու­թյունն ար­վել է Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րա­րի հետ հան­դի­պու­մից հե­տո (իսկ բա­նակ­ցու­թյուն­նե­րին խիստ ակ­տիվ ներգ­րավ­վա­ծու­թյուն են ու­նե­ցել Վլա­դի­միր Պու­տի­նը և Սեր­գեյ Շոյ­գուն, ինչն ար­ձա­նագ­րումն է այն ի­րո­ղու­թյան, որ ռու­սա­կան կող­մը շատ լուրջ է տրա­մադր­ված): Ի դեպ, ան­չափ հե­տաքր­քիր ու խիստ տա­րո­ղու­նակ էր Լավ­րո­վի «հայ­տը», որ զին­վո­րա­կան­նե­րի մա­կար­դա­կով պետք է հա­մա­ձայ­նեց­նել շատ մե­խա­նիզմ­ներ… (այս մա­սին այ­սօր ընդ­հան­րա­պես լռում ենք):
Խիստ ու­շագ­րավ է նաև, որ Սեր­գեյ Լավ­րո­վը խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյա­նը հա­վե­լել է` ռու­սաս­տան­ցի դի­տորդ զին­վո­րա­կան­նե­րը կա­րող են նե­րառ­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հրա­դա­դա­րի վե­րահ­սկ­ման մե­խա­նիզ­մի կազ­մի մեջ։
Դու՛ ա­սա­ցիր:


Լավ­րո­վը խիստ հան­գա­մա­նա­լից ներ­կա­յա­ցել է նաև «մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի» «հի­շո­ղու­թյունն» ու կի­րա­ռու­մը: Փոքր-ինչ ան­հաս­կա­նա­լի է` դա կող­մե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյա՞ն դրսևո­րում է, թե՞ բա­րի ցան­կու­թյուն­նե­րի ո­լոր­տից է:


Ի դեպ, հի­շենք, որ ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գա­հու­թյան` ԱՄՆ-Ռու­սաս­տան տի­րույ­թում, ըստ ԱՄՆ նա­խա­գա­հի անվ­տան­գու­թյան խոր­հր­դա­կան Օ’Բրա­յա­նի, Ղա­րա­բա­ղյան հար­ցում առ­կա է գեո­քա­ղա­քա­կան ե­զա­կի դրսևո­րում-հա­մա­ձայ­նու­թյուն ԱՄՆ-ի ու Ռու­սաս­տա­նի միջև: Հա­վա­տա՞նք: Կերևա շու­տով:
Բո­լոր դեպ­քե­րում, այս ա­ռու­մով նույն­պես խա­ղը բաց է: Պետք է հետևել կող­մե­րի, ընդ ո­րում` բո­լոր կող­մե­րի, այդ թվում և մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գան­քին` Լավ­րո­վի իս­կա­պես, շատ կարևոր հայ­տա­րա­րու­թյա­նը, հաս­կա­նա­լու` այն լրու­մին հաս­նե­լու շանս ու հնա­րա­վո­րու­թյուն ու­նի՞:
Բո­լոր դեպ­քե­րում, ինչ­պես հրա­դա­դա­րը, չա­վարտ­վող պա­տե­րազ­մը, այն­պես էլ այս «հայ­տա­րա­րու­թյան» ու­ղին շատ բարդ ու ծանր կլի­նի: Սա­կայն ինչ­պես ա­սում են` ցան­կա­ցած բա­նակ­ցու­թյուն ու խա­ղա­ղա­պահ կրա­կո­ցից լավ է:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 6427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ