«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐԸ, ԿՈՒՍԱՆԴԱՄՆԵՐՆ ՈՒ ՆՈՐԱՀԱՅՏ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ (գրավյալ տարածքներում արգելված է... բանանի որսը)

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐԸ, ԿՈՒՍԱՆԴԱՄՆԵՐՆ ՈՒ ՆՈՐԱՀԱՅՏ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ   (գրավյալ տարածքներում արգելված է... բանանի որսը)
22.07.2011 | 00:00

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ


«Հայաստանում ինստիտուցիոնալ առումով վերջնականապես կայացավ ճնշող փոքրամասնության իշխանությունը, որը լավ կազմակերպված է, համակարգված և շատ լավ պաշտպանում է իր դասակարգային շահերը։ Դա յուրահատուկ բուրգ է, որը միաձուլում է տնտեսական վերնախավը. այն կարելի է անվանել մաֆիա, բայց կարծում եմ` ո՛չ Սիցիլիայում, ո՛չ էլ Կորսիկայում ոչ մի մաֆիա երազել չէր կարող այն մասին, որ կկարողանա վերահսկել ոչ թե մեկ-երկու ծախված քաղաքական գործիչների, այլ ողջ խորհրդարանը, կառավարությունը, ԿԲ-ն, բանակը և ոստիկանությունը։

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ
կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման գործիչ

ԽԱՉԻԿՅԱՆԸ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱ՞Զ
(նա՞ չի խայտառակել ռեսպուբլիկան)

Իրապատում այս հեքիաթին ունկնդիր պարզենք եռագույն մեր առագաստը և մեզ քամուն տանք։ Եղել է-չի եղել, մի սոցիոլոգ է եղել։ Եվ հետաքրքիր դիտարկումներ է կատարել, որոնք ասես յոթ պորտով Հայաստանում «դարդախորով» եղած ուսումնասիրողի անլուր տանջանքի հետևանք են։ Մասնավորապես, սույն պարոնը համոզված է, որ հեղափոխությունը նման է հրաբխի։ ՈՒրեմն էսպես, գալիս է ժամանակը, և հրաբուխը ժայթքում է։ Ժայթքում է և աշխարհով մեկ ցփնում ընդերքի ապարները։ Սա դեռ ամբողջը չէ։ Պարզվում է, որ որքան ուժգին է հրաբխի ժայթքման հզորությունը, նույնքան հզոր է ստորին հոսքերի արտավիժման ծավալը։
Այս մասին մտորել է Պիտեր Սաունդերսը և, ի նշան երախտագիտության, նրան եռագույն առագաստ ունեցող նավակով զբոսանքի են հրավիրում մեր սառնանուշ լճիցլճերում։ Անշուշտ` հեռակա։
Մի խոսքով, մեր նորհայկական հրաբխի ուժգնությունից աշխարհը ցնցվեց, էսկիմոսները դադարեցրին էսկիմոյի արտադրությունը, ինքնորոշվեցին և իրենց վոժդին գործուղեցին Պետդումա։
Աշխարհը ցնցակաթվածի ենթարկվեց, և Անգլիայի Լորդերի պալատում լուրջ քննարկման նյութ դարձավ արցախահայերենը միջազգային լեզու հայտարարելը։
Եվ, բնականաբար, մեր ստորին հոսքերի ապարները կալնեցին Երկիր-մոլորակի երկնակամարները` Հրո երկրում, Աբովյան-Տերյան միջակայքում, Կրեմլի պարիսպների շուրջ, «Տեցի կռուգում»...
Վաղո՜ւց, շատ վաղուց հայ տնտեսաքաղաքական դաշտում քավության նոխազներ զոհասեղան չէին բարձրացել։ Եվ ի՜նչ զոհասեղան, Մռավից Զանգիբասար և ԳՈՒՄ-ի տարածաշրջանի Սյամոյի նահատակված բերդերը։ Լի աշխարհի բարիքներով. է՜լ ձկնկիթի լեռնաշղթաներ, է՜լ որսամսի բարձրավանդակներ ու ուլտրաազատական պորտապարի ծովախորշեր։ Եվ զոհասեղանի ճիշտ կենտրոնում Նա է` Նոխազը քավության, զոհասեղանի ամենա«թաշախուստով» արարմունքը։
Գլխավորը Խաչիկյանի (հետբարովի դեպքում` նաև Թամամյանի) լիարյուն հոգով-սրտով-մտքով համակերպումն է Հանրապետության Նոխազի (ՀՆ) դերին։ Զի երկրի բարգավաճման, կայունացման ու առաջընթացի անխափան ընթացքը ահա նման մի բանի խիստ պակաս էր զգում։
Սակայն աղմուկ-աղաղակ է խորհրդարանական ընդդիմության ճամբարներում, խորհրդարանական դիմության խորդանոցներում (ա՜խ, այնպես անուշ է բուրում պատգամավոր N-ի կիսատ թողած թանապուրը, հագեցած բելգիական շոկոլադի փոշով) և հղիությունը ծանր տանող կամերունյան մակակիի վանդակում։ Վերոնշյալ պարոնայք և տիկնայք պահանջում են ցպահանջ հանրության դատին ներկայացնել քավության նոխազների քաղաքական երաշխավորներին (տանիքներին և այլն), տնտեսական բաժնետերերին («Բաժանիր, որ տիրես» կարգախոսն է գործողության մեջ, ինչպես բլոթում) և ոչ մի քայլ նահանջ։ Եվ իսկապես, միանգամայն ճիշտ և ազնիվ են թե՛ ճամբարներում, թե՛ խորդանոցներում, թե՛ մանավանդ վանդակի ճաղաշարից դենը։ ՈՒ եթե Թամամյանի հարցում չկա որևէ խնդիր (դե մարդը սովետաանկախական միլիցաոստիկանական խաղերում ընդամենը քիչ ու միչ չափի զգացումը կորցրեց, ասել է թե` մենթացավ), ապա դրությունը լրջորեն վտանգահարույց է Խաչիկյանի պարագայում։ Բազմաբնույթ, նաև բազմաբույր հարցերը պատասխանի սպասման երկունքի մեջ են։
Ի մասնավորի` ով էր Խ.-ի քաղաքական երաշխավորը, ով էր նրա վարչատնտեսական բարձր հովանին և ում հետ էր ամսվա վերջին նա կիսրարի նստում։
Եվ եթե վերջինս վերջնականապես չքողազերծվի, ստիպված կլինենք ինքնահամոզվել, որ մեղմագույն տարբերակով անգամ հանրությանը (նաև մակակի տիկին Զ.-ին) բացահայտ անմեղսունակ են հայտարարել ու քթից բռնած զբոսանքի դուրս բերել Հանրապետության հրապարակի յոնջայում։
Այսպիսով, ովքե՞ր են իրականում խայտառակել հանրապետությունը։ (Եթե բարձրացված գերխնդիրը յուր բանական ու բարոյական լուծումը չստացավ, քավության նոխազները նախ կարժանանան պատժի մեղմագույնին, հետո նրանց դատապարտման մեջ քաղաքական հնչերանգներն ավելի ու ավելի գունեղ կդառնան, և կարճ ժամանակ անց հայոց քաղաքական այլախոհների ճամբարը կհամալրվի նորաթուխ այս գործիչներով)։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ
(թարմաշունչ պամֆլետ)

Ազգս ծաղկում ու փթթում է, քաղաքական հասունության բարձունքներ է նվաճում օր օրի (ականջդ թող շոյվի, Իսրայել Օրի)։ Մրցակցության ոգին յուրաքանչյուրիս կրունկներն է քորում առավոտ կանուխ և մղում սիգաճեմ քայլարշավների։ Տնտեսավարող կարող ես և չլինել, բայց կուսանդամ պարտավոր ես։ Ահա օրվա հրամայականը։
Ասա, խնդրեմ, ովքեր են սառնարանիդ բնակիչները, պարզաբանիր, պաղատում եմ, ճաշակածդ մակարոնեղենի մակնշումը և վստահ եղիր, պատասխանս լինելու է անաչառ ու հատու, ես կասեմ, թե ինչ է այսօր իրիկնահացին լափելու անմիջական կուսղեկավարիդ կատուն։
Եվ եթե դու, այնուհանդերձ, դեռևս կուսանդամ չես, ապա վստահաբար աղանդավոր ես կամ համատիրության աշխատակից։
Ազգս ծաղկում-փթթում-ինքնամփոփվում է։
Եթե կողակիցդ դեռ չի կողմնորոշվել, զրկիր նրան... կողակցական հումանիտար օգնությունից, այսինքն` նպաստից։ Եվ թող աշխարհաքաղաքական նախանձից նախ լի ու բոլ փրփրեն, սույն փրփուրն օգտագործելով ինքնահոգնայի ենթարկվեն, վերջնարդյունքում էլ քաղաքական ենթատեքստով ուղեղի մատնաշունչ ընկնեն մեր բոլոր, հեռու-մոտիկ դրացիներն ու վրացիները, վրադիր էլ` ազերբայջանական բազմազավակ նախշուն-բաջիները, Հայաստանում այլևս պատմական իրողություն են քաղաքական-բազմակուսակցական համակարգի կայացումը, զորացումը և համընդհանուր զորահավաքները։ Եվ էդ ո՞վ էր ասում, թե հայոց փրկությունը հավաքականության մեջ է։ Ո՛չ, սիրելի դարակազմիկ հանճար Եղիշ, մեր հավաքականության փրկությունը մեր քաղաքական զարթոնքի, այսինքն` համահայկական կուսանդամության մեջ է։
Զի մինչ օրս ո՞վ էր տեսել Ավարայրի, Սարդարապատի և Երասխավանի միասնությունն ազգի միանգամայն խաղաղ ու հոգեթով պահին։
Հանրապետության մարզերը հավաքականության հուշակոթողներ են կերտում և միակամության ցայտաղբյուրներ շինում յուրաքանչյուր համայնքում։ Եվ խաղաղ գոյակցության, համերաշխ ըմբռնողության ցնծալից օրեր են, ինչպես խաղողահավաքի ավարտից հետո է, մինչև մաճառի առաջին արբեցումը։
Զորահավաք է, կամավոր քաղկրթություն, խաչհամբույրները բաշխվում են տուն առ տուն, շենքից շենք, և ամենուր տոն է, հանրապետականության խրոխտ թմբուկները զարկեցին մեկ-երկու և տուն առ տուն, շեն առ շեն հավաստեցին յուրյանց անդամակցությունը ՀՀԿ-ին։ Էդ ոչինչ, որ նորագիրներից շատերը դժվարությամբ են զանազանում Բուռնաշին Բոստանջյանից։ Իսկ «Բարգավաճի» կենսահաստատ կենացնե՞րը։ Խոստովանենք, բավականին հզոր մրցակից է և քաղաքական հոգեորսության սույն պատմափուլի եռանդագին ջատագովը։ Այստեղ ավելի ճկուն են, առավել գործնական։ Այստեղ գլխավորը գրավյալ տարածքներն են, գլխաքանակի գերադասությունը։ Կորչի՛ անցյալդ, ապրիր բարգավաճ տեսլականներով և հոգ չէ, որ գրական մշակութային անդաստանում թողել ես սարսափազդու կիսաքրեական թափթփուկի հիշողություն, թոթափի՛ր բարոյական ինքնակեղեքման բեռներդ, ապահովիր գլխաքանակի բյուր մկկոցը գրավյալ տարածքներում և բարգավաճիր... մինչև ընտրություններ։ (Հետո նրանց էլ կդավես ու նոր, առավել պարարտ արոտավայրեր կփնտրես)։
Երազիս երկիր, Հայաստան, 15 տոկոսդ աղանդավոր, տաղանդներդ տարագիր և կուսանդամների շենշող շփոթից` համաճարակի ճարակ։
ՎԱՍԱԿՅԱՆ ԱՂԱ՞ՆԴ
(սարկազմի հովերով, հոգեթով վերջաբան)

Անցած կիրակի «հոգվույս կիրակին» էր։ Վերջապես համերաշխ ու անդորր հոգով միանում եմ «Հ1»-ի գիշերային ծրագրին, չափազանց հուզախռով-գրավիչ էր հաղորդման գլխագիրը` «Հայոց հարցը»։ Դե, ասացեք, խնդրեմ, հնարավո՞ր է լճիցլճյան ծովախորշերում չհյուրընկալել հայոց հարցերով տապակվող ազգիս իմաստասերներին, այն էլ Բախտամյանի բախտախաղի սեղանի շուրջ։
Կեցցե՛ք, տիարք և կեցցե՛ս, տիկին ազգագրագետ, էդ ինչպե՞ս խախտեցիք ուղեղներիս բորբոսը և գլխի գցեցիք թեթև ձեռքով, որ Վասակ Սյունին ահա 1500 տարի կղերի մեղքով հանիրավի կրել է ազգադավի փշեպսակը, որ Կարմիր Վարդանն այնքան էլ կարմիր չէ, այլ էնպես, մոխրականաչ, և հարկ է փշեպսակը Վասակից հանձնել Վարդանին և հակառակը։
Կարևորն այլ է։ Հայոց հարցի շուրջ հավաքված պարմանիներն ու պարմանուհիները հոգեորսության սեանսի ընթացքում արժանավորապես դարձի եկան, և նրանց կեսի համար Վասակ Սյունին այլևս ազգի փրկիչն է։ Ա՜խ, դիվային այս խաղադրույքներում բավականին էական էր տիար Բախտամյանի ներդրումը, ով, մոռանալով իր հաղորդավարական անկողմնակալությունը, դիվահարի անմեղսունակությամբ շախ էր տալիս ազգագրագետ տիկին Հրանուշի հրաշունչ սեթևեթանքներին։ Այո՜, Վասակի աղանդն այլևս իրողություն է։ Սեղմվեք ու տեղ բացեք նրանց համար, եհովականներ, մորմոններ, սատանայապաշտներ և այլք։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, տիարք իմաստասերները եթե ինչ-որ կերպ փորձում էին գաղափարական հիմքեր փնտրել Վասակ Սյունու գործողություններում, տիկինն անվերապահ էր ու վերջնագրային` Վասակը ազգասեր պետական այր էր, գնացեք ու մտածեք, թե ով էր Վարդանը։
Այսպիսով, պարզ է դառնում, որ 1500 տարի հայ պատմությունը, մշակույթն ու նրա երևելիները չարաչար սխալվել են և ապրել երջանիկ անգիտության մեջ։

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ