Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
29.09.2020 | 00:31

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և ԵԱՀԿ դիտորդներին ուղարկել հակամարտության գոտի: Այսօր նա նույն կոչով կդիմի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հենց նոր զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, շուտով նա կխոսի Հայաստանի վարչապետի հետ: Հեռախոսազրույցում նա կբարձրաձայնի նույն գաղափարը, որը կար Ադրբեջանի նախագահի հետ զրույցում: Անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել մարտերը, անհապաղ վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ԵԱՀԿ դիտորդների անհապաղ գործուղումը տարածաշրջան»:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ