Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ, էդ բոլորին որ «կոխում» ես, չես մտածու՞մ, որ հանկարծ մի օր նրանք բոլորը միավորվեն և «կոխեն» մեր երկիրը

Նիկոլ, էդ բոլորին որ «կոխում» ես, չես մտածու՞մ, որ հանկարծ մի օր նրանք բոլորը միավորվեն և «կոխեն» մեր երկիրը
31.05.2019 | 01:31

Նիկոլ, կարդացի գիրքդ։ Անկեղծ ասած, մտածում էի` գրե՞մ, թե՞ ոչ: Գրելու դեպքում ոմանք հաստատ կմտածեն, թե փորձում եմ հարվածել վարչապետին: Մինչդեռ այդպես չէ: Չգրեմ և լուռ հետևեմ դեպքերի ընթացքին, այսինքն լուռ հետևեմ, թե ինչպես է երկիրը հսկա նավի պես դանդաղ գնում դեպի ծանծաղուտ, անկեղծ ասած, իմ ոգուն, իմ էությանը հարիր չէ, որովհետև իմ տեսակը միշտ մտահոգ է եղել երկրի բախտով ու չի առաջնորդվել անձնական ճղճիմ հաշիվներով:
Նիկո՛լ, չեմ գրաքննի գիրքդ ամբողջովին, որովհետև այնտեղ գրաքննելու բան չկա, բայց մի քանի տողի վրա չեմ կարող աչք փակել, որովհետև այդ մի քանի տողը թաքնված ռումբ է և կարող է պայթել, եթե գիրքդ թարգմանվի, Աստված մի՛ արասցե, հատկապես ռուսերեն:
Դու գրում ես. «Կարդում եմ ու զարմանում, որ մեզ ուղղորդել է Ամերիկան, իմանում եմ, որ մեզ ուղղորդել է Եվրոպան, իմանում եմ, որ մեզ ուղղորդել են ջհուդ-մասոնական ուժերը, Սորոսը: Կարդում եմ ու ձեռքիս բաժակը զարկում պատին:
Կոխեմ ձեր Ամերիկան, կոխեմ ձեր Եվրոպան, ընդհանուր առմամբ և ըստ երկրների, կոխեմ ձեր Ռուսաստանը, կոխեմ ձեր ջհուդա-մասոնականությունն էլ (էդ մեկը հաստատ «կոխելուց» առաջ պիտի հարցնես Լևոնին- Ս.Հ.), Սորոսն էլ (դու խոսքով «կոխիր», իսկ Սորոսը մեզ «կոխում» է իր փողերով- Ս. Հ.) վրեն, ով է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել»: Վերջացնելուց առաջ, ուզում եմ հիշել իրական մի պատմություն, որի ականատեսն եմ եղել: Գյուղապետի տան վրա բանվորներն աշխատում էին: Մի խմած մարդ, հավանաբար վիրավորված գյուղապետից (գյուղապետի տունը կենտրոնական փողոցի վրա է) հարբած վիճակում նախշում էր գյուղապետի կնոջը: Գյուղապետին սիրող մի բանվոր ցանկացավ միջամտել: Քարտաշն այդ բանվորին կամաց ասաց. «Գործ չունես, հարբած է, թող հաչի: Նա գյուղապետի կնոջն ընդամենը հայհոյում է, իսկ գյուղապետը նրա կնկան վաղուց է նախշել»: Նիկոլ, պետք չէ խոսքով «նախշել» և թող հարցնեմ, էդ բոլորին որ «կոխում» ես, չես մտածու՞մ, որ հանկարծ մի օր նրանք բոլորը միավորվեն և «կոխեն» մեր երկիրը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Նիկոլ, որպես լրագրող կարող ես քեզ թույլ տալ և խոսել «կոխելու» լեզվով, թեպետ դա ևս չեմ ընդունում: Հիմա դու պետական գործիչ ես, խոսիր այդ պաշտոնին հարիր լեզվով: Եթե հանկարծ մի օտար լրագրող, մի պետական այր ցույց տա քեզ քո բառաֆոնդը, ի՞նչ պիտի ասես: Եթե հանկարծ որևէ մեկը թույլտվություն խնդրի գիրքդ այլ լեզվով, հատկապես ռուսերեն թարգմանելու, չհամաձայնես:

Դիտվել է՝ 17144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ