Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ
29.09.2020 | 00:38

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն և վերադառնալով հայրենիք, սեպտեմբերի 28-ի առավոտյան հանդիպում ունեցավ հրավիրյալ եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հետ։ Հանդիպումը սկսվեց միասնական աղոթքով և Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։


Նորին Սրբությանը նախ զեկույցներ ներկայացվեցին Արցախում տիրող իրավիճակի և արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունների մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց Վատիկանում սեպտեմբերի 27-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ կայացած հանդիպման վերաբերյալ, անդրադարձավ նույն օրը Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։
Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց Քույր Եկեղեցիների հովվապետերին, կրոնապետերին և մի շարք երկրների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուներին ղարաբաղյան հակամարտության՝ Արդբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրություններ առաքելու մասին։


Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մայր Աթոռի կառույցների և թեմերի կողմից առկա կացության առնչությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ի զորակցություն Արցախի և հայոց բանակի։
Թեմակալ առաջնորդներին կփոխանցվի Նորին Սրբության թելադրությունը՝ մասնավոր հովվական խնամք և հոգատարություն ցուցաբերել մարտի դաշտում քաջաբար զոհված զինվորների սգացյալ ընտանիքներին, եկեղեցականների այցելություններ կազմակերպել հիվանդանոցներ՝ տեսակցելու վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին։ Կարևոր նկատվեց թեմերում հոգևոր հովիվների քաջալերությունը և զորակցությունը զինվորագրվող և Արցախ մեկնող կամավորական խմբերին։ Շրջաբերական կառաքվի նաև սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ հայրենիքին ըստ ամենայնի զորակցելու ցուցումներով։


Որոշվեց սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին, Սուրբ Գայանե վանքում կատարել Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։ Ձեռնարկվելիք մնացյալ քայլերի մասին կծանուցվի առաջիկայում։

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ