Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չոր­սից ե­րե­քը՝ 11-մետ­րա­նո­ցից

Չոր­սից ե­րե­քը՝ 11-մետ­րա­նո­ցից
03.07.2020 | 01:02

Կար­ծես թե սահ­ման­ված կարգ է դառ­նում, որ նա­խօ­րեին, նա­խորդ տու­րում գրանդ­նե­րից մե­կի դեմ ըմ­բոս­տա­ցա­ծը հա­ջորդ հան­դի­պու­մը պի­տի պար­տադ­րա­բար տա­նուլ տա։ Հի­շենք նա­խորդ տու­րի «Սել­տա»-Բար­սե­լոն» դի­մա­կա­յու­թյու­նը, երբ խա­ղա­վար­տին Յա­գո Աս­պա­սը հա­վա­սա­րեց­րեց հա­շիվն ու կա­տա­լո­նյան ա­կում­բից կոր­զեց նրա հա­մար այն­քան թանկ միա­վոր­ներ՝ գու­ցե թե չեմ­պիո­նա­կան գին ու­նե­ցող, ու ինչ­պես «Բար­սե­լո­նի» դեմ այդ­պես ըմ­բոս­տա­ցած, ա­ղյու­սա­կի ստո­րին հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Սել­տան» ան­փա­ռու­նակ պար­տու­թյուն կրեց ի­րե­նից էլ ներքև գտն­վող «Մա­լյոր­կա­յից»՝ զի­ջե­լով խայ­տա­ռակ 1։5 հաշ­վով։
Կամ «Չել­սին»։


Նա­խորդ տու­րում «խեղ­դեց» «Ման­չեստր Սի­թիին»՝ նրան պար­տադ­րե­լով հա­ջորդ տու­րում «Լի­վեր­պու­լի» հետ խա­ղում «չեմ­պիո­նա­կան մի­ջանցք» կազ­մել, իսկ ին­քը վերց­րեց ու պարտ­վեց պրե­միեր լի­գա­յին հրա­ժեշտ տա­լու ռեալ վտան­գի ա­ռաջ կանգ­նած «Վեստ Հե­մին» այն դեպ­քում, երբ ի­րեն միա­վոր­ներն օ­դի պես ծայր անհ­րա­ժեշ­տու­թյուն են եր­րորդ տե­ղի հա­մար պայ­քա­րում։ Սա­կայն ուր էր, թե միայն սրանք լի­նեին ֆուտ­բո­լա­յին ան­ցած օ­րե­րի միակ պա­րա­կա­նո­նու­թյուն­նե­րը։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Ար­դեն 20 տա­րի է «Աթ­լե­տի­կոն» ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րում չի կա­րո­ղա­նում հաղ­թել «Բար­սե­լո­նին», սա­կայն դրա­նից կա­տա­լո­նյան ա­կում­բի հա­մար ոչ ա­ռանձ­նա­պես տաք է, ոչ էլ՝ պաղ, իսկ ա­ռանձ­նա­պես ցա­վա­լին այն է, որ այս ոչ-ո­քիով «Բար­սե­լոնն» ա­վե­լի մշու­շոտ դարձ­րեց իր չեմ­պիո­նա­կան հե­ռան­կա­րը, քա­նի որ հա­ջորդ օ­րը «Խե­տա­ֆեի» հետ պայ­քա­րում հաղ­թե­լու դեպ­քում (այդ խա­ղը կա­յա­ցել է ե­րեկ, ուշ ե­րե­կո­յան) «Ռեալն» ար­դեն չորս միա­վո­րի կհասց­ներ պոկ­վա­ծու­թյու­նը երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նից, ին­չը տու­րի ա­վար­տին մնա­ցած հինգ խա­ղի պա­րա­գա­յում, կա­տա­լո­նյան ա­կում­բի հա­մար դառ­նում է գեր­բարդ խն­դիր։ Կրկ­նում ենք՝ սա այն դեպ­քում, ե­թե «ար­քա­յա­կա­նը» սե­փա­կան հար­կի տակ խա­ղում հաղ­թում է հյու­րե­րին, ո­րոնք ոչ պա­կաս շա­հագր­գռ­ված են ե­րեք միա­վոր վաս­տա­կե­լու հար­ցում, քան­զի այդ­պի­սին է մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում նրանց զբա­ղեց­րած տե­ղի թե­լադ­րան­քը։ Ա­ռաջ անց­նե­լով նշենք, որ տու­րում տո­նած ար­տագ­նա 2։0 հաշ­վով հաղ­թա­նա­կով «Վի­լիա­ռեա­լը» (մր­ցա­կիցն է ե­ղել «Բե­տի­սը») եր­կու նի­շի ա­ռա­վե­լու­թյամբ շր­ջան­ցել է այդ նույն «Խե­տա­ֆեին», որն ու­նի 52 միա­վոր, ու հետ մղել հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան։
Դառ­նա­լով «Բար­սե­լոն»-«Աթ­լե­տի­կո» դի­մա­կա­յու­թյա­նը, ա­սենք, որ ար­ձա­նագր­վել է չորս գոլ, ո­րից ե­րե­քը՝ 11-մետ­րա­նո­ցից։ Այդ չոր­սից ե­րե­քը խփել են մադ­րիդ­ցի­նե­րը (մե­կը ե­ղել է ինք­նա­գոլ), մե­կը՝ բար­սե­լոն­ցի­նե­րը։ Կա­տա­լոն­ցի­նե­րի խփած միակ գո­լի հե­ղի­նա­կը Լիո­նել Մե­սին է, և սա պրո­ֆե­սիո­նալ մա­կար­դա­կով նրա 700-րդ գոլն է դար­ձել։ Ի դեպ, ոչ պա­կաս հի­շար­ժան է և Դիե­գո Կոս­տա­յի ինք­նա­գո­լը՝ այն նրա կա­րիե­րա­յում ա­ռա­ջինն էր։
Սա­կայն սա Կոս­տա­յի միա՛կ դժ­բախ­տու­թյու­նը չի ե­ղել այս խա­ղում։ Բրա­զի­լա­ցին չի ի­րաց­րել և 11-մետ­րա­նո­ցը, սա­կայն, ի բա­րե­բախ­տու­թյուն մադ­րիդ­ցի­նե­րի, մր­ցա­վա­րը այն կրկ­նել է տվել, և տու­գա­նա­յի­նի ի­րաց­ման պա­տաս­խա­նատ­վու­թյունն այս ան­գամ ստան­ձել է Սաու­լը՝ դառ­նա­լով կրկ­նա­գո­լի հե­ղի­նակ։ Չքրք­րենք հան­դի­պումն այլ ման­րա­մաս­նե­րով ու աղ ցա­նենք «Բար­սե­լո­նի» եր­կր­պա­գու­նե­րի ա­ռանց այն էլ բաց վեր­քի վրա, միայն ա­սենք, որ հա­վա­քած 70 միա­վո­րով այն մնաց Մադ­րի­դի «Ռեալ»-«Խե­տա­ֆե» դի­մա­կա­յու­թյու­նում վեր­ջի­նիս ինչ-որ բան ա­նե­լու հույ­սին։
Վեր­ջին չորս խա­ղե­րի ոչ-ո­քի­նե­րի շար­քը վեր­ջա­պես ընդ­հա­տեց «Սևի­լիան», որն ար­տագ­նա­յում մր­ցեց լա լի­գա­յին հրա­ժեշտ տա­լու պատ­րաստ թի­մե­րի շար­քում հայ­տն­ված «Լե­գա­նե­սի» հետ ու հաղ­թեց ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ։ Ան­դա­լուզ­ցի­նե­րը 59 միա­վոր ու­նե­ցող «Աթ­լե­տի­կո­յից» ներ­կա­յումս եր­կու նի­շի հե­ռա­վո­րու­թյան վրա են, ին­չը նշա­նա­կում է, որ ա­վե­լի քան ռեալ ուժ են մնում եր­րորդ տե­ղի հա­մար պայ­քա­րում։ Նրան հա­ջոր­դող «Վի­լիա­ռեա­լի» մա­սին ար­դեն ա­սել ենք։
ԱՆԳ­ԼԻԱ
Որ­քան էլ ո­չինչ չո­րո­շող, այ­դու­հան­դերձ, տու­րի գլ­խա­վոր հան­դի­պու­մը Ման­չեստ­րում էր՝ տե­ղի «Սի­թիի» ու երկ­րի նո­րըն­ծա չեմ­պիոն «Լի­վեր­պու­լի» մաս­նակ­ցու­թյամբ, ու այդ «խա­ղը» Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը նա­խորդ տու­րում լոն­դո­նյան դի­մա­կա­յու­թյու­նով, ի­րենք ի­րենց գլ­խին սար­քե­ցին՝ զի­ջե­լով «Չել­սիին»։
«Խաղ» ա­սե­լով՝ նկա­տի ու­նենք «չեմ­պիո­նա­կան» մի­ջանցք կազ­մե­լը, ո­րը տվյալ թիմն ա­նում է՝ «պատ­վե­լով» այդ կար­գա­վի­ճա­կով ա­ռա­ջին մր­ցե­լույթն ու­նե­ցող թի­մին։ Իսկ «չեմ­պիո­նա­կան մի­ջանցք» կազ­մե­լը «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» հա­մար ան­պատ­վա­բեր էր մի քա­նի ա­ռու­մով. լի­նե­լով գոր­ծող չեմ­պիոն՝ տիտ­ղո­սը հանձ­նում էին ի­րենց ո­խե­րիմ հա­կա­ռա­կոր­դին, հանձ­նում էին սե­փա­կան հար­կի տակ։ Թերևս միակ բա­րե­բախ­տու­թյունն էր, որ հանձ­նում էին ոչ սե­փա­կան եր­կր­պա­գուի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ։
Ինչ վե­րա­բե­րում է բուն ի­րա­կա­նու­թյա­նը, հի­շեց­նենք, որ ա­միս­ներ ա­ռաջ էր լի­վեր­պուլ­ցի­նե­րի չեմ­պիո­նու­թյան վա­վե­րա­ցու­մը տեխ­նի­կա­կան խն­դիր դար­ձել, պար­զա­պես ան­հա­մո­րեն մեջ­տեղ ըն­կավ կո­րո­նա­վի­րուս կոչ­ված զահ­րու­մա­րը, որն իր ուժգ­նու­թյամբ ու ա­ղե­տա­լի մասշ­տաբ­նե­րով ան­գամ ա­ռաջ­նու­թյուն­ներ ընդ­հա­տել տվեց ու, դեռ ա­վե­լին, դրանք չվեր­սկ­սե­լու սպառ­նա­լի­քի վե­րա­ծեց։ Հար­կավ այղ աղ­տե­ղու­թյու­նը ներ­կա­յումս էլ հաղ­թա­հար­ված չէ, ու ֆուտ­բո­լա­յին հան­դի­պում­ներն անց­կաց­վում են ա­ռանց եր­կր­պա­գուի մաս­նակ­ցու­թյան, սա­կայն թող­նենք այս տհաճ թե­ման ու անց­նենք բուն խա­ղին։
Տու­րի խա­ղե­րից բա­ցա­ռիկ հե­տաք­րք­րու­թյուն էին ներ­կա­յաց­նում «Վեստ Հեմ»-«Չել­սի», «Է­վեր­տոն»-«Լես­տեր» դի­մա­կա­յու­թյուն­նե­րը։ Ա­ռա­ջի­նի մա­սին նյու­թի գլ­խա­մա­սում ար­դեն իսկ խո­սել ենք, կրկ­նե­լու հարկ չկա, իսկ ա­հա երկ­րոր­դը ոչ պա­կաս հե­տաքր­քա­կան զար­գա­ցում­նե­րով է աչ­քի ըն­կել ու մաս­նա­վո­րա­պես ի վնաս եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Լես­տե­րի», որն ու­նե­ցել է թույլ ա­ռա­ջին խա­ղա­կես, իսկ երկ­րոր­դում ուշ­քի գալն ակն­հայ­տո­րեն չի բա­վա­րա­րել խա­ղի մեջ ո­րա­կա­կան փո­փո­խու­թյուն մտց­նե­լու հա­մար։ Ար­դյուն­քում՝ պար­տու­թյուն 1։2 հաշ­վով։ «Լես­տե­րի» բախտն այն­քա­նով է բե­րել, որ նրա մեր­ձա­կա հե­տապն­դող «Չել­սին» խա­ղա­դաշ­տից նույն­պես պարտ­ված է հե­ռա­ցել՝ դրա­նով իսկ ա­պա­հո­վե­լով մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ի­րենց ու­նե­ցած տե­ղե­րի ան­փո­փո­խու­թյու­նը։ Հի­շեց­նենք, որ 54 միա­վոր ու­նե­ցող «ազն­վա­կան­ներն» ըն­դա­մե­նը մեկ նի­շով են հետ «Լես­տե­րից»։
Կա­րո­ղա­ցել է հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը պահ­պա­նել «Բրայ­տո­նին» հյուր գնա­ցած «Ման­չեստր Յու­նայ­թե­դը»՝ ա­ռա­վե­լու­թյու­նը հաս­տա­տե­լով ե­րեք ան­պա­տաս­խան գո­լով։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Տու­րում հեր­թա­պահ, սա­կայն հան­գու­ցա­յին նշա­նա­կու­թյան հաղ­թա­նակ­ներ տա­րան սկու­դե­տեի գլ­խա­մա­սում գտն­վող «Յու­վեն­տուսն» ու «Լա­ցիոն»։ Ա­ռա­ջի­նը տան­տե­րե­րի՝ «Ջե­նո­վա­յի» հետ ա­ռա­ջին խա­ղա­կե­սի նեյ­նիմ­նե­րից հե­տո հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը նյու­թա­կա­նաց­նե­լու ա­ռու­մով բուն ա­նե­լի­քին ան­ցավ երկ­րորդ խա­ղա­կե­սում՝ հե­ղի­նա­կե­լով ե­րեք գոլ ու սե­փա­կան դար­պա­սը մեկ ան­գամ ան­պաշտ­պան թող­նե­լով, երկ­րորդն ան­հա­մե­մատ բարդ կա­ցու­թյան մեջ հայ­տն­վեց՝ ա­ռա­ջի­նը բաց թող­նե­լով գն­դակ։ Սա­կայն «Թու­րի­նը» չկա­րո­ղա­ցավ պահ­պա­նել բարձր վերց­րած նո­տան ու հան­դի­պու­մը տա­նուլ տվեց 1։2 հաշ­վով։
Ընդ­հատ­ված ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լուց հե­տո վեր­ջա­պես սիրտ շո­յող խաղ ցու­ցադ­րեց «Ին­տե­րը»։ Հար­կավ նման բա­նի հա­մար դի­մա­ցի­նի «ընտ­րու­թյունն» էլ բա­վա­կա­նին նպաս­տա­վոր էր, ո­րով­հետև մր­ցա­կիցն ակն­հայ­տո­րեն թույլ «Բրե­շիան» էր՝ սկու­դե­տեն լքող թի­մե­րից ա­մե­նա­ռեալ «հնա­րա­վո­րու­թյուն» ու­նե­ցո­ղը։ Հե­տաք­րք­րա­կան է, որ վեց գոլն էլ խփել է նույն­քան ֆուտ­բո­լիստ։
Ա­ռա­ջին վե­ցյա­կից ե­րեկ ե­րե­կո­յան մր­ցե­ցին «Ա­տա­լան­տան» ու «Նա­պո­լին» (չոր­րորդ ու վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են), հին­գե­րորդ տե­ղում հան­գր­վա­նած «Ռո­ման» ու ա­ղյու­սա­կի նկու­ղա­յին հատ­վա­ծը զբա­ղեց­նող «ՈՒ­դի­նե­զեն»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 8386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ