Նյու-Յորքի քաղաքային խորհուրդը ընդունել է օնլայն խնդրագրի առաջարկը, որը վերաբերում է քաղաքի փողոցներից մեկն ի պատիվ գրող Սերգեյ Դովլաթովի անվանակոչելուն: Հայտնի է, որ պահանջվում էր քսան հազար ստորագրություն, մինչ այժմ հավաքվել է տասնյոթ հազարը: Հասարակական այս նախաձեռնությունն իր վրա է հրավիրել քաղաքային իշխանությունների ուշադրությունը: