-
07.04.2014|
23:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ ՈՒկրաինայում չեն լինի՝ հաղորդել է իտալական La Repubblica-ն:
-
07.04.2014|
23:00
ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրում «հակաահաբեկչական միջոցառումներ» են ձեռնարկվելու բոլոր նրանց դեմ, ովքեր զենք են վերցրել ձեռքը:
-
07.04.2014|
22:58
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մտադիր է մինչև վերջ մնալ Սիրիայում և ոչ մի դեպքում չի լքի երկիրը՝ հայտարարել է «Պաղեստինյան կայսերական ուղղափառ միություն» (ՊԿՈՒՄ) մարդասիրական կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինը: Անցյալ շաբաթ նա Դամասկոսում հանդիպել է նախագահ Ասադի հետ:
-
07.04.2014|
22:56
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում՝ հաղորդել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրների խորհրդի անդամ Սալիհ Քափուսուզը։
-
07.04.2014|
22:51
Թուրքական Sözcü պարբերականը վերահրապարակել է London Review of Books կայքում հրապարակված մի հոդված, որը կարող է տակնուվրա անել Թուրքիան: Հոդվածագիր Հերշը, ԱՄՆ-ի հետախուզական աղբյուրների հղումով գրում է, որ սիրիական Ղուտայում անցյալ տարվա օգոստոսին քիմիական հարձակման հետևում կարող է կանգնած լինել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը:
-
07.04.2014|
22:48
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:
Նա առանձնազրույց կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում:
-
07.04.2014|
17:30
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է կաթոլիկ եկեղեցու ֆինանսա-վարկային վարչությանն աջակցելու մասին և հավանության է տվել ֆինանսական կազմակերպություններում բարեփոխումներ իրականացնելու հանձնարարականին: Վատիկանի տարածած հայտարարության համաձայն` կրոնական գործերի ինստիտուտը, որը Վատիկանի բանկն է, պետք է առաջին հերթին ծառայի կաթոլիկ եկեղեցուն և մատուցի մասնագիտական ծառայություններ:
-
07.04.2014|
16:49
Ղրղզստանում ազգային անվտանգության պետական կոմիտեի երկու աշխատակիցներ ձերբակալվել են լրագրող Գենադի Պավլյուկի սպանության կասկածանքով:
-
07.04.2014|
13:02
Խարկովի շրջանային վարչության շենքն ամբողջովին ազատվել է ՈՒկրաինայի դաշնայնացման կողմնակիցներից՝ Facebook-ի իր էջում գրել է ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
-
07.04.2014|
12:59
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ Իսրայելը միակողմանի միջոցներ կձեռնարկի պաղեստինցիների նկատմամբ, եթե նրանք շարունակեն Պաղեստինի անկախ պետություն ստեղծելուն ուղղված քայլերի շրջանակում ընդունել միջազգային համաձայնագրեր: