Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երբ մեր հայ­րե­նի­քի ան­կա­խու­թ­յունն է վտանգ­ված, մեզ մեծ ո­գեշն­չում է պետք»

«Երբ մեր հայ­րե­նի­քի ան­կա­խու­թ­յունն է վտանգ­ված, մեզ մեծ ո­գեշն­չում է պետք»
25.12.2020 | 01:08

Զրու­ցա­կիցս հայ կեր­պար­վես­տի ջա­տա­գով, հա­վա­քորդ և հան­րահռ­չա­կող ՌՈ­ԲԵՐՏ ՍՄԻՌ­ՆՈՎՆ է, ո­րի հետ շո­շա­փե­ցինք հիմ­նա­կա­նում հայ ժա­մա­նա­կա­կից կեր­պար­վես­տի զար­գաց­մա­նը և մի­ջազ­գայ­նաց­մա­նը առ­նչ­վող հար­ցեր։


-Ձեր գոր­ծու­նեու­թյու­նը ծա­վալ­վում է կեր­պար­վես­տի բնա­գա­վա­ռում, ո­րը մեծ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի աս­պա­րեզ է։ Եվ որ­տեղ տա­պա­լու­մը հա­ճախ շատ բարձր գին ու­նի։
-2014-ին մեր բե­մելն էր ար­տա­քին աշ­խար­հում։ Մեր, այ­սինքն` հա­վա­քորդ գոր­ծըն­կեր­նե­րի և ար­վես­տա­սեր­նե­րի փակ խմ­բի։ Ցան­կա­նում էինք տա­րա­ծել հայ և ռու­սա­կան կեր­պար­վես­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Ի­հար­կե, շեշ­տը դնում ենք հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի վրա, չէ՞ որ մեր նկա­րիչ­նե­րը տա­ղան­դա­վոր են, և աշ­խար­հը պետք է ճա­նա­չի նրանց։ Եվ գնա­հա­տի։ Խոր­հր­դա­յին շր­ջա­նից հե­տո նրանք մատն­վել են բախ­տի քմա­հա­ճույ­քին։ Պե­տու­թյունն ա­պա­հո­վում էր պատ­վե­րով, խոր­հր­դա­հայ կեր­պար­վես­տա­գետ­նե­րը մաս­նակ­ցում էին մի­ջազ­գա­յին ստու­գա­տես­նե­րի, Երևա­նում կազ­մա­կերպ­վում էին լուրջ ցու­ցա­հան­դես­ներ, և ստեղ­ծա­գոր­ծող մար­դիկ ի­րենց վաղ­վա օր­վա նկատ­մամբ վախ չու­նեին։ Այ­սօր, այս ծանր օ­րե­րում, երբ մեր հայ­րե­նի­քի ան­կա­խու­թյունն է վտանգ­ված, մեզ մեծ ո­գեշն­չում է պետք և՛ ան­հատ­նե­րի, և՛ պե­տու­թյան կող­մից։ Եվ մենք՝ ես և հա­մա­խոհ ար­վես­տա­սեր և հա­վա­քորդ ըն­կեր­ներս, փոր­ձում ենք վե­րա­կանգ­նել խոր­հր­դա­յին բա­րի ա­վան­դույթ­նե­րը, ի­հար­կե, ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վերն ու պա­հանջ­նե­րը հաշ­վի առ­նե­լով։ Ի վե­րուստ մեր ազ­գին շնորհ­ված է կեր­պար­վես­տա­յին տա­ղանդ, դա իս­կա­կան գանձ է, ո­րը չու­նեն շատ այլ ազ­գեր։ Մենք չպետք է գետ­նին թող­նենք մեր գան­ձե­րը։

-Ձեր մուտքն այս հրա­պու­րիչ, բայց նաև բարդ աշ­խարհ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, Ձեր տոհ­մում ար­վես­տի մե­կե­նա­սու­թյու­նը ժա­ռան­գա­կան է։ Դուք մաս­նա­գի­տա­կան ի՞նչ հմ­տու­թյուն­ներ ու­նեք։
-Սո­վո­րել եմ Սանկտ Պե­տեր­բուր­գի տն­տե­սա­գի­տու­թյան և ի­րա­վուն­քի ինս­տի­տու­տում, Լոն­դո­նի Սոթ­բի­սի հան­րա­հայտ ա­ճուր­դի տան ար­վես­տի կա­ռա­վար­ման ինս­տի­տու­տում։ Հա­յաս­տա­նում եր­կար ժա­մա­նակ զբաղ­վում եմ կեր­պար­վես­տի հան­րահռ­չակ­մամբ, ու­նեմ ոչ շատ մեծ, բայց հա­րուստ հա­վա­քա­ծու։ Այ­սօր մենք պետք է ժա­մա­նա­կին հա­մա­հունչ քայ­լենք, պատ­րաս­տենք ար­հես­տա­վարժ սեր­տի­ֆի­կաց­ված մաս­նա­գետ­ներ, ո­րոնք գոր­ծու­նեու­թյուն կծա­վա­լեն մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում։ Պե­տու­թյու­նը պետք է ար­վես­տի մի­ջազ­գա­յին շու­կա­յի ո­րա­կա­վոր­ված մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տի։
-Նո­րան­կա­խու­թյան շր­ջա­նում հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վար­ման կա­ռուց­ված­քում ա­ռան­ձին կամ կցորդ­ված ե­ղել են մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք լա­վա­գույն դեպ­քում ինչ-որ հո­բե­լյա­նա­կան ցու­ցա­հան­դես­ներ էին կազ­մա­կեր­պում, կամ էլ գե­ղար­վես­տա­կան ոչ բարձ­րար­ժեք ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի սա­տա­րում։ Հե­տո էլ հա­ճախ տա­րա­կու­սանք հա­րու­ցող կո­չում­ներ, ըն­դու­նե­լու­թյուն­ներ և վերջ, գա­վա­ռա­կան հան­դի­սա­խա­ղը հաս­նում է իր վախ­ճա­նին։
-Ձեր ա­սածն ան­ցած փուլ է, չաշ­խա­տող մե­թոդ։ Ա­յո, մշա­կույ­թի նա­խա­րար­նե­րը պար­զա­պես ցու­ցա­հան­դես են բա­ցում, օ­տար երկ­րում ներ­կա­յաց­նում հայ նկար­չին, լա­վա­գույն դեպ­քում տվյալ ցու­ցա­հան­դե­սը ներ­կա­յաց­նում են ևս մի քա­նի քա­ղա­քում և այդ­քա­նով ա­վար­տում են ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը։ Այ­սօր ե­թե մի­ջա­վայ­րին ան­ծա­նոթ ար­վես­տա­գե­տի ես ներ­կա­յաց­նում, ա­պա պետք է նոր ձևա­չա­փեր կի­րա­ռես, աշ­խա­տես 3d տար­բե­րա­կով, շարժ­վող կտա­վի մա­տուց­մամբ, ինչ-որ թա­տե­րա­կան խա­ղար­կում­ներ լի­նեն` կապ­ված ցու­ցադր­վե­լիք աշ­խա­տանք­նե­րի հետ։ Ար­տա­քին աշ­խար­հի հետ փո­խառ­նչ­վե­լու հա­մար պետք է ըն­դու­նել նրանց մար­տահ­րա­վեր­նե­րը և հա­րա­բեր­վել նրանց հետ, ի­հար­կե, պահ­պա­նե­լով սե­փա­կան դեմ­քը։
-Հա­յաս­տա­նը շատ հա­րուստ է նկա­րիչ­նե­րով և քան­դա­կա­գործ­նե­րով։ Բնա­կա­նա­բար ծա­ռա­նում է ընտ­րու­թյան հար­ցը։ Ինչ­պե՞ս եք այն լու­ծում։
-Հիմ­նա­կա­նում փոր­ձում ենք ե­րի­տա­սարդ կեր­պար­վես­տա­գետ­նե­րի նե­րա­ռել մեր ծրագ­րե­րում, նախ ա­պա­վի­նե­լով նրանց ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­րա­կին։ Մի նր­բու­թյուն կա այս­տեղ. մեզ հետ հա­մա­գոր­ծակ­ցող ստեղ­ծա­գոր­ծո­ղը պետք է նաև ներ­դաշ­նակ­վի մի­ջա­վայ­րին, այլ կերպ ա­սած՝ կոնֆ­լիկ­տա­յին չլի­նի։ Նկա­րիչ­նե­րի հետ, առ­հա­սա­րակ, հա­մա­գոր­ծակ­ցե­լը, աշ­խա­տե­լը, ան­կեղծ ա­սած, եր­բեմն բարդ է։
-Բայց նաև շատ է հե­տաքր­քիր, լի ա­նակն­կալ­նե­րով, հա­մա­ձա՞յն եք։
-Ան­պայ­ման, հա­կա­ռակ դեպ­քում կյանքս նրանց հետ չէի կա­պի։

-Հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի միակ ստ­վե­րոտ կող­մը նրա ան­ճա­նա­չե­լիու­թյունն է աշ­խար­հում։ Սա ինչ­պե՞ս եք փոր­ձում հաղ­թա­հա­րել։
-Նախ անհ­րաժշտ է ներ­կա­յա­նալ պատ­շաճ ձևով, ա­պա­հո­վել մշ­տա­կան կապ, պար­բե­րա­բար ծա­նո­թաց­նել հայ­կա­կան կեր­պար­վես­տի ա­վան­դույթ­նե­րի և ժա­մա­նա­կա­կից ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ։ Նշեմ մի շատ կարևոր հան­գա­մանք. յու­րա­քան­չյուր երկ­րի հետ պետք է հա­մա­գոր­ծակ­ցել՝ հաշ­վի առ­նե­լով նրա կեր­պար­վես­տի ըն­կալ­ման և գնա­հատ­ման յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը, ո­ճա­յին և գու­նա­յին պատ­կե­րա­ցում­նե­րը և այլն։ Այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով՝ կեր­պար­վես­տի մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում եր­բեք չենք մերժ­վել, մեր ազ­գա­յին կեր­պար­վես­տը հա­վա­նում և գնա­հա­տում են։
-Պա­րոն Սմիռ­նով, հի­շե­լով ի­մաս­տուն խոս­քը, թե ա­վե­լի լավ է մի ան­գամ տես­նել, քան տասն ան­գամ լսել, խնդ­րում եմ որևէ օ­րի­նա­կով հիմ­նա­վո­րեք վե­րը նշ­վա­ծը։
-Սի­րով։ Եր­կու տա­րի ա­ռաջ Շվեյ­ցա­րիա­յի Բեռն քա­ղա­քում կազ­մա­կեր­պե­ցինք Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նի («Դեղձ Ա­շոտ») նկա­րա­հան­դե­սը, ո­րը մեծ հա­ջո­ղու­թյուն ու­նե­ցավ։ Պատ­ճա՞­ռը. նա ո­ճա­յին տե­սան­կյու­նից հո­գե­հա­րա­զատ էր շվեյ­ցա­րա­ցի­նե­րին, կրում էր Պաուլ Քլե­յի ազ­դե­ցու­թյու­նը, ի­հար­կե՝ իր գու­նա­յին և հո­րին­ված­քա­յին մեկ­նա­բա­նու­թյամբ։ Շվեցարիա­յի ար­վես­տա­գետ­ներն ու ար­վես­տի սի­րա­հար­ներն ուղ­ղա­կի հիա­ցած էին, մա­մու­լում էլ հայ­տն­վե­ցին շատ ար­ժե­քա­վոր անդ­րա­դար­ձեր։ Շվեցարիան ըն­կա­լեց և հիա­ցավ Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նի ար­վես­տով։
-Շատ տպա­վո­րիչ է Ձեր պա­տաս­խա­նը։ ՈՒ­զում եմ նաև տե­ղե­կա­նալ. վա­ճառք ի­րա­կա­նաց­նու՞մ եք, չէ՞ որ ցու­ցա­հան­դես­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, այն էլ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս, հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­նե­րի ամ­բող­ջու­թյուն է և են­թադ­րում է ֆի­նան­սա­կան լուրջ ներդ­րում­ներ։
-Մենք ա­ռայժմ զուտ առևտրա­շահ նպա­տակ­ներ չենք հե­տապն­դում, գլ­խա­վո­րը հայ­կա­կան կեր­պար­վես­տի հան­րահռ­չա­կումն է։
-Հար­ցազ­րույ­ցի սկզ­բում նշե­ցիք, որ Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյունն է վտանգ­ված, մեծ ո­գեշն­չում է պետք և՛ ան­հատ­նե­րի, և՛ պե­տու­թյան կող­մից։ Ո­գեշն­չու­մը գոր­ծի կեսն է, ի վեր­ջո, ա­նե­լա­նե­լի ի­րա­վի­ճակ­նե­րում լույ­սը թու­նե­լի վեր­ջում տես­նում են ո­գե­շունչ մար­դիկ։ Տե­ղյակ եմ, որ Շու­շիի հետ կապ­ված ծրագ­րեր ու­նեք։
-Թուր­քե­րը, հա­վա­տա­րիմ ի­րենց հա­կա­հայ և ո­խե­րիմ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, փոր­ձե­լու են բռ­նագ­րավ­ված տա­րածք­նե­րում, Շու­շիում և այ­լուր, առ­կա ար­վես­տի հրա­շա­լի նմուշ­նե­րը կա՛մ ոչն­չաց­նել, կա՛մ էլ վա­ճա­ռել ար­տա­սահ­մա­նում։ Այժմ ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի մի­ջո­ցով բա­նակ­ցում ենք նրանց հետ մեր ար­ժեք­նե­րը վե­րա­դարձ­նե­լու ակն­կա­լի­քով։ Ես չեմ կա­րող ման­րա­մաս­ներ ներ­կա­յաց­նել, քա­նի որ նման գոր­ծըն­թաց­նե­րը հա­ճախ ի­րա­կա­նաց­վում են ա­նուղ­ղա­կի ձևով։
-Աշ­խարհն այ­սօր շատ է փոխ­վել, հա­կա­մարդ­կա­յի­նը գրե­թե ա­մե­նուր է։ Դա ազ­դու՞մ է կեր­պար­վես­տի վրա։
-Ցա­վոք, կեր­պար­վես­տը չի խու­սա­փել այ­սօր աշ­խար­հում, հատ­կա­պես եվ­րո­պա­կան ո­րոշ եր­կր­նե­րում ի­րա­կա­նաց­վող հա­կա­մարդ­կա­յին և բա­րո­յա­զուրկ, այ­լա­սեր­ման ակն­հայտ դրսևո­րում­ներ որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից։ Ե­թե ար­մա­տա­պես բնու­թագ­րեմ ի­րա­վի­ճա­կը, ա­պա վս­տա­հեց­նում եմ, որ գա­ղա­փա­րա­կան ար­վեստ աշ­խար­հում գրե­թե գո­յու­թյուն չու­նի։ Այ­սինքն, 20-րդ դա­րը խոր ան­ցյա­լում է։ Աշ­խար­հում ար­վես­տի ըն­կալ­ման ո­րա­կա­կան մա­կար­դակն է ըն­կել։
-Այ­նուա­մե­նայ­նիվ, աշ­խար­հը, ի վեր­ջո, դուրս կգա այս գա­ղա­փա­րա­կան և գե­ղա­գի­տա­կան հա­մա­վա­րա­կից։ Ո՞ր եր­կր­ներն են այ­սօր մնում ա­վան­դա­կան ար­վես­տի պահ­պան­ման և ա­ռա­ջըն­թա­ցի դիր­քե­րում։
-Ճա­պո­նիան է մա­քուր ար­վես­տի ջա­տա­գո­վը, այս երկ­րի դես­պա­նա­տունն ա­ջակ­ցում է հայ կեր­պար­վես­տի զար­գաց­մանն ուղղ­ված նա­խագ­ծե­րին, նրանց հետ մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք։ Իսկ կեր­պար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին կենտ­րոն­ներն են Մոսկ­վան, Շվեյ­ցա­րիան, Լոն­դո­նը և Փա­րի­զը։ Այ­նինչ Նյու Յոր­քում անկ­ման շր­ջան է։
-Դուք կարևո­րում եք կեր­պար­վես­տա­գետ­նե­րի ե­րի­տա­սարդ սերն­դի լա­վա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­րահռ­չա­կումն ար­տա­քին աշ­խար­հում։ Բայց նո­րա­վարտ նկա­րիչն ի սկզ­բա­նե հայ­տն­վում է փա­կու­ղում, չու­նե­նա­լով ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րածք, ար­վես­տա­նոց։ Բնա­կա­նա­բար, նա լիա­րյուն չի կա­րող ստեղ­ծա­գոր­ծել։ Դուք նման խնդ­րի ի՞նչ լու­ծում եք տես­նում։
-Խն­դի­րը իս­կա­պես կա և մեր խմ­բի ծրագ­րե­րում ամ­րագր­ված էր, բայց հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով դրանք հե­տաձգ­վե­ցին։ Ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում, երբ կխա­ղաղ­վի հան­րա­պե­տու­թյու­նը, և ինչ-ինչ տն­տե­սա­կան ա­ռա­ջըն­թաց կար­ձա­նագր­վի, պե­տա­կան ա­տյան­նե­րի և ան­հատ­նե­րի միա­ցյալ ջան­քե­րով կանց­նենք գոր­ծի, անվ­ճար ար­վես­տա­նոց­ներ կտ­րա­մադ­րենք ե­րի­տա­սարդ տա­ղան­դե­րին, նրանց կընդ­գր­կենք մեր տար­բեր նա­խագ­ծե­րում։
Գի­տեք, ար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը և՛ ար­ժեք է, և՛ գին։ Պե­տու­թյու­նը, ներդ­րում կա­տա­րե­լով նկա­րիչ­նե­րի վրա, նրանց հա­մար ապ­րե­լու և ստեղ­ծա­գոր­ծե­լու նպա­տա­կով պայ­ման­ներ ստեղ­ծե­լով և մաս­նակ­ցե­լով ոչ պե­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող տար­բեր ծրագ­րե­րին ու նա­խագ­ծե­րին, կա­րող է իր շա­հա­բա­ժինն ու­նե­նալ։

-Հայտ­նի է, որ կեր­պար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին բիզ­նե­սում դա­րեր շա­րու­նակ ա­ռա­ջին ջու­թա­կի դե­րում հրեա­ներն են։ Մենք, որ­պես կեր­պար­վես­տա­յին ազգ, տե­սա­նե­լի չենք այդ բնա­գա­վա­ռում, որ­տեղ ահ­ռե­լի գու­մար­ներ են շր­ջա­նառ­վում։ Ո՞րն է նրանց հա­ջո­ղու­թյան բա­նա­լին։
-Հրեա­նե­րը սեր­տո­րեն հա­մախ­մբ­ված են, մենք հա­մախ­մբ­վում ենք, երբ դա­նա­կը ոս­կո­րին է հաս­նում։ Նրանք, հա­վա­տա­ցեք, որ մեզ­նից ոչ ա­վե­լի խե­լա­ցի են, ոչ էլ ա­վե­լի հին պատ­մու­թյուն ու­նեն։ Բայց չե­ղած տե­ղից պե­տու­թյուն ստեղ­ծե­ցին, այ­նինչ մենք պե­տու­թյուն­ներ ենք շա­րու­նակ ստեղ­ծում և պար­բե­րա­բար կոր­ծա­նում դրանք։ Հրեա­նե­րը, ի դեպ, մու­րա­ցիկ­ներ չու­նեն, նրանք ցան­կա­ցած ազ­գա­յին ծրագ­րի շուրջ իս­կույն հա­մախ­մբ­վե­լով մեծ խն­դիր­ներ են լու­ծում։ Այդ­պես է դա­րեր շա­րու­նակ։ Նրանց հետ կեր­պար­վես­տի բնա­գա­վա­ռում կա­րե­լի է աշ­խա­տել ա­ռանց որևէ բար­դույ­թի։
Ի դեպ, իմ տոհ­մում և՛ ռուս­ներ կան, և՛ հրեա­ներ, և բնա­կա­նա­բար հա­յեր։ Բայց ես հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի ջա­տա­գովն եմ։
-Ամ­փո­փիչ հարցս սա է. ի՞նչ եք ակն­կա­լում 2021-ից։
-2021-ին, հա­վա­տա­ցած եմ, որ մեր եր­կի­րը կվե­րա­կանգ­նի իր ան­կախ պե­տա­կա­նու­թյու­նը, և հայ ազ­գա­յին մշա­կույթն ու ար­վես­տը կդառ­նան պե­տու­թյան զար­գաց­ման գոր­ծոն­ներ։

Հար­ցազ­րույ­ցը՝
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 48290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ