«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան

Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան
09.07.2020 | 21:19

Ստամբուլում սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը Հունաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարց է, և Աթենքը պետք է կոշտ պատասխան տա, որը կհասկանան Անկարայում՝ հայտարարել է Հունաստանի խորհրդարանական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Տանասիս Միլոնասը:


Նրա խոսքով՝ կուսակցության դիրքորոշումն այն է, որ թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը Սալոնիկում դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սպասում է Պետխորհրդի որոշմանը սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն թանգարանից մզկիթ դարձնելու հնարավորության վերաբերյալ և կվարվի այդ որոշմանը համապատասխան:
Հունաստանը հայտարարում է, որ ցեղասպանության զոհ է դարձել 350 000 պոնտոսցի հույն: Անկարան մեղադրանքները համարում է «ֆանտաստիկ», իսկ Հունաստանին մեղադրում քաղաքական նպատակներով «պատմական իրադարձություններն աղավաղելու մեջ»: Հարցին, թե կարող է դա կանգնեցնել Թուրքիայի նախագահին, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է. «Էրդողանը անվերահսկելի քաղաքական գործիչ է»: Թանգարանի կարգավիճակը փոխելու պլանները հակազդեցություն են առաջացրել բազմաթիվ երկրներում:

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ