-
17.03.2014|
11:59
Սլովակիայում շաբաթ օրն անցկացված նախագահական ընտրություններում 14 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50 տոկոս ձայները՝ Բրատիսլավայում քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտարարել է ազգային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը:
-
17.03.2014|
11:56
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ղրիմի հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը, և նրա արդյունքները մեկնակետ կդառնան թերակղզու ապագան որոշելու հարցում:
-
17.03.2014|
11:54
Մեջլիսը դատապարտել է ՌԴ-ի ագրեսիոն ակտը և Ղրիմի անեքսիայի պլանը, կտրականապես մերժել է Ղրիմի ապագան որոշելու ցանկացած փորձերը «առանց թաթար ժողովրդի ազատ կամքի արտահայտման», հաղորդել է «ՈՒկրաինսկայա պրավդա»-ն:
-
17.03.2014|
11:52
Մալազիայի ավիաուղիների MH370 չվերթի՝ մեկ շաբաթ տևած որոնման աշխատանքները շաբաթ օրը նոր շրջադարձ ունեցան, երբ պարզվեց, որ ինքնաթիռի հաղորդակցական համակարգերն անջատվել են ձեռքով և օդանավը միտումնավոր շեղվել է ուղուց: Մասնագետները քննարկում են մի քանի հնարավոր սցենարներ, գրում է Business Insider-ը:
-
17.03.2014|
11:43
Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում անցկացվում է հանրաքվե, որտեղ թերակղզու բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը՝ երկրի կարգավիճակի վերաբերյալ։ Հանրաքվեի է դրված երկու հարց. «Դուք կո՞ղմ եք Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով» և «Դուք կո՞ղմ եք 1992 թվականի Ղրիմի Հանրապետության սահմանադրության գործողության վերականգմանը և որպես ՈՒկրաինայի մաս Ղրիմի կարգավիճակին»:
-
17.03.2014|
11:40
Մեծ Բրիտանիայի իշխանություններն առաջարկել են մեծ ութնյակի գագաթնաժողովը Սոչիի փոխարեն անցկացնել Լոնդոնում։
-
17.03.2014|
11:36
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Մոսկվային փոխել դիրքորոշումը Ղրիմի կոնֆլիկտի վերաբերյալ՝ հաղորդել է dw.de-ն:
-
17.03.2014|
11:34
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կթուլացվեն աստիճանաբար՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի իրականացման շրջանակներում:
-
17.03.2014|
11:26
Թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ զրույցը նվիրված է ՈՒկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։
-
16.03.2014|
15:04
Գերմանիան կոչ է անում ՌԴ-ին փոխել ՈՒկրաինայի և Ղրիմի նկատմամբ իր դիրքորոշումը ծայրահեղ դեպքում մինչև մարտի 17-ը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը կարիք ունի ձեռնարկելու համապատասխան միջոցներ: