Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Պետք է զս­պել գեր­հարս­տա­նա­լու այն մեծ ցան­կու­թ­յու­նը, որն ու­նեն գեր­տե­րու­թ­յուն­ներն ու ա­ռան­ձին ան­հատ­ներ»

«Պետք է զս­պել գեր­հարս­տա­նա­լու այն մեծ ցան­կու­թ­յու­նը, որն ու­նեն գեր­տե­րու­թ­յուն­ներն ու ա­ռան­ձին ան­հատ­ներ»
22.05.2020 | 00:26

«Ի­րա­տե­սի» հյու­րը ՀՀ ԳԱԱ երկ­րա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նի ան­վան երկ­րա­բա­նա­կան թան­գա­րա­նի վա­րիչ ԳԱ­ՅԱ­ՆԵ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆՆ է:

-Գա­յա­նե, հա­մա­վա­րա­կի պար­տադ­րած ի­րա­կա­նու­թյու­նը հան­գեց­րեց նրան, որ շատ մի­ջազ­գա­յին խո­շոր մի­ջո­ցա­ռում­ներ չե­ղարկ­վե­ցին կամ առն­վազն հե­տաձգ­վե­ցին: Երկ­րա­բա­նա­կան թան­գա­րա­նը պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­նում է մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­ներ, ցու­ցա­հան­դես­ներ, այլ ծրագ­րեր: Ան­շուշտ, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը նաև Ձեզ է կանգ­նեց­րել բարդ ընտ­րու­թյան առջև: Ի՞նչ կա­սեք չե­ղարկ­ված, հե­տաձգ­ված կամ առ­ցանց հար­թակ տե­ղա­փոխ­ված նա­խագ­ծե­րի մա­սին:
-Մեր թան­գա­րա­նի հիմ­նադ­րի՝ Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նի 145-ա­մյա­կին նվիր­ված մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դես էր նա­խա­տես­ված՝ «Մար­դը և քա­րը» խո­րագ­րով: Մաս­նակ­ցու­թյան հայտ էին ներ­կա­յաց­րել շատ եր­կր­նե­րից: Դա պի­տի լի­ներ մաս­նակ­ցու­թյուն մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սին և ճա­նա­չո­ղա­կան այ­ցե­լու­թյուն Հա­յաս­տան: Նույ­նիսկ մար­դիկ կա­յին, մաս­նա­վո­րա­պես՝ Հյու­սի­սա­յին Կո­րեա­յից, որ ար­դեն ինք­նա­թի­ռի տոմ­սերն էին գնել՝ ժա­մա­նե­լու հա­մար մեր եր­կիր: Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով մեր աշ­խա­տանք­նե­րի ձևա­չա­փը փոխ­վեց: Մենք մեր գոր­ծու­նեու­թյու­նը տե­ղա­փո­խել ենք առ­ցանց տի­րույթ: Սա իր մեջ ան­սո­վոր տար­րեր է պա­րու­նա­կում, բայց և ու­նի դրա­կան կող­մեր:
-Ո՞րն է դրա­կա­նը:
-Տա­րի­ներ շա­րու­նակ երկ­րա­բա­նա­կան թան­գա­րա­նը նշում էր «Ջրի հա­մաշ­խար­հա­յին օր» բնա­պահ­պա­նա­կան տո­նը: Դա սո­վո­րա­բար նշ­վում է մար­տի 22-ին: Այս տա­րի մենք այն նշե­ցինք առ­ցանց տի­րույ­թում: Եվ ար­դյուն­քը ե­ղավ այն, որ տո­նին մաս­նակ­ցե­ցին ոչ միայն Երևա­նի և Հա­յաս­տա­նի բազ­մա­թիվ մար­զե­րի, այլև տար­բեր մայր­ ցա­մաք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնք մեր թան­գա­րա­նի կայ­քէ­ջի հետևորդ­ներն են: Սա շատ ա­վե­լի հե­տաքր­քիր դարձ­րեց մեր ա­վան­դա­կան մի­ջո­ցա­ռու­մը, կա­տար­վեց փոր­ձի փո­խա­նա­կում, հրա­պա­րակ­վե­ցին պատմ­վածք­ներ, գե­ղար­վես­տա­կան և մաս­նա­գի­տա­կան նյու­թեր, ա­սույթ­ներ, նկար­ներ՝ ջրի վե­րա­բե­րյալ: Այս մաս­նակ­ցու­թյու­նը մենք գնա­հա­տե­ցինք շնոր­հա­կա­լագ­րե­րով, ո­րոնք, ի­հար­կե, ու­ղար­կե­ցինք առ­ցանց: Սա մի քա­նի րո­պեի ըն­թաց­քում կազ­մա­կերպ­ված գոր­ծըն­թաց էր, ո­րը ոչ մի նյու­թա­կան ներդ­րում չպա­հան­ջեց, բայց և ա­պա­հո­վեց հա­ղոր­դակ­ցու­թյու­նը բազ­մա­թիվ մարդ­կանց միջև:
-Այս օ­րե­րին ինչ­պե՞ս եք պա­հել կա­պը հան­րու­թյան հետ: Երկ­րա­բա­նա­կան թան­գա­րանն ու­նի այն­պի­սի ցու­ցան­մուշ­ներ, ո­րոնք գրա­վում են լայն զանգ­ված­նե­րին: Միայն Ձեր ցու­ցադ­րու­թյան գլ­խա­վոր «այ­ցե­քար­տը»՝ Տրո­գոն­թե­րյան փղի կմախ­քը բա­վա­կան է, որ մար­դիկ պար­զա­պես մղ­վեն երկ­րա­բա­նա­կան թա­նգա­րան՝ տես­նե­լու այդ բա­ցա­ռիկ բրա­ծոն:
-Ա­յո՛, դա ե­զա­կի նմուշ է ամ­բողջ Հա­յաս­տա­նում: Հայտ­նա­բեր­վել է 1927-28 թթ., Գյում­րիի ա­վա­զա­հան­քում. դա նախ­կին «Կա­զա­չի պոստ» կոչ­վող ար­վար­ձա­նի տե­ղանքն է: Ըստ գիտ­նա­կան­նե­րի՝ Հա­յաս­տա­նի տա­րած­քը 350-700 հա­զար տա­րի ա­ռաջ բնա­կեց­ված է ե­ղել փղե­րով, այ­սինքն՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նու­մ ե­ղել են բ­նակ­լի­մա­յա­կան բա­րեն­պաստ պայ­ման­ներ նրանց հա­մար։
-Եվ այդ ար­ժե­քա­վոր տե­ղե­կու­թյունն ու փղի կմախքն այ­սօր հա­սա­նե­լի են առ­ցանց հար­թա­կում: Ինչ­պի­սի՞ն է հան­րու­թյան ար­ձա­գան­քը:
-Ի­հար­կե, թե՛ մաս­նա­գե­տի, թե՛ այ­ցե­լու­նե­րի տե­սան­կյուն­նե­րից ե­թե վեր­լու­ծեմ ի­րո­ղու­թյու­նը, պի­տի միան­շա­նակ ա­սեմ, որ առ­ցանց հար­թա­կը չի կա­րող ամ­բող­ջո­վին փո­խա­րի­նել կեն­դա­նի շփ­մա­նը և այն հա­ճույ­քին, որն ու­նե­նում ենք թե՛ մենք՝ թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­ներս, թե՛ մեր այ­ցե­լու­նե­րը՝ թան­գա­րա­նի ցու­ցաս­րահ­նե­րում գտն­վե­լով, սե­փա­կան աչ­քով ա­մեն բան տես­նե­լով, կար­ծիք­ներ փո­խա­նա­կե­լով: Սա­կայն ինչ վե­րա­բե­րում է գի­տե­լի­քի փո­խանց­մա­նը, ա­պա դրան չի խան­գա­րում մեզ պար­տադր­ված աշ­խա­տան­քա­յին ձևա­չա­փը: Առ­ցանց էլ կա­րող ենք ի­րա­կա­նաց­նել գի­տե­լի­քի փո­խան­ցու­մը։ Վեր­ջին տա­րի­նե­րին թան­գա­րա­նը վե­րած­վել է մի յու­րօ­րի­նակ ու­սում­նա­կան կենտ­րո­նի, որ­տեղ թե­մա­տիկ դա­սըն­թաց­նե­րի են մաս­նակ­ցում բազ­մա­թիվ դպ­րո­ցա­կան­ներ, ու­սա­նող­ներ: ՈՒ թեև մենք այս գոր­ծըն­թա­ցը իր ողջ բո­վան­դա­կու­թյամբ այժմ ի­րա­կա­նաց­նում ենք առ­ցանց, բայց բո­լորն ան­համ­բեր սպա­սում են, թե երբ նո­րից հնա­րա­վոր կլի­նի ֆի­զի­կա­պես ներ­կա գտն­վել թան­գա­րա­նում և կեն­դա­նի շփում ու­նե­նալ ու­սում­նա­սիր­վող նյու­թի հետ: Երկ­րա­բա­նու­թյան ա­ռու­մով որևէ նյու­թի մա­սին պատ­կե­րա­ցում կազ­մե­լու լա­վա­գույն տար­բե­րակն է շո­շա­փե­լը, ֆի­զի­կա­պես զգա­լը, աչ­քով տես­նե­լը: Այս կերպ է հնա­րա­վոր պահ­պա­նել և զար­գաց­նել այն գի­տե­լի­քը, ո­րը կրում է տվյալ նմու­շը: Իսկ այդ նմուշ­նե­րը մեր թան­գա­րա­նում ներ­կա­յաց­ված են տար­բեր բա­ժին­նե­րով՝ մի­նե­րալ­ներ ¥թան­կար­ժեք, կի­սա­թան­կար­ժեք քա­րեր¤, շի­նա­նյու­թեր, բրա­ծո­ներ: Ի դեպ, բրա­ծո­նե­րի մեջ կան ոչ միայն այժմ գո­յու­թյուն ու­նե­ցող­նե­րը, այլև ան­հե­տա­ցած տե­սակ­ներ: Կլի­մա­յա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով դրանք ան­հե­տա­ցել են մեր տա­րա­ծաշր­ջա­նից, բայց մենք հնա­րա­վո­րու­թյուն ենք ըն­ձե­ռում դրանք տես­նել-դի­տար­կե­լու թան­գա­րա­նում: Շատ ար­տա­սահ­ման­ցի գիտ­նա­կան­նե­րի հա­մար թան­գա­րա­նը ար­ժե­քա­վոր պա­հոց է։
-Այս տա­րի առ­ցանց տոն­վեց նաև Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը, ո­րին մաս­նակ­ցեց երկ­րա­բա­նա­կան թան­գա­րա­նը: Կպատ­մե՞ք այդ մա­սին:
-Այս տա­րի Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը նշ­վեց «Թան­գա­րան­նե­րը հա­նուն հա­սա­րա­կու­թյան. բազ­մա­զա­նու­թյուն և նե­րա­ռա­կա­նու­թյուն» խո­րագ­րի ներ­քո: Մենք օր­վան ար­ձա­գան­քե­ցինք ե­րեք թե­մա­յով: Ինչ­պես ա­սա­ցի, այս տա­րի Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նի 145-ա­մյակն է լրա­նում: Այս հո­բե­լյա­նին նվիր­ված մի թվա­յին պաս­տառ էինք ստեղ­ծել, որն ամ­փոփ ներ­կա­յաց­նում էր ան­վա­նի գիտ­նա­կա­նի կյան­քը և գի­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը: Օր­վա ըն­թաց­քում առ­ցանց հե­ռար­ձա­կե­ցինք «Քա­րե­րի իմ թան­գա­րա­նը» նա­խա­գի­ծը, ո­րը հրա­վեր էր բո­լոր քա­րա­սեր­նե­րին՝ մաս­նա­գետ ու ոչ մաս­նա­գետ, ներ­կա­յաց­նել քա­րե­րի ի­րենց անձ­նա­կան հա­վա­քա­ծուն: Քա­րը հե­տաք­րք­րում է մար­դուն իր բազ­մա­զան տե­սակ­նե­րով, գույ­նով, փայ­լով, թա­փան­ցի­կու­թյամբ, ու­րույն մո­գա­կան հատ­կու­թյամբ: Շա­տե­րը ներ­կա­յաց­րին տե­սա­նյու­թեր՝ դառ­նա­լով ի­րենց ներ­կա­յաց­րած հա­վա­քա­ծուի էքս­կուր­սա­վա­րը: Ո­մանք էլ ու­ղար­կե­ցին լու­սան­կար­ներ՝ ի­րենց ցու­ցան­մուշ­նե­րի հետ: Սա մր­ցու­թա­յին նա­խա­գիծ էր, ո­րի լա­վա­գույն մաս­նա­կից­նե­րը մե­զա­նից կս­տա­նան տաս­ներ­կու քա­րից բաղ­կա­ցած հա­վա­քա­ծու։ Ի­հար­կե, նվեր­նե­րը կփո­խան­ցենք, երբ թան­գա­րա­նը վեր­սկ­սի գոր­ծել: Յու­րա­հա­տուկ հա­վա­քա­ծու ու­նե­ցող­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձեռ­վի ցու­ցադ­րե­լու նմուշ­նե­րը թան­գա­րա­նում, ա­ռա­ջի­կա տար­վա ըն­թաց­քում: Իսկ մեր գլ­խա­վոր մի­ջո­ցա­ռու­մը ներ­կա­յաց­նում էր յու­րօ­րի­նակ քար­տեզ, ո­րը մենք օ­րեր ա­ռաջ ենք նվեր ստա­ցել: 1958 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան երկ­րա­բա­նա­կան քար­տե­զի ստեղծ­ման հա­մար ի­րենց գի­տե­լիք­ներն ու ջան­քը ներդ­րե­ցին մի քա­նի հայտ­նի երկ­րա­բան՝ Ս. Մկրտ­չյա­նը, Է. Մալ­խա­սյա­նը, Ռ. Ա­ռա­քե­լյա­նը, Կ. Պա­ֆեն­հոլ­ցը: Ստեղծ­վեց քար­տե­զը, ո­րը բա­վա­կան մեծ տե­ղե­կու­թյուն է հա­ղոր­դում Հա­յաս­տա­նի քա­րո­լոր­տի վե­րա­բե­րյալ: Մալ­խա­սյա­նի որ­դին՝ Գուր­գեն Մալ­խա­սյա­նը, և նրա եր­կու դուստ­րը ստեղ­ծել են ա­նի­մա­ցիոն քար­տեզ: Հինգ րո­պե տևո­ղու­թյամբ այդ ա­նի­մա­ցիա­յով մենք տես­նում ենք Հա­յաս­տա­նում տար­բեր երկ­րա­բա­նա­կան ժա­մա­նակ­նե­րում ա­ռա­ջա­ցած տար­բեր ա­պար­նե­րը: Պետք է նշեմ, որ ­Հա­յաս­տա­նը մեկն է այն փոք­րա­թիվ եր­կր­նե­րից, ո­ր, ու­նե­նա­լով ոչ մեծ տա­րածք, աչ­քի է ընկ­նում երկ­րա­բա­նա­կան կա­ռուց­ված­քի բար­դու­թյամբ ու մեծ բազ­մա­զա­նու­թյամբ: Այս­տեղ փոքր տա­րած­քի վրա կա­րե­լի է տես­նել Երկ­րի ըն­դեր­քում երբևի­ցե կա­տար­ված և ներ­կա ժա­մա­նա­կում ըն­թա­ցող երկ­րա­բա­նա­կան բուռն պրո­ցես­նե­րի ա­մե­նա­բազ­մա­զան հետևանք­նե­րը, ին­չը շատ է հե­տաք­րք­րում մեր այ­ցե­լու­նե­րին:
-Բնու­թյու­նը, ջու­րը, է­կո­լո­գիան Ձեր մաս­նա­գի­տա­կան ու­շադ­րու­թյան դաշ­տում են գտն­վում: Ի՞նչ հետևանք­ներ կթող­նի այս ա­մե­նի վրա կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը: Եվ ար­դյո՞ք այս վի­ճա­կը հենց թվարկ­ված­նե­րի հան­դեպ մար­դու բար­բա­րոս վե­րա­բեր­մուն­քի հետևանք չէ:
-Հա­մա­վա­րա­կը մենք ներ­կա­յաց­նում ենք իր բո­լոր բա­ցա­սա­կան կող­մե­րով, սա­կայն ե­թե այն դի­տար­կենք է­կո­լո­գիա­կան տե­սան­կյու­նից, պի­տի ա­սենք, որ կար­ծես թե նոր շունչ է ստա­ցել Եր­կիր մո­լո­րա­կը: Վեր­ջին յո­թա­նա­սուն տա­րի­նե­րի ար­դյու­նա­բե­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մեծ թա­փը մեր մո­լո­րա­կը կանգ­նեց­րել է բնա­պահ­պա­նա­կան դժ­վա­րին խն­դիր­նե­րի առջև: Հան­քե­րի շա­հա­գոր­ծու­մը, ար­դյու­նա­բե­րու­թյան ա­րագ զար­գա­ցու­մը մեծ վտանգ են մո­լո­րա­կի հա­մար: Լի­նե­լով երկ­րա­բան՝ հե­տա­խու­զել եմ շատ հան­քա­վայ­րեր, և վեր­ջին տա­րի­նե­րին ինքս դեմ էի հան­քա­վայ­րե­րի այդ­քան մե­ծա­ծա­վալ շա­հա­գործ­մա­նը: Բնու­թյան մի­լիո­նա­վոր տա­րի­նե­րի ստեղ­ծա­ծը պետք է ծա­ռա­յի մարդ­կու­թյա­նը, պետք է զս­պել գեր­հարս­տա­նա­լու այն մեծ ցան­կու­թյու­նը, որն ու­նեն գեր­տե­րու­թյուն­ներն ու ա­ռան­ձին ան­հատ­ներ: Այս մո­լուց­քին տր­ված՝ մո­ռա­նում են է­կո­լո­գիա­կան կարևոր խն­դիր­նե­րի մա­սին, աղ­տո­տում են ջու­րը, հո­ղը, օ­դը: Կան շատ օգ­տա­կար հա­նա­ծո­ներ, ո­րոնք ու­նեն ի­րենց փո­խա­րի­նիչ­նե­րը: Բայց կարևո­րա­գույն օգ­տա­կար հա­նա­ծոն՝ ջու­րը, ան­փո­խա­րի­նե­լի է: Եվ չի կա­րե­լի ջուրն աղ­տո­տել այն­չափ, որ­քան որ այն հի­մա աղ­տոտ­վում է Եր­կիր մո­լո­րա­կի վրա: Շատ հայտ­նի գիտ­նա­կան­ներ են խո­սել ջրի նշա­նա­կու­թյան, ան­փո­խա­րի­նե­լիու­թյան մա­սին: Օ­րի­նակ՝ Մեն­դե­լեևը ա­սել է. «Մեկ կա­թիլ ջու­րը ա­վե­լի թանկ է, քան ա­դա­ման­դը»: Սա բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն է: Վի­րու­սի առ­կա­յու­թյան պատ­ճա­ռով շատ ար­դյու­նա­բե­րա­կան պրո­ցես­ներ կանգ են ա­ռել, և սա կօգ­նի մո­լո­րա­կի է­կո­լո­գիա­կան հա­մա­կար­գի բա­րե­լավ­մա­նը: Հա­մաշ­խար­հա­յին օվ­կիա­նո­սում օ­րա­կան հա­րյու­րա­վոր տոն­նա աղբ է նետ­վում: Այս­տեղ գո­յա­ցել են ա­վե­լի մեծ կղ­զի­ներ, քան այն կղ­զի­նե­րը, ո­րոն­ցում մենք բնակ­վում ենք: Եվ դժ­վար չէ պա­տե­րաց­նել, թե ինչ­պի­սի վնաս են հասց­նում այդ աղ­բի կղ­զի­նե­րը ստորջ­րյա կեն­դա­նա­կան աշ­խար­հին: Չէ՞ որ ա­վե­լի մեծ կեն­դա­նա­կան աշ­խարհ կա ջրի հա­տա­կում, քան ցա­մա­քում:
-Հա­մա­վա­րա­կի դրա­կան ազ­դե­ցու­թյան ցայ­տուն օ­րի­նակ­նե­րից մեկն այն է, որ Վե­նե­տի­կի ջրան­ցք­նե­րում, եր­կա­րա­մյա բա­ցա­կա­յու­թյու­նից հե­տո, կր­կին հայ­տն­վել են ձկ­նե­րը:
-Ամ­ռա­նը հան­գս­տա­նում էի Ի­տա­լիա­յում, և Սուրբ Ղա­զար կղ­զի նա­վա­կով ուղևոր­վե­լիս նկա­տում էի, թե ինչ պղ­տոր էր ջու­րը, ինչ­պես էր գար­շա­հո­տում: Հի­մա նույ­նիսկ հե­ռուս­տա­տե­սա­յին կադ­րե­րից է երևում, թե ինչ զգա­լի փո­փո­խու­թյուն է կա­տար­վել, որ­քան է մաքր­վել ջու­րը: Հենց մեր Երևա­նի օ­րի­նա­կով կա­րող ենք աս­վա­ծը հաս­տա­տել. որ­քան մաքր­վել է օ­դը այս ըն­թաց­քում: Նույ­նը փաս­տում են նաև այլ մայր ցա­մաք­նե­րում ապ­րող մեր ըն­կեր­նե­րը ի­րենց բնա­կա­վայ­րե­րի վե­րա­բե­րյալ:
-Փաս­տո­րեն, մո­լո­րա­կի խա­թար­ված է­կո­լո­գիան վե­րա­կանգ­նե­լու շանս կա, և այն մարդ­կանց ձեռ­քե­րում է:
-Ա­յո՛, մարդ­կանց ձեռ­քե­րում է: Այս օ­րե­րին մար­դիկ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն մտա­ծե­լու, թե ի­րենց ին­չին է պետք այդ­քան մեծ հարս­տու­թյու­նը, ե­թե վա­րա­կը հա­վա­սա­րա­պես վտանգ է ներ­կա­յաց­նում բո­լո­րի հա­մար, և այս պա­րա­գա­յում հօդս է ցն­դում կու­տակ­ված ամ­բողջ նյու­թե­ղե­նը: Ինձ թվում է՝ պետք է սթափ­վել և այս ինք­նա­մե­կու­սա­ցու­մից հե­տո այլ կերպ նա­յել ար­ժեք­նե­րին: Կոնկ­րետ ես հի­մա շատ հար­ցեր արժևո­րում եմ այլ կերպ, թեև մինչ հա­մա­վա­րակն էլ, լի­նե­լով բնա­պահ­պան, շատ շա­տե­րից տար­բեր հա­յաց­քով էի նա­յում բնու­թյան աղ­տոտ­ման խն­դիր­նե­րին: Ի­նը տար­վա թան­գա­րա­նա­յին գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ես միշտ խո­սել եմ բնա­կան պա­շար­նե­րի ար­դյու­նա­վետ օգ­տա­գործ­ման մա­սին, բայց հի­մա ա­ռա­վել լուրջ եմ անդ­րա­դառ­նում այդ ա­մե­նին: Ե­թե ո­րո­շում կա­յաց­նող­նե­րը ժա­մա­նա­կին մտա­ծեին այս ա­մե­նի մա­սին, մենք չէինք ու­նե­նա այն է­կո­լո­գիա­կան խն­դիր­նե­րը, ո­րոնք այ­սօր ու­նենք:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 11839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ