Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Նո­րից խնդ­րե­լու են Մոսկ­վա­յին՝ միջ­նոր­դի, որ հրա­դա­դար լի­նի»

«Նո­րից խնդ­րե­լու են  Մոսկ­վա­յին՝ միջ­նոր­դի, որ հրա­դա­դար լի­նի»
29.09.2020 | 00:48

Աշ­խար­հը հա­մա­րա­վա­կի դեմ է պայ­քա­րում, ադր­բե­ջան­ցի­նե­րը պա­տե­րազմ են սան­ձա­զեր­ծում։ Գրող, ա­զա­տա­մար­տիկ ՀՈ­ՎԻԿ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ թուր­քե­րը միշտ խո­րա­մանկ քա­ղա­քա­կա­նու­թյուն են վա­րել. «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը նույն­պես ի­րենք ի­րա­վի­ճա­կից օգտ­վե­լով ա­րե­ցին. աշ­խար­հը զբաղ­ված էր հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մով, ի­րենք գի­տեին, որ գեր­տե­րու­թյուն­նե­րը ժա­մա­նակ չու­նեն խառն­վե­լու, ի­րա­կա­նաց­րին։ Հի­մա աշ­խար­հը զբաղ­ված է հա­մա­վա­րա­կի խն­դիր­նե­րով, ի­րենք ու­զում են այս ի­րա­վի­ճակն էլ օգ­տա­գոր­ծել։ Դա իմ կար­ծիքն է, չգի­տեմ՝ ճի՞շտ է, թե՞ սխալ»։


Անդ­րա­դառ­նա­լով «Թուր­քիան բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է Ադր­բե­ջա­նին սա­տա­րե­լու մա­սին, Հա­յաս­տա­նը զո­րա­հա­վաք է ի­րա­կա­նաց­նում, ինչ-որ բան պե՞տք է փոխ­վի Ար­ցա­խը ճա­նա­չե­լու ի­մաս­տով» հար­ցին Հո­վիկ Վար­դու­մյանն ա­սաց, որ մինչ այս Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը չէին ճա­նա­չում, մտա­ծե­լով, որ ա­վե­լորդ տե­ղը չգրգ­ռեն, պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ չս­տեղ­ծեն, բայց պարզ­վում է, ան­կախ ա­մեն ին­չից, պա­տե­րազ­մը կա, հի­մա էլ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ է սկս­վել։ Գրող-ա­զա­տա­մար­տի­կի կար­ծի­քով՝ պետք է ըն­դու­նել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը. «Ի­րա­վի­ճա­կը շտկ­վում է, ամ­բողջ հա­յու­թյու­նը ոտ­քի է կանգ­նում։ Աշ­խար­հի բո­լոր հա­յե­րը պետք է միաս­նա­կա­նա­նան. մի մա­սը պետք է զենք վերց­նի, մի մա­սը ֆի­նան­սա­պես օգ­նի դր­սից, մի մա­սը թի­կուն­քում աշ­խա­տի։ Մենք ու­նենք հզոր բա­նակ, բայց նրա թի­կուն­քը պետք է ա­պա­հով լի­նի։ Ես նա­յում եմ հի­մա ԱԺ ար­տա­կարգ նիստն ու ու­րա­խա­նում եմ. բո­լո­րը միաս­նա­կան են, մո­ռա­ցել են հա­կա­մար­տու­թյու­նը` ո՞վ է վար­չա­պե­տը, ո՞վ են ի­րենք, բո­լո­րը միաս­նա­կան մի ուղ­ղու­թյամբ աշ­խա­տում են։ Դա նե­րուժ է, ու դրա­նով մենք հաղ­թե­լու ենք։ Կար­ծում եմ՝ եր­կար չի տևե­լու սկս­ված պա­տե­րազ­մը, մի քա­նի օ­րից կամ մի տասն օ­րից թուր­քե­րը նո­րից խնդ­րե­լու են Մոսկ­վա­յին՝ միջ­նոր­դի, որ հրա­դա­դար լի­նի»։


Մեր զրու­ցա­կի­ցը հա­վե­լեց, որ 94 թվա­կա­նի հրա­դա­դա­րի ժա­մա­նակ տխ­րել էր, կա­րող էինք գնալ ա­ռաջ ու պի­տի գնա­յինք մինչև վերջ, հար­ցը լու­ծեինք-վեր­ջաց­նեինք, այ­սօր էլ ոչ մի խն­դիր չէինք ու­նե­նա. «Հի­մա ե­թե հնա­րա­վո­րու­թյուն լի­նի, մենք պի­տի ինչ­քան հնա­րա­վոր է ա­ռաջ գնանք։ Ոչ թե պաշտ­պան­վենք ու կանգ­նենք, այլ ա­վե­լի ա­ռաջ գնանք, ա­վե­լի շատ տա­րածք ա­զա­տագ­րենք, ո­րով­հետև թուր­քե­րին խեղ­ճաց­նե­լու միակ ճիշտ ձևը դա է»։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ