Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ ե­ղավ «Ի գոր­ծը»

Ի՞նչ ե­ղավ «Ի գոր­ծը»
01.12.2020 | 01:11

Հի­շում եք‚ չէ՞‚ նոր կա­ռա­վա­րու­թյան «նյու վա­սյու­կին». ՀՀ սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյա­կի նա­խա­ձեռ­նու­թյամբ ի­րա­կա­նաց­վող «Ի գործ» ծրագ­րի շր­ջա­նա­կում Սփյուռ­քից Հա­յաս­տան պետք է ժա­մա­նեին բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ և «ներ­դր­վեին» հայ­րե­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում։ Ա­միս­ներ ա­ռաջ հայ­տա­րար­վեց‚ որ ծրագ­րի նպա­տակն է աշ­խար­հի լա­վա­գույն հա­մալ­սա­րան­ներ ա­վար­տած և մաս­նա­գի­տա­կան բարձր կա­րո­ղու­թյուն­ներ ու­նե­ցող հայ­րե­նա­կից­նե­րին ներգ­րա­վել Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րա­կան հա­մա­կար­գում: Գրե­թե բո­լոր նա­խա­րա­րու­թյուն­նե­րը‚ պարզ­վում է‚ Սփյուռ­քից ժա­մա­նած բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­նե­րի կա­րիք ու­նեին և ու­ղար­կել էին ի­րենց «կա­րիք­նե­րի» ցու­ցա­կը:


Ա­վե­լի ուշ հայ­տա­րար­վեց‚ թե այս կամ այն նա­խա­րա­րու­թյու­նում 100 սփյուռ­քա­հայ ար­դեն միա­ցել են «Ի գործ» ծրագ­րին և 1 տա­րով աշ­խա­տան­քի ան­ցել պե­տա­կան հա­մա­կար­գում։
Ի­րա­կա­նում սա գործ­նա­կա­նում ո­չինչ չա­նող կա­ռա­վա­րու­թյան հեր­թա­կան PR ակ­ցիան էր՝ ցույց տա­լու հա­մար‚ թե ինչ-որ բա­նով զբաղ­ված են‚ Սփյուռ­քից մար­դիկ գա­լիս են հայ­րե­նիք ապ­րե­լու և այլն։


Պե­տա­կան կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մեզ հետ զրույց­նե­րում‚ սա­կայն‚ նշում են‚ որ սփյուռ­քի մաս­նա­գետ­նե­րի կա­րիք ա­ռանձ­նա­պես չեն էլ ու­նե­ցել։ Պար­զա­պես կա­ռա­վա­րու­թյունն ի­րենց ստի­պել է նրանց աշ­խա­տան­քի ըն­դու­նել տար­բեր ո­լորտ­նե­րում։ Ընդ ո­րում‚ սփյուռ­քա­հայ մաս­նա­գետ­նե­րը Հա­յաս­տան չէին գա 150-200 հա­զար դրամ չն­չին աշ­խա­տա­վար­ձով‚ նրանց հա­մար նա­խա­տես­ված էր շատ ա­վե­լի բարձր վար­ձատ­րու­թյուն‚ քան պե­տա­կան կա­ռույց­նե­րի հա­սա­րակ աշ­խա­տող­նե­րի։
Ծրա­գի­րը‚ բնա­կա­նա­բար‚ ինչ­պես և ներ­կա կա­ռա­վա­րու­թյան շատ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ‚ տա­պալ­ման եզ­րին է։ Շատ սփյուռ­քա­հա­յեր ար­դեն իսկ ո­րո­շել են վե­րա­դառ­նալ ի­րենց եր­կր­ներ՝ այլևս որևէ հույս չկա­պե­լով հա­յաս­տա­նյան ա­պա­գա­յի հետ։ Հե­տաքր­քիր է‚ շատ դեպ­քե­րում նրանց ա­պա­գա­յի ե­րաշ­խիք­ներ չի տա­լիս հենց ի­րենց ղե­կա­վա­րու­թյու­նը։ Հա­վա­նա­բար‚ ի­րենք էլ չգի­տեն ի­րենց ճա­կա­տա­գի­րը։ ՈՒս­տի մար­դիկ ո­րո­շել են այլևս ժա­մա­նակ չծախ­սել Հա­յաս­տա­նում։ Ա­վե­լին‚ նա­խա­րա­րու­թյուն­նե­րում տար­բեր մա­կար­դա­կի շփում­նե­րից նրանք հասց­րել են հիաս­թափ­վել‚ զգալ մաս­նա­գե­տի նկատ­մամբ, այս­պես կոչ­ված, պե­տու­թյան ան­լուրջ վե­րա­բեր­մուն­քը‚ ոչ կոմ­պե­տենտ լի­նե­լը‚ սի­րո­ղա­կա­նու­թյու­նը և հաս­կա­ցել‚ որ այս կա­ռա­վա­րու­թյան հետ ա­ռանձ­նա­պես հույս կա­պել պետք չէ‚ որ­քան հե­ռու՝ այն­քան լավ։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 2755

Մեկնաբանություններ