Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Ավելորդ շարժումներ չենք անելու

    Ավելորդ շարժումներ չենք անելու

    «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Մաքսային միություն Հայաստանի անդամության հայտը բոլորովին անակնկալ չի համարում, նա գտնում է, որ Հայաստանը ընդամենը իր իրական քաղաքական ու տնտեսական անկախության համար պայքարի նոր փուլ է մտնում, որտեղ բոլորս բավականին փորձ ենք ձեռք բերել և ավելորդ շարժումներ չենք անելու, այլ` միայն նպատակային ու արդյունքներ տվող:
  • Երբ կառավարությունը թիկունք է տականքին

    Երբ կառավարությունը թիկունք է տականքին

    Ներող եղիր, սիրելի ընթերցող, սակայն ցանկացած այլ որակում անարգանք է այս անբարո գործընթացի մասնակիցների համար։ Երեք տարի է (անշուշտ, ձեր բարոյական ցնծագին աջակցությամբ), փորձում եմ երկրի կառավարությանը գլխի գցել, որ բարձրագույն աստիճանի ստորություն է հրթիռակոծությամբ (ողջ տարին) և պայթուցիկագրոհով (Ամանորին) խանգարել հասարակության անդորրն ու խարտել մարդկանց նյարդերը։ Նախորդ ամսին լրագրողական հետաքննությունս հասավ յուր կիզակետին (այն շարունակվում է, վերջնարդյունքի մասին կիրազեկվեք «Լճից լիճ Հայաստան»-ի առաջիկա թողարկումներից մեկում), պարզվեց, որ հենց ՀՀ կառավարությունն է անթաքույց հովանավորում վերոնշյալ քայլարշավները։
  • «Պետք է բանակը, խրամատը, առաջին գիծը ճանաչել»

    «Պետք է բանակը, խրամատը, առաջին գիծը ճանաչել»

    Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի պաշտոնական բացումը: Ակումբը կազմակերպել են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
  • «Մեր հանրությունը պատրաստ է ընդվզելու ծաղկավոր խալաթների դեմ»

    «Մեր հանրությունը պատրաստ է ընդվզելու ծաղկավոր խալաթների դեմ»

    Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը ևս մասնակցում էր ՀՀ նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային, որն ուղղված էր Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանը:
    Վերջերս նա կայքերից մեկում հանդես էր եկել հրապարակմամբ, որում նշել էր, որ աշնան նախավերջին օրը, որը նաև սովետական կարգերի հաստատման օրն է, մենք աստիճանաբար կձերբազատվենք Սովետից:
  • Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ

    Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ

    Առավոտից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ պատգամավորը ասել էր, թե Հայաստանը նոյեմբերին նախաստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, սակայն Սահակյանի այդ հայտարարությունից ժամեր անց Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին:
  • «ԵՄ-ի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունները չեն կորչի»

    «ԵՄ-ի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունները չեն կորչի»

    «Հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված մի քանի օր առաջ արված հայտարարությունները` կարելի է ենթադրել, որ այնտեղ հասկանում են Հայաստանի վիճակը: Բացի այդ, Հայաստանի և Եվրամիության միջև այնքան կտրուկ շրջադարձ չի եղել, որքան թվում է…Բրյուսելում կստեղծվի տպավորություն, որ Հայաստանի վրա բավականին լուրջ ճնշում է եղել, բայց նաև կհասկանան, որ Հայաստանը, ելնելով իր անվտանգության հարցերից, գնացել է մի քայլի, որին չէին սպասում ոչ Հայաստանի, ոչ Եվրամիության գործիչները»,-լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով Մաքսային միությանն անդամագրվելու որոշման թեմայի շուրջ, այսպիսի դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
  • Կարեն Քոչարյան. «Ես ավելի շատ կողմնակից եմ իրականությանը»

    Կարեն Քոչարյան. «Ես ավելի շատ կողմնակից եմ իրականությանը»

    Վերջին տարիներին իշխանական և իշխանամերձ քարոզչամեքենան կարծես թե լծված էր հանրությանը ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրմանը պատրաստելու գործընթացին, սակայն անակնկալ շրջադարձը և Մաքսային միությանը միանալու որոշումն անակնկալի բերեցին բոլորին։
  • Անահիտ Բախշյանը տեղեկություններ է պահանջում քաղաքապետից

    Անահիտ Բախշյանը տեղեկություններ է պահանջում քաղաքապետից

    Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը սեպտեմբերի 3-ին հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.
  • Եվրոպան Ռուսաստանի նման շանտաժով կամ վերջնագրով չի խոսում Հայաստանի հետ

    Եվրոպան Ռուսաստանի նման շանտաժով կամ վերջնագրով չի խոսում Հայաստանի հետ

    Irates. am-ի հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ.
  • «Ոտքի ելնենք միասին պաշտպանելու մեր իրավունքները»

    «Ոտքի ելնենք միասին պաշտպանելու մեր իրավունքները»

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
    «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ` ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ եւ բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության եւ դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա եւ պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը: