Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Գրիգոր Գուրզադյանի առեղծվածի բացահայտումը՝ Առնո Սարոյանով

    Գրիգոր Գուրզադյանի առեղծվածի բացահայտումը՝ Առնո Սարոյանով

    18.04.2013| 18:53
    Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը, որի շնորհանդեսը կայացավ Կամերային երաժշտության տանը, նրա երկրորդ ստեղծագործությունն է: 2004-ին բավականին մեծ տպաքանակով լույս տեսավ հեղինակի «Ռեզիդենտը» վեպը, որն արագ սպառվեց: Այն էլ, չմոռանանք, մեր ժամանակներում, երբ գրքերը, գրախանութների դարակներում շարված, մնում ու մնում են: Իսկ մինչ այդ նրան հանրությունը ճանաչում էր որպես լրագրողի: Բայց այժմ գործ ուներ հասուն գրչի տեր գրողի հետ, որը մեր գրականություն բերեց նոր ժանր՝ գեղարվեստավավերագրական վեպի ժանրը:
  • Մուլտիմեդիա սկավառակներ, կոմիտասյան կատարումներ` «Գաֆէսճեանում»

    Մուլտիմեդիա սկավառակներ, կոմիտասյան կատարումներ` «Գաֆէսճեանում»

    18.04.2013| 15:42
    Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Թվանշանային դարաշրջան» միջոցառման շրջանակներում տեղի կունենա երկու մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակների վիզուալ-ինտերակտիվ ներկայացում: Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքը և գործերը ներկայացնող սկավառակում ներառված են նրա նամակները, երաժշտությունը, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, ժամանակակիցների հիշողություններ, առավել քան 450 լուսանկարներ, 100 տեսահոլովակներ, ինչպես նաև 550 երաժշտական ներկայացումներ:
  • «Անուշը» նոր մեկնաբանությամբ

    «Անուշը» նոր մեկնաբանությամբ

    18.04.2013| 15:35
    Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտերի Ամանդիե» թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը համատեղ հանդես են գալիս «Անուշ» օպերայի նոր բեմադրությամբ: Շուտով Երևանում կկայանա նախագծի առաջնախաղը, Փարիզում «Անուշը» հանդիսատեսի դատին կհանձնվի մայիսի 22-26-ին, «Նանտերի Ամանդյե» թատրոնում:
  • Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է

    Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է

    18.04.2013| 13:11
    Սկիզբը կապույտ վերնաշապիկն էր, շատ էր փափուկ, շատ էր քոնը, ես հասկացա, որ դու ուզում ես ունենալ այդ վերնաշապիկը ու գնեցի: Չէ, ավելի ճիշտ, սկիզբը կապույտ վերնաշապիկը չէր, սկիզբը տարեմուտն էր, երբ մարդիկ պարտավորված են համարում իրենց մտերիմներին ուրախացնել: Ես երբեք պարտավորված չեմ զգացել ինձ, գնել եմ ինչ ցանկացել եմ և ում համար ցանկացել եմ: Վերջին 21 տարում առաջին անգամ ես քեզ համար ոչինչ չգնեցի: Բացի մոմից: Վագրի տարի էր ու քեզ համար մոմե վագր գնեցի: Հետո մեր տան մոտ բացեցին նոր խանութ և ամեն օր դալկադեմ մանեկենին նոր հագուստներ էին հագցնում: Ես անցնում էի նրա կողքով, բարևում էի ու ասում` շնորհավոր, շատ է սազում, կամ էլ` բոլորովին չի սազում, հանիր հագիցդ: Երբեմն թվում էր` մանեկենը ժպտում է:
  • «Սպարտակը»` Ստրասբուրգում

    «Սպարտակը»` Ստրասբուրգում

    17.04.2013| 15:18
    Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնումից հետո կկազմակերպվեն մի շարք ցուցահանդեսներ, համերգներ: Կարևոր միջոցառումներից մեկն է լինելու Ստրասբուրգում «Սպարտակ» բալետի հոբելյանական ցուցադրությունը` աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ:
  • Երևանյան տանգո

    Երևանյան տանգո

    17.04.2013| 15:13
    Երևանում անցկացվում է «Միջազգային տանգո» փառատոնը: Ծրագրում ներառված է 8 համերգ: Դրանցից չորսն արդեն տեղի են ունեցել երևանյան բուհերում: Փառատոնի օտարերկրացի հյուրերի` արգենտինացի հայտնի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսի և երգչուհի Մարիել Դյուպետիի ելույթները տեղի կունենան Երևանում ու Գյումրիում: Փառատոնի 7-րդ համերգը նախատեսված է մայիսին` Վանաձորում, իսկ եզրափակիչ 8-րդ համերգը` հունիս-հուլիս ամիսներին:
  • Նվիրվում է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի առաջին հրատարակության 80-ամյակին

    Նվիրվում է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի առաջին հրատարակության 80-ամյակին

    16.04.2013| 15:22
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Ազգային գրադարանը կազմակերպում են ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի առաջին հրատարակության 80-ամյակին:
  • Թվայնացվում են օտարալեզու գրքերը

    Թվայնացվում են օտարալեզու գրքերը

    16.04.2013| 15:20
    Հայաստանի Ազգային գրադարանը ներկայումս զբաղված է օտարալեզու գրքերի թվայնացման գործընթացով: Շուտով կսկսեն իրականացնել նաև պարբերական մամուլի մուտքագրում:
  • «Կան բաներ, որոնք կրակից են, պետք է  այրվել` ըմբռնելու համար ճշմարտությունը»

    «Կան բաներ, որոնք կրակից են, պետք է այրվել` ըմբռնելու համար ճշմարտությունը»

    16.04.2013| 14:13
    Հայ և պարսիկ ժողովուրդների դարավոր հարևանությունը, ինչպես և կարելի էր ենթադրել, հարթ չի եղել իր ընթացքի տարբեր շրջափուլերում: Քաղաքական, կրոնական, տնտեսական բազում խոչընդոտներ խաթարել են կողք կողքի ապրող հինավուրց մեր ազգերի խաղաղ գոյությունը: Ասվածի ամենախոսուն արտահայտությունը 5-րդ դարից մեզ ժառանգված պատմիչ Եղիշեի և դրան նորօրյա շունչ հաղորդած Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանց պատմությունն է` Ավարայրի հերոսական ճակատամարտով: Սակայն ժամանակն իր անկասելի ընթացքի մեջ է, և մարդիկ, ազգությունները կամա-ակամա տրվում են այդ ընթացքին, փոխում իրենք իրենց ու ժամանակը:
  • «ՈՒրախացի՛ր, Սրբուհի»

    «ՈՒրախացի՛ր, Սրբուհի»

    16.04.2013| 13:57
    Հիսուսի հրաշափառ Հարության տոնն ազդարարվեց ու բուրվառվեց նաև ծիրանենիների ծաղկումով ու բույրով։ Իսկ Ավետման տոնին սրան գումարվեց դեղձենիների բռնկված վարդագույն բոցը, որ «անկեզ մորենու» պես խորհրդանշում է Մարիամ Աստվածածնին։ Այս ամենին միահյուսվեցին նաև Սուրբ Գեղարդ եկեղեցու երգչախմբի խնկաբույր ղողանջները...