Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մահացել է ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը

Մահացել է ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը
19.10.2020 | 13:32

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը: Նա հայ ճարտարապետական մտքի հենասյուներից էր, ով հսկայական ներդրում է ունեցել այդ ոլորտում։ Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ, ինչպիսիք են` Երևանի Հրազդան մարզադաշտը, 1971, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979, Գյումրու օդանավակայանը, 1982, Մարզահամերգային համալիրը, 1984, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987:

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ