Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Վերականգնվում է Սևանա իշխանի պոպուլյացիան

    Վերականգնվում է Սևանա իշխանի պոպուլյացիան

    05.09.2013| 16:17
    «Սևանա իշխանի պոպուլյացիան աստիճանաբար վերականգնվում է: Ներկա դրությամբ ցանցավանդակներով Սևանա իշխանի արհեստական մանրաձկների աճեցման գործընթաց է իրականացվում, ինչը անչափ ուրախալի է: Սակայն այսօր չենք կարող դա վերականգնված համարել, քանի որ վերականգնված պոպուլյացիա կարող ենք ասել միայն այն դեպքում, երբ կա բնական բազմացում, իսկ դա չկա, քանի որ շարունակվում է որսագողությունը»:
  • «Անհրաժեշտ է լիովին արգելել սիգի որսը»

    «Անհրաժեշտ է լիովին արգելել սիգի որսը»

    05.09.2013| 16:15
    Սևանա լճի ձկների պաշարները չեն բազմանում, ընդհակառակը` տարեցտարի նվազում են թե՛ նրանց տեսակները, և թե՛ քանակը: Լճում գրեթե ձուկ չկա, եղածն էլ որսագողերն են իրացնում հենց տեղում: Այս մասին այսօր, «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն ԲԱՐԴՈՒԽ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:
  • Նորից ՀԴՄ

    Նորից ՀԴՄ

    05.09.2013| 15:29
    «Մինչև 100 մլն դրամ շահույթ ունեցող ընկերություններում այս տարի նոյեմբերի 1-ից պետք է ներդրվեն ՀԴՄ-ներ։ Ընդհանուր առմամբ 4000 խումբ կընդգրկվի այս գործընթացում»:
  • «Ոչխարից» ու «համբալից» մինչև Մաքսային միություն

    «Ոչխարից» ու «համբալից» մինչև Մաքսային միություն

    05.09.2013| 15:20
    Կառավարության շենքի մոտ ցուցարարներից մեկին այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը անվանել է «ոչխար»: Կարևոր չէ ցուցարարը կին է եղել, թե տղամարդ, երիտասարդ, թե տարեց: Կարևորը երկրի անվտանգությամբ զբաղվող կառույցի ղեկավարի լեքսիկոնին հատուկ «համեմունքներն» են: Այդ «համեմունքներից» պարբերաբար օգտագործում են մյուս պաշտոնյաներն էլ քաղաքացիների հետ իրենց շփումներում:
  • ԱՄՆ-ում նույնասեռ և ավանդական զույգերը հավասար իրավունքներ ունեն

    ԱՄՆ-ում նույնասեռ և ավանդական զույգերը հավասար իրավունքներ ունեն

    05.09.2013| 13:12
    Այսուհետ ԱՄՆ-ում բանակի վետերան գեյերի ամուսինները կարող են ստանալ դաշնային նպաստներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը:
  • Սիրիական ճգնաժամը և հայկական արմատները

    Սիրիական ճգնաժամը և հայկական արմատները

    05.09.2013| 11:13
    Բազմաթիվ առիթներ ունեցել եմ մամուլում խոսելու մեր խոսքի որակի, ոչ ճշգրիտ լինելու, պարզապես՝ խոսքային փնթիության մասին: Անձնական շփման մեջ մենք ազատ ենք խոսելու այնպես, ինչպես ցանկանում ենք կամ հարմար ենք գտնում: Հանրային խոսք հնչեցնելու պարագայում, սակայն, առկա են որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեն: Ցավոք, ո՛չ մեր պաշտոնյաների, և ո՛չ էլ նույնիսկ լրատվամիջոցների շրջանում այդ պայմանները չեն հարգվում, և մենք դատապարտված ենք լսելու կամ կարդալու անհեթեթ, անհիմն, երբեմն բանականության մեջ չտեղավորվող պնդումներ, որոնք, սակայն, հաճախ մատուցվում են որպես վերջին ատյանի ճշմարտություն:
  • Սիրիայի հարևանները խնդրում են օգնել փախստականներին

    Սիրիայի հարևանները խնդրում են օգնել փախստականներին

    05.09.2013| 11:09
    Սահմանամերձ Սիրիայի չորս երկրներ հայտնել են իրենց հիասթափությունն ու մտահոգությունը միջազգային հանրության աջակցության պակասի առնչությամբ: Հակամարտության հետևանքով երկու միլիոն սիրիացի դարձել են փախստականներ, լքել երկիրը:
  • Երբ կառավարությունը թիկունք է տականքին

    Երբ կառավարությունը թիկունք է տականքին

    04.09.2013| 18:05
    Ներող եղիր, սիրելի ընթերցող, սակայն ցանկացած այլ որակում անարգանք է այս անբարո գործընթացի մասնակիցների համար։ Երեք տարի է (անշուշտ, ձեր բարոյական ցնծագին աջակցությամբ), փորձում եմ երկրի կառավարությանը գլխի գցել, որ բարձրագույն աստիճանի ստորություն է հրթիռակոծությամբ (ողջ տարին) և պայթուցիկագրոհով (Ամանորին) խանգարել հասարակության անդորրն ու խարտել մարդկանց նյարդերը։ Նախորդ ամսին լրագրողական հետաքննությունս հասավ յուր կիզակետին (այն շարունակվում է, վերջնարդյունքի մասին կիրազեկվեք «Լճից լիճ Հայաստան»-ի առաջիկա թողարկումներից մեկում), պարզվեց, որ հենց ՀՀ կառավարությունն է անթաքույց հովանավորում վերոնշյալ քայլարշավները։
  • «Ոտքի ելնենք միասին պաշտպանելու մեր իրավունքները»

    «Ոտքի ելնենք միասին պաշտպանելու մեր իրավունքները»

    04.09.2013| 16:56
    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ` ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ եւ բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության եւ դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա եւ պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
  • Համայնքային գրադարաններն ու զորամասերը համալրվել են գրքերով

    Համայնքային գրադարաններն ու զորամասերը համալրվել են գրքերով

    04.09.2013| 16:11
    Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված «Գրքի բանկ-նվիրատվության տաղավար» ծրագիրը: Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին ավարտված ծրագրի շրջանակում բնակիչները «Գրքի բանկի» միջոցով նվիրել են 6000-ից ավելի գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրականությունից, համաձայն ծրագրի, շուրջ 3000-ը փոխանցվել է ՀՀ, 1000-ը` ԼՂՀ համայնքային գրադարաններին, 2000 գիրք էլ փոխանցվել է ՀՀ զորամասերին: