Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ Հայաստանին համատեղ հայտարարությամբ դատապարտել են

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ Հայաստանին համատեղ հայտարարությամբ դատապարտել են
29.09.2020 | 00:25

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քաղաքական չորս կուսակցությունները Հայաստանին դատապարտող համատեղ հայտարարություն են արել:


Իշխող «Արդարություն ու զարգացում» և «Ազգայնական շարժում», ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Լավ կուսակցությունների խմբակցությունների ղեկավարնների ստորագրած հայտարարությունը քննադատում է Հայաստանին «զինադադարի ռեժիմը խախտելու և միջազգային իրավունքը ոտնահարելով ադրբեջանական բնակավայրերն ու զինվորներին թիրախավորող հարձակումների կատարելու համար»: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ «Թուրքիան աջակցում է իր տարածքային ամբողջականությունն ու ժողովրդին պաշտպանող Ադրբեջանի պայքարին», միջազգային հանրությանը կոչ է արվել կանգնել Ադրբեջանի կողքին: Խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարությանը չի միացել:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է բարեկամական և եղբայրական Ադրբեջանին ողջ կարողությամբ աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին: «Եկել է ժամանակը վերջ դնելու տարածաշրջանում սկսված ճգնաժամին», - ասել է նա Արևելյան Միջերկրականի թեմայով գիտաժողովի ժամանակ՝ կրկին պնդելով, թե «տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, եթե Հայաստանը դուրս գա օկուպացված տարածքներից»։ «Վերջին զարգացումները տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների համար լավ առիթ են խնդրի իրական և արդար լուծմանն ուղղված միջոցներ գործադրելու համար: Հուսով ենք, որ այս հնարավորությունը արդյունավետ կօգտագործվի»,- ասել է նա:


Կիրակի Ղարաբաղում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Անկարան արդեն մի քանի անգամ Ադրբեջանին սատարող հայտարարություններ է արել։ Հայաստանն էլ մատնացույց է անում, որ Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։
Այսօր տարածած հայտարարությունում Հայաստանի արտաքին գերատեսչությունը, մասնավորապես, շեշտել է. «Հատկանշական է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Այնուհանդերձ, այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ և բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ: Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին»:


Թուրքիայի նախագահը, այսօր անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, ընդգծել է, որ եռանախագահող երկրները 30 տարի է` չեն լուծել ղարաբաղյան հարցը: Խոսելով քննադատություններին մասին, թե թուրքական զինուժը աջակցում է Ադրբեջանին, Էրդողանը հիշատակել է Սիրիայի հյուսիսային շրջաններ զենք ու զինամթերք մատակարարող ուժերին, նշելով, թե նրանք հաշիվ պահանջելու իրավունք չունեն: «Արդեն եկել է պատասխան տալու ժամանակը, Ադրբեջանը ստիպված է իր ուժերով կերտել սեփական ճակատագիրը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ