Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Foreign Policy-ն Ադրբեջանի պարտությունների պատճառը կոռուպցիան բանակում

Foreign Policy-ն Ադրբեջանի պարտությունների պատճառը կոռուպցիան բանակում
29.09.2020 | 00:41

Հայաստանի և Արցախի դեմ 1990-ականներից Ադրբեջանի ծավալած մարտերում այդ երկրի պարտությունների հիմնական պատճառը Foreign Policy-ն համարել է բանակում կոռուպցիան և զինակոչիկների հոգեբանորեն կոտրված լինելը: Հովածում անդրադարձ է կատարվում Արցախյան պատերազմից մինչ օրս Ադրբեջանի սանձազերծած գործողություններին` 2016թ. Ապրիլյան պատերազմին, 2020թ. հուլիսյան դեպքերին և առանձին վերցված այլ բախումներին: Բոլոր դեպքերում Ադրբեջանի պարտությունների պատճառն այն է, որ բանակը կոռումպացված է, զինակոչիկները հոգեբանորեն կոտրված, իսկ հայկական զորքերն ավելի մարտունակ են և որակապես գերազանցում են իրենց քանակապես մի քանի անգամ գերազանցող թշնամուն:


Foreign Policy-ն նաև նշում է, որ Ադրբեջանին իր անթաքույց աջակցությունն է ցուցաբերում Թուրքիան, որը մինչ օրս ժխտողական քաղաքականություն է վարում 1915թ. Օսմանյան թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման հարցում:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ