Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բարդ է եր­կու թշ­նա­մու դեմ միա­ժա­մա­նակ կռ­վելը

Բարդ է եր­կու թշ­նա­մու դեմ միա­ժա­մա­նակ կռ­վելը
23.10.2020 | 00:14

Պա­տե­րազ­մին զու­գա­հեռ թի­կուն­քում էլ կա­տա­ղի «պայ­քար» է, բայց ար­դեն ան­տե­սա­նե­լի թշ­նա­մու դեմ։ Կո­րո­նա­վի­րու­սի կտ­րուկ ա­ճող թվե­րը բար­դաց­րել են ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի աշ­խա­տան­քը։ Թեև ի տար­բե­րու­թյուն ա­ռա­ջին ա­լի­քի, այս ան­գամ, ինչ­պես վս­տա­հեց­նում են պա­տաս­խա­նա­տու­նե­րը, ծանր դեպ­քե­րը պա­կա­սել են, բայց միևնույն է, մեծ ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ են աշ­խա­տում մեր բու­ժաշ­խա­տող­նե­րը։ Ե­րեկ­վա դրու­թյամբ փաս­տա­ցի բուժ­վող­նե­րի թիվն ար­դեն հաս­նում է 20 հա­զա­րի, վա­րա­կի տա­րած­ման օ­րից այս­պի­սի ցու­ցա­նիշ չենք ու­նե­ցել։ Բժիշկ­նե­րի հոր­դոր­ներն այլևս չեն աշ­խա­տում նաև այն պարզ պատ­ճա­ռով, որ վա­րա­կի տա­րած­ման օ­բյեկ­տիվ հիմ­նա­վո­րում­ներ կան։ Ռազ­մա­կան դրու­թյու­նով պայ­մա­նա­վոր­ված մարդ­կանց շար­ժը կտ­րուկ ա­վե­լա­ցել է, դրան գու­մա­րած զգո­նու­թյու­նը թու­լա­ցել է, փո­ղո­ցում, տրանս­պոր­տում, փակ տա­րածք­նե­րում մե­ծա­ցել է ոչ թե դի­մա­կը ծնո­տին ի­ջեց­րած, այլ ընդ­հան­րա­պես դի­մակ չկ­րող քա­ղա­քա­ցի­նե­րի թի­վը։ Վա­րա­կի հան­դեպ ան­տար­բե­րու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է նաև ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան մոտ ձևա­վոր­ված այն գի­տակ­ցու­թյամբ, թե պա­տե­րազ­մի օ­րե­րին ի՞նչ վա­րակ։


Ան­կախ օ­բյեկ­տիվ ու սու­բյեկ­տիվ հիմ­նա­վո­րում­նե­րից, մի բան չա­փա­զանց վտան­գա­վոր է, ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կարգն այս ծան­րա­բեռն­վա­ծու­թյա­նը չի կա­րող եր­կար դի­մա­նալ, վի­րա­վոր զին­վոր­նե­րից մենք բժիշկ ենք «գո­ղա­նում»։
Ա­ճող թվե­րը նաև ա­ռաջ­նագ­ծում կա­րող են խն­դիր­ներ ստեղ­ծել, քա­նի որ կա­նո­նա­վոր բա­նա­կից բա­ցի այ­սօր այն­տեղ են տար­բեր տա­րի­քի կա­մա­վո­րա­կան­ներ, ո­րոնք կա­րող են ռիս­կա­յին գո­տում լի­նել և էլ ա­վե­լի բար­դաց­նել ռազ­մա­ճա­կա­տում աշ­խա­տող բժիշկ­նե­րի գոր­ծը։ Բնա­կա­նա­բար բարդ է այս ի­րա­վի­ճա­կում կռ­վել եր­կու թշ­նա­մու դեմ, բայց ա­մեն ինչ պի­տի ա­նել՝ առն­վազն սահ­մա­նին կանգ­նած զին­վո­րին ու բժշ­կին չխան­գա­րե­լու հա­մար։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ