Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի դերը

ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի դերը
29.09.2020 | 00:40

Հունական «Դեմոկրատիան» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և Թուրքիայի դերի մասին: Միխայիլ Պսիլոսը նշում է, որ ուսումնասիրելով, թե ինչ են գրում թուրքական թերթերը արցախա-ադրբեջանական պատերազմի մասին, նկատել է, որ լուսանկարներում պատկերված են Ադրբեջանի բնակիչները, ովքեր փողոցներում ծածանում են թուրքական դրոշները և ճանապարհում ռազմական տեխնիկան, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծում է, որ չի թողնի ադրբեջանցի իր եղբայրներին:

«Թուրքիան ռազմավարական դաշինք է կնքել Ադրբեջանի հետ, և հատկապես վերջին ամիսներին, Տավուշում հերթական բախումներից հետո, թուրքական ուժերը հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ գերմանական Tagesschau-ի` դեռ պարզ չէ` թուրքական զինված ուժերը ամբողջությամբ դուրս են եկել Ադրբեջանի տարածքից, քանի որ Անկարան նախատեսում է ռազմաբազա հիմնել Նախիջևանի ինքնավար շրջանում»,- նշում է Պսիլոսը: Նա ընթերցողի ուշադրությանն է հրավիրում Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական հետազոտական կենտրոնի հրապարակմանը, որտեղ, հղում անելով հավաստի աղբյուրներին, նշվում է, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան ՝ Հայաստանի դեմ կռվելու համար: Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը նույնիսկ տեսանյութեր է տեղադրել, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազատ բանակի 1000 զինյալներ հավաքվել էին Ադրբեջան գնալու համար և վարձկանների առաջին խմբերը արդեն հասել են Բաքու: «Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքները, բայց կիրակի օրը՝ բախումներ սկսվելուն պես, թուրք լրագրող Էրկին Էնջանը, վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, տեսանյութ հրապարակեց, որում երեւում է, թե ինչպես են սիրիացիները գնում Լեռնային Ղարաբաղ»,- նշում է հոդվածագիրը: Միխայիլ Պսիլոսն այս ամենը կապում է ԵՄ գագաթաժողովի հետ, որտեղ պետք է քննարկվեր Արևելյան Միջերկրական ծովում իր սադրիչ քայլերի համար Թուրքիայի նկատմամբ որոշ պատժամիջոցներ կիրառելու հարցը, սակայն Էրդողանը փոխում է օրակարգը, որ աշխարհը կենտրոնանա Լեռնային Ղարաբաղի վրա:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ