Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրգ­րա­կա­րոտ ծնող­նե­րի կող­քին մի խն­կե­լի շի­րիմ էլ ա­վե­լա­ցավ

Էրգ­րա­կա­րոտ ծնող­նե­րի կող­քին մի խն­կե­լի շի­րիմ էլ ա­վե­լա­ցավ
10.07.2020 | 01:05

Գաղ­տա­գո­ղի մա­հը մեր շար­քե­րից խլեց պե­տու­թյան բարձ­րա­գույն ու­սում­նա­կան, գի­տակր­թա­կան հա­մա­կար­գի հմուտ կազ­մա­կեր­պիչ, նշա­նա­վոր տն­տե­սա­գետ, եր­կա­րա­մյա բազ­մա­վաս­տակ ման­կա­վարժ, ան­վա­նի գիտ­նա­կան, ակ­տիվ մտա­վո­րա­կան, տն­տե­սա­գի­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր ԳՐԻ­ԳՈՐ Ե­ՂԻ­ՇԵԻ ԿԻ­ՐԱ­ԿՈ­ՍՅԱ­ՆԻՆ։


Կան մար­դիկ, ով­քեր, երևի թե, աշ­խարհ են գա­լիս որ­պես ընտ­րյալ, որ­պես­զի Աստ­ծո կամ­քով գույն ու կշիռ տան ի­րենց ժա­մա­նա­կին, իսկ երբ գա­լիս է ժա­մը, և նրանք բռ­նում են երկ­նա­յին հա­վեր­ժի ճամ­փան, ա­պա մի­ջա­վայ­րից, հա­սա­րա­կու­թյու­նից պա­կա­սում է մի գոյ։ Այդ­պի­սի ընտ­րյալ էր բա­ցա­ռիկ ու­նա­կու­թյուն­նե­րով օժտ­ված, ա­նա­չառ, ան­բիծ, ան­կեղծ ու բա­րյա­ցա­կամ, վառ հայ­րե­նա­սեր, հա­յի ու քա­ղա­քա­ցու տի­պար Գրի­գոր Կի­րա­կո­սյա­նը։ Նրա ապ­րած կյան­քի 84 տա­րի­նե­րը դեռ եր­կար են զգաց­նե­լու բեղմ­նա­վոր վաս­տա­կի ար­գա­սի­քը։


Նա ծն­վել է 1936 թ. Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի Աշ­նակ գյու­ղում, Սա­սու­նից գաղ­թած Ե­ղի­շե Կի­րա­կո­սյա­նի և Մա­րիամ Սարգ­սյա­նի ըն­տա­նի­քում։ Ծնող­նե­րից գե­նե­րով նրան են ան­ցել այդ լեռ­նաշ­խար­հի մարդ­կանց հա­տուկ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը, ազն­վու­թյու­նը, ան­մի­ջա­կա­նու­թյու­նը, շի­տա­կու­թյու­նը, մար­դա­մո­տու­թյու­նը։ Ի դեպ, այս լու­սա­վոր ըն­տա­նի­քը հան­րա­պե­տու­թյա­նը տվել է ե­րեք դոկ­տոր, և ա­ռայժմ տն­տե­սա­գի­տու­թյան չորս թեկ­նա­ծու­ներ։ Այս­պես, տն­տե­սա­գի­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր Գրի­գոր Կի­րա­կո­սյա­նի ար­ժա­նա­հի­շա­տակ ա­վագ եղ­բայ­րը պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, մեծ հայ­րե­նա­սեր Գե­ղամ Կի­րա­կո­սյանն է, որն իր բեղմ­նա­վոր գր­չով ներ­կա և գա­լիք սե­րունդ­նե­րին, պատ­մա­բան-ու­սում­նա­սի­րող­նե­րին ժա­ռան­գու­թյուն թո­ղեց «Հո­ղի և ա­րյան կան­չով» և «Էր­գիրն է կան­չում» դա­սագր­քա­յին ար­ժեք ու­նե­ցող մնա­յուն աշ­խա­տու­թյուն­նե­րը, ո­րոնք ար­դյունք են եր­կու ան­գամ որ­պես ուխ­տա­վոր Արևմտյան Հա­յաս­տա­նում շր­ջա­գա­յե­լուն։


Գրի­գոր Կի­րա­կո­սյա­նի որ­դին՝ Ե­ղի­շե Կի­րա­կո­սյա­նը, ի­րա­վա­գի­տու­թյան դոկ­տո­րանտ է և այժմ աշ­խա­տում է այդ գծով որ­պես վար­չա­պե­տի խոր­հր­դա­կան։
Գրի­գոր Կի­րա­կո­սյա­նը 1953 թ. ա­վար­տել է Աշ­նա­կի միջ­նա­կարգ դպ­րո­ցը։ Ե­րեք տա­րի ծա­ռա­յել է խոր­հր­դա­յին բա­նա­կում։ 1965 թ. ա­վար­տել է Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տը, իսկ 1967-1971 թթ. սո­վո­րել և ա­վար­տել է Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի աս­պի­րան­տու­րան։ 1971 թ. պաշտ­պա­նել է թեկ­նա­ծուա­կան թեզ և ստա­ցել տն­տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծուի գի­տա­կան աս­տի­ճան։ 1989 թ. Թբի­լի­սիի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում պաշտ­պա­նել է դոկ­տո­րա­կան ա­տե­նա­խո­սու­թյուն «Աշ­խա­տու­ժի վե­րար­տադ­րու­թյան ծախ­սե­րը» թե­մա­յով և ստա­ցել դոկ­տո­րի գի­տա­կան աս­տի­ճան։ 1991թ. նրան շնորհ­վել է պրո­ֆե­սո­րի կո­չում։


1969-1975 թթ. աշ­խա­տել է Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի քա­ղա­քատն­տե­սու­թյան ամ­բիո­նում որ­պես ա­սիս­տենտ։ 1975-1989 թթ. աշ­խա­տել է նոր ստեղծ­ված Երևա­նի ժո­ղովր­դա­կան տն­տե­սու­թյան ինս­տի­տու­տի քա­ղա­քատն­տե­սու­թյան ամ­բիո­նում՝ որ­պես ա­վագ դա­սա­խոս, ա­պա դո­ցենտ, 1989-1991 թթ.՝ նույն ամ­բիո­նի վա­րիչ, 1991-1993 թթ.՝ նույն ինս­տի­տու­տի ու­սում­նա­կան աշ­խա­տանք­նե­րի գծով պրո­ռեկ­տոր,1993-1999 թթ. Երևա­նի ժո­ղովր­դա­կան տն­տե­սու­թյան ինս­տի­տու­տի ռեկ­տոր, իսկ բու­հի ան­վա­նա­փո­խու­մից հե­տո որ­պես Երևա­նի պե­տա­կան տն­տե­սա­գի­տա­կան ինս­տի­տու­տի (այժմ ՀՊՏՀՖ) ռեկ­տոր, շուրջ 13 տա­րի ղե­կա­վա­րել է բու­հը։ Ան­ժխ­տե­լի է նրա մեծ ներդ­րումն ու ա­վան­դը այդ հա­մալ­սա­րա­նի զար­գաց­ման և ա­ռա­ջըն­թա­ցի գոր­ծում։ Լի­նե­լով ԵրՊ­ՏԻ ա­մե­նաեր­կա­րա­մյա ռեկ­տո­րը (1993-2006 թթ.) և ղե­կա­վա­րե­լով բուհը նո­րան­կախ հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման ու կա­յաց­ման ա­ռա­ջին տա­րի­նե­րին՝ նա իր կազ­մա­կերպ­չա­կան ջի­ղի շնոր­հիվ կա­րո­ղա­ցավ մայ­րա­քա­ղա­քի տար­բեր վայ­րե­րում գոր­ծող մաս­նա­շեն­քե­րից ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը կենտ­րո­նաց­նել այ­սօր­վա գոր­ծող շեն­քե­րում, մեկ վայ­րում։ Նա ի­րեն վս­տահ­ված գոր­ծը կա­տա­րում էր սի­րով և մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, իր բարձր հե­ղի­նա­կու­թյամբ և գի­տակց­մամբ կա­րո­ղա­ցավ հա­մախմ­բել կո­լեկ­տի­վը՝ նոր մաս­նա­շենք կա­ռու­ցե­լով ու շե­նաց­նե­լով հա­մալ­սա­րա­նը, հետևո­ղա­կա­նո­րեն զարկ տա­լով ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցի բա­րե­փո­խում­նե­րին։
Գ. Կի­րա­կո­սյա­նը իր ազն­վու­թյան, սկզ­բուն­քայ­նու­թյան, ա­նա­չա­ռու­թյան, մար­դա­սի­րու­թյան, բռն­կուն բնա­վո­րու­թյան, բայց ոչ հի­շա­չա­րու­թյան շնոր­հիվ վա­յե­լում էր ողջ կո­լեկ­տի­վի և ու­սա­նո­ղու­թյան սերն ու հար­գան­քը։
Մարդ-ման­կա­վար­ժի թո­ղած հետքն ու մնա­յուն ար­ժա­նիք­նե­րը ա­մե­նից ա­ռաջ գնա­հա­տում են նրա սա­նե­րը, ո­րոնք ի­րենց ստա­ցած գի­տե­լիք­նե­րի, խոր­հուրդ­նե­րի, բա­րի ցան­կու­թյուն­նե­րի ու կա­մե­ցո­ղու­թյուն­նե­րի, կյան­քում ճիշտ տեղ գրա­վե­լու և բարձր ա­տյան­նե­րում աշ­խա­տե­լու հա­մար որ­պես խոր ե­րախ­տա­գի­տու­թյուն այս օ­րե­րին հե­ղե­ղել են հա­մա­ցան­ցը՝ խո­րա­պես սգա­լով ի­րենց շատ սի­րե­լի ռեկ­տո­րի, դա­սա­խո­սի կո­րուս­տը։ Դա ըն­տա­նի­քի և հա­րա­զատ­նե­րի հա­մար մխի­թա­րանք է, քա­նի որ մար­դը շա­րու­նա­կում է ապ­րել, քա­նի դեռ նրան հի­շող­ներ կան, իսկ պա­րոն Կի­րա­կո­սյա­նը իր ա­ռա­քի­նի ապ­րած բազ­մա­բե­ղուն կյան­քով վաս­տա­կել է այդ ա­ռա­քե­լու­թյու­նը, ո­րով նրան միշտ հի­շող­ներ կլի­նեն։


Գրի­գոր Կի­րա­կո­սյա­նը պրպ­տուն հե­տա­զո­տող գիտ­նա­կան էր, նրա հե­ղի­նա­կու­թյամբ հրա­տա­րակ­ված գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի թիվն անց­նում է 120-ից, ո­րից 18-ը մե­նագ­րու­թյուն­ներ, հա­մա­հե­ղի­նա­կու­թյամբ գր­քեր, տն­տե­սա­գի­տա­կան բա­ռա­րան, ու­սում­նա­կան ձեռ­նարկ­ներ են։
Գրի­գոր Կի­րա­կո­սյա­նը ե­ղել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տն­տե­սա­գետ­նե­րի միու­թյան նա­խա­գա­հը և կա­րո­ղա­ցել է տն­տե­սա­գետ­նե­րի կար­ծիք­ներն ու ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը հասց­նել կա­ռա­վա­րու­թյա­նը։
Պա­րոն Կի­րա­կո­սյա­նը խիստ սկզ­բուն­քայ­նու­թյամբ եր­կար տա­րի­ներ ղե­կա­վա­րել է Երևա­նի պե­տա­կան տն­տե­սա­գի­տա­կան ինս­տի­տու­տի ա­տե­նա­խո­սու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան մաս­նա­գի­տա­կան խոր­հուր­դը։ Նրա գի­տա­կան ղե­կա­վա­րու­թյամբ 32 աս­պի­րանտ պաշտ­պա­նել են թեկ­նա­ծուա­կան ա­տե­նա­խո­սու­թյուն, ո­րից 2-ը հե­տա­գա­յում դար­ձել են գի­տու­թյան դոկ­տոր­ներ։
Մաս­նա­գի­տա­կան բա­րեխղ­ճու­թյամբ գրա­խո­սել է ինչ­պես թեկ­նա­ծուա­կան, այն­պես էլ դոկ­տո­րա­կան 100-ից ա­վելի ա­տե­նա­խո­սու­թյուն­ներ և մար­դա­սի­րա­բար նպաս­տել նրանց գի­տա­կան զար­գաց­ման ա­ռա­ջըն­թա­ցին և ո­րա­կա­վոր­ման ա­ճին։


Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը բարձր են գնա­հա­տել Գ. Կի­րա­կո­սյա­նի բարձ­րա­գույն դպ­րո­ցի զար­գաց­ման և գի­տու­թյան աս­պա­րե­զում կա­տա­րած ներդ­րում­ներն ու ծա­ռա­յու­թյուն­նե­րը և նրան ար­ժա­նաց­րել են հետևյալ պարգևնե­րի՝ 2000 թ. պարգևատր­վել է Ա­նա­նիա Շի­րա­կա­ցու, 2005 թ.՝ ՀՀ կր­թու­թյան և գի­տու­թյան ոս­կե մե­դա­լով, 2005 թ.՝ ՀՀ ոս­տի­կա­նու­թյան պե­տի «Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ամ­րապ­նդ­ման հա­մար» մե­դա­լով, 2010 թ.՝ ՀՀ վար­չա­պե­տի հու­շա­մե­դա­լով, 2011 թ.՝ «Հայ­րե­նի­քին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար» ա­ռա­ջին աս­տի­ճա­նի մե­դա­լով։
Գրի­գոր Կի­րա­կո­սյա­նը ըն­տա­նի­քում սի­րա­սուն որ­դի էր, հրա­շա­լի եղ­բայր, հարգ­ված ու սիր­ված ա­մու­սին, պաշ­տե­լի հայ­րիկ և 8 թոռ­նե­րի ու ծոռ­նե­րի աստ­վա­ծա­յին պա­պիկ։


Ա­վա՜ղ, նրա սկզ­բուն­քա­յին շատ ծրագ­րեր ու ե­րա­զանք­ներ կի­սատ մնա­ցին, սա­կայն ե­զա­կի մեծ մարդ Գրի­գոր Կի­րա­կո­սյա­նը մնաց իս­կա­կան պատ­վախն­դիր սա­սուն­ցի հայ, հար­գեց, սի­րեց ու պաշտ­պա­նեց իր ծնն­դա­վայրն ու նրա մարդ­կանց, բազ­մաբ­նույթ հար­ցե­րով զո­րա­վիգ ե­ղավ նրանց։ Նրան ճա­նա­չում էին Հա­յաս­տա­նում և նրա սահ­ման­նե­րից դուրս, թե­պետ նրա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը նե­րում էին սե­փա­կան տուն կա­ռու­ցե­լու և իր հան­գիս­տը անց­կաց­նե­լու ցան­կա­ցած վայ­րում, սա­կայն Գրի­գոր Կի­րա­կո­սյա­նը գե­րա­դա­սեց իր ծնն­դա­վայ­րի ան­խամ­րե­լի հմայ­քը։
Նրա պրպ­տող հո­գին ի պահ տր­վեց տիե­զեր­քին որ­պես պարգև, իսկ մար­մի­նը հա­վի­տե­նա­կան հան­գս­տում հանգ­չե­լու հա­մար իր տե­ղը գրա­վեց էրգ­րա­կա­րոտ ծնող­նե­րի ու պաշ­տե­լի եղ­բոր և մյուս հա­րա­զատ­նե­րի կող­քին ու դար­ձավ խն­կե­լի շի­րիմ։
Ան­թա­ռամ հի­շա­տակ նրա պայ­ծառ ան­վա­նը։

Ռու­բեն ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱՆ
Դոցենտ

Դիտվել է՝ 5033

Մեկնաբանություններ