Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԼՂ-ում Ադրբեջանի հաղթանակի գինը կարող է դառնալ երկրի անկախության կորուստը

ԼՂ-ում Ադրբեջանի հաղթանակի գինը կարող է դառնալ երկրի անկախության կորուստը
02.12.2020 | 13:59

Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գինը կարող է դառնալ երկրի իրական անկախության կորուստը, The National Interest-ում գրում է ամերիկյան ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Մայքլ Ռուբինը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անփոխարինելի դաշնակիցը և վաճառել է Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ փորձելով պահպանել իր ընտանիքի իշխանությունը»,- գրում է Ռուբինը: Պուտինը վաղուց էր ցանկանում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածաշրջան վերադարձնել ռուսական զորքերը՝ նշելով, որ «չնայած ռուսական զորքերը շատ արագ են մտնում, նրանք հազվադեպ են դուրս գալիս»։


«Թուրքական զորքերը նույնպես դժվար, թե լքեն Ադրբեջանը, քանի որ Հայաստանի տարածքով ստեղծվելիք միջանցքը Թուրքիային հնարավորություն է տալիս իրականացնել Էրդողանի բաղձալի հավակնություններից մեկը՝ Թուրքիային մշակութային, տնտեսական ու քաղաքական կապերով կապել Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ»,- գրում է նա:


Ռուբինը նշում է, որ այս գաղափարախոսությունը կոչվում է պանթյուրքիզմ, որի իրականացման ճանապարհին երկու խոչընդոտ կարող էր լինել՝ Հայաստանը և Վրաստանը, քանի որ երկու պետություններն ընկած էին Թուրքիայի և մյուս երկրների միջև, որոնք պետք է միավորվեին պանթուրքական դրոշի ներքո։


«Թուրքիան նաև զորքեր կուղարկի ԼՂ՝ Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային խնդիրներն իրականացնելու համար, իսկ Սիրիայից բերված վարձկանները, որոնց Անկարան մտցրել է ադրբեջանական տարածք, կկարողանան պայքարել ցանկացած ադրբեջանցիների դեմ, որոնք դեմ կլինեն Թուրքիայի նպատակներին»,- գրում է նա։ Ռուբինը նշում է, որ Ադրբեջանն իր տարածքներում օտարերկրյա զորքերի ներկայությամբ կորցնում է իր անկախությունը և սկսում է ենթարկվել Ռուսաստանի և Բաքվին։

Դիտվել է՝ 2920

Մեկնաբանություններ