Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կիրիակոս Միցոտակիս. Թուրքիայի հետ հարաբերություններում մեզ միջնորդներ պետք չեն

Կիրիակոս Միցոտակիս. Թուրքիայի հետ հարաբերություններում մեզ միջնորդներ պետք չեն
08.07.2020 | 21:51

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Սքայ» ռադիոկայանի եթերում հերքել է տեղեկությունները, թե Գերմանիան միջնորդական առաքելություն է ստանձնել՝ փորձելով կարգավորել Աթենքի և Անկարայի հարաբերությունները։


«Մենք հարևաններ ենք և միջնորդների ու արբիտրների կարիք չունենք», - հայտարարել է Հունաստանի վարչապետը։ «Թուրքիայի հետ զգալի տարաձայնություններ կան, որ չի նշանակում, թե մենք պետք է խուսափենք բանակցություններից», - հայտարարել է Միցոտակիսը՝ հերքելով հունական մամուլի տեղեկությունները, թե իր և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև հունիսի 26-ի հեռախոսազրույցի նախաձեռնողը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր։

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ