Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այս իշ­խա­նու­թ­յուն­ներն ինչ­պես այլ հար­ցե­րում, նոր կո­րո­նա­վի­րու­սի պա­րա­գա­յում էլ կրա­կի հետ են խա­ղում

Այս իշ­խա­նու­թ­յուն­ներն ինչ­պես այլ հար­ցե­րում, նոր կո­րո­նա­վի­րու­սի պա­րա­գա­յում էլ կրա­կի հետ են խա­ղում
17.03.2020 | 00:30
Հա­յաս­տա­նում գնա­լով ա­վե­լա­նում են նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-19) վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րը, ին­չը, լի­նե­լով իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան հետևան­քը, լիո­վին կան­խա­տե­սե­լի էր: Ե­րեկ ա­ռա­վո­տյան հան­րա­պե­տու­թյու­նում COVID-19-ով վա­րակ­ված­նե­րի թի­վը, պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, ար­դեն հա­սել էր 30-ի: Բա­ցի այդ, հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան այլ տե­ղե­կու­թյուն­ներ հիմք էին տա­լիս են­թադ­րե­լու, որ մար­տի 16-ի կամ 17-ի ըն­թաց­քում COVID-2019-ով վա­րակ­վա­ծու­թյան նո­րա­նոր դեպ­քեր կա­րող են հաս­տատ­վել:
Էջ­միած­նից դուրս ե­կող հան­րա­յին տրանս­պոր­տում, Շի­րա­կի մարզ­պե­տի հանձ­նա­րա­րու­թյամբ մար­զի ներ­մար­զա­յին և հա­մայն­քա­յին կա­նո­նա­վոր ուղևո­րա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի եր­թու­ղի­նե­րում շա­հա­գործ­վող տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րում, դա­տա­րան­նե­րում, թերևս նաև այ­լուր ի­րա­կա­նաց­վել և ա­ռա­ջի­կա­յում էլ, հնա­րա­վոր է, ի­րա­կա­նաց­վե­լու են ախ­տա­հա­նիչ մի­ջո­ցա­ռում­ներ: Դա վատ չէ, վնաս չէ, բայց նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը և վա­րակ­ման նո­րա­նոր դեպ­քե­րը կան­խե­լու ա­ռու­մով, ցա­վոք, ըն­դա­մե­նը չն­չին ար­դյունք կա­րող է տալ: Հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի ախ­տա­հա­նու­մը չն­չին մխի­թա­րու­թյուն է:
Ախ­տա­հա­նու­մը ոչն­չաց­նում է միայն այն վի­րուս­նե­րը, ո­րոնք միկ­րոավ­տո­բուս­նե­րում և ավ­տո­բուս­նե­րում կա­րող են լի­նել մինչև այդ տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եր­թու­ղի դուրս գա­լը, բայց եր­թու­ղի դուրս գա­լուց հե­տո, ե­թե նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված որևէ անձ մտ­նի այդ մե­քե­նա­նե­րի մեջ, շն­չի, փռշ­տա, հա­զա, ձեռք տա նս­տա­րան­նե­րի թիկ­նակ­նե­րին, ո­րոնց կա­րող են ձեռք տալ նաև այլ ուղևոր­ներ, մինչև այդ կա­տար­ված ախ­տա­հա­նու­մը որևէ ար­դյունք չի կա­րող տալ: Այս ա­ռու­մով հար­ցեր է ա­ռա­ջաց­նում ու նույ­նիսկ վտան­գա­վոր է Էջ­միած­նի քա­ղա­քա­պետ Դիա­նա Գաս­պա­րյա­նի խոր­հուր­դը: Էջ­միած­նի քա­ղա­քա­պե­տը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում մար­տի 14-ին գրել է
«ԿԱ­ՐԵ­ՎՈՐ
Սի­րե­լի՛ հա­մա­քա­ղա­քա­ցի­ներ,
Հաշ­վի առ­նե­լով նոր կո­րո­նա­վի­րու­սի հաս­տատ­ված դեպ­քե­րի ա­ճը և դրանց հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան կապն Էջ­միած­նի հետ՝ հոր­դո­րում եմ զերծ մնալ Էջ­միա­ծին-Երևան (և հա­կա­ռա­կը) ան­կա­նոն ուղևո­րա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող մաս­նա­վոր տաք­սի մե­քե­նա­նե­րի ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վե­լուց:
Առ­հա­սա­րակ, խնդ­րում եմ մնալ տա­նը, քա­ղա­քից դուրս գալ ծայ­րա­հեղ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում և սե­փա­կան մե­քե­նա­նե­րով. ե­թե դա հնա­րա­վոր չէ՝ հան­րա­յին տրանս­պոր­տով, քա­նի որ այն պար­բե­րա­բար ախ­տա­հան­վում է:
Եվս մեկ ան­գամ հոր­դո­րում եմ չօգտ­վել այն­պի­սի տաք­սի­նե­րից, ո­րոնց ախ­տա­հան­ված լի­նե­լու փաս­տը ան­հայտ է կամ խիստ կաս­կա­ծե­լի, և որ­տեղ ձեր կող­քին նս­տում են ան­ծա­նոթ մար­դիկ»:
Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` Դիա­նա Գաս­պա­րյա­նը, լի­նե­լով Էջ­միած­նի քա­ղա­քա­պետ և նոր կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գա­լով, այն էլ այս­պի­սի ի­րա­վի­ճա­կում, մտա­ծե՞լ է, թե ինչ է գրում: Ա­յո, նրա խոր­հուր­դը կամ խնդ­րան­քը` «մնալ տա­նը, քա­ղա­քից դուրս գալ ծայ­րա­հեղ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում և սե­փա­կան մե­քե­նա­նե­րով», միան­գա­մայն ճիշտ է, բայց սխալ է դրան ան­մի­ջա­պես հա­ջոր­դող շա­րու­նա­կու­թյու­նը. «ե­թե դա հնա­րա­վոր չէ՝ հան­րա­յին տրանս­պոր­տով, քա­նի որ այն պար­բե­րա­բար ախ­տա­հան­վում է»:
Վերն ար­դեն նշե­ցինք ու հիմ­նա­վո­րե­ցինք, որ այդ ախ­տա­հա­նու­մից մեծ օ­գուտ հնա­րա­վոր չէ ակն­կա­լել, այն եր­թու­ղի դուրս գա­լուց հե­տո տրանս­պոր­տա­յին մի­ջոց մուտք գոր­ծած վի­րուս­նե­րը չի կա­րող ոչն­չաց­նել: ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք Էջ­միած­նի քա­ղա­քա­պե­տի հոր­դո­րի վեր­ջին մա­սին. «Եվս մեկ ան­գամ հոր­դո­րում եմ չօգտ­վել այն­պի­սի տաք­սի­նե­րից, ո­րոնց ախ­տա­հան­ված լի­նե­լու փաս­տը ան­հայտ է կամ խիստ կաս­կա­ծե­լի, և որ­տեղ ձեր կող­քին նս­տում են ան­ծա­նոթ մար­դիկ»: Իսկ ի՞նչ է` հան­րա­յին տրանս­պոր­տում (միկ­րոավ­տո­բուս­նե­րում կամ ավ­տո­բուս­նե­րում) այս կամ այն ուղևո­րի մոտ ծա­նո՞թ մար­դիկ են նս­տում, ա­վե­լի ճիշտ մար­դիկ, ո­րոնք COVID-19-ի թես­տով ստուգ­վել են ու պարզ­վել է, որ վա­րակ­ված չեն: Ի­հա՛ր­կե ոչ: Հա­կա­ռա­կը` հան­րա­յին տրանս­պոր­տում ուղևոր­ներն ան­հա­մե­մատ ա­վե­լի շատ են, քան տաք­սի մե­քե­նա­յում, հետևա­բար նրան­ցից վա­րակ­վե­լու ռիսկն ա­վե­լի մեծ է:
Գո­նե այ­սօր­վա­նից քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է սահ­մա­նա­փա­կեն ի­րենց շար­ժը, հան­դի­պում­նե­րը, հան­դիպ­ման դեպ­քում էլ պետք է ոչ միայն ի­րար ձեռ­քով չբարևեն, այլև աշ­խա­տեն 2 մետ­րից ա­վե­լի չմո­տե­նալ մի­մյանց` նույ­նիսկ շն­չա­դի­մակ­ներ օգ­տա­գոր­ծե­լու պա­րա­գա­յում, ո­րով­հետև դրանք ո­րոշ չա­փով օգ­նում են, բայց անվ­տան­գու­թյան բա­վա­րար ե­րաշ­խիք­ներ չեն տա­լիս: Մար­դիկ պետք է աշ­խա­տեն ի­րար հետ խո­սել հե­ռա­խո­սով, սկայ­պով, հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով: Ե­րեկ ա­ռա­վոտ­վա դրու­թյամբ պե­տու­թյու­նը հար­սա­նիք­նե­րը դեռ չէր ար­գե­լել, մինչ­դեռ ան­ցած օ­րե­րին բազ­մա­թիվ հար­սա­նիք­ներ են ե­ղել նույ­նիսկ Էջ­միած­նում: Գոր­ծա­տու­նե­րը պետք է ի­րենց աշ­խա­տող­նե­րին ի­րա­վունք տան տա­նից աշ­խա­տե­լու, ե­թե այդ հնա­րա­վո­րու­թյու­նը կա:
Ըստ Ազ­գա­յին ժո­ղո­վի «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նի, հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տը վա­րա­կի տա­րած­ման ա­մե­նա­հիմ­նա­կան մի­ջոցն է: Պետք է տար­բե­րակ գտ­նել և հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի շար­ժը հնա­րա­վո­րինս սահ­մա­նա­փա­կել, պետք է քիչ լի­նի քա­ղա­քա­ցի­նե­րի շար­ժը: Պետք է գոր­ծեն միայն խա­նութ­նե­րը, դե­ղատ­նե­րը և շր­ջեն այն մե­քե­նա­նե­րը, ո­րոնք սնունդ են ա­պա­հո­վում այդ խա­նութ­նե­րին ու դե­ղատ­նե­րին: Մար­դիկ պետք է գնան խա­նութ­նե­րից սնունդ առ­նեն, բե­րեն տուն ա­ռանց շփում­նե­րի: Հա­մա­ճա­րա­կի դեմ կա­րե­լի է պայ­քա­րել միայն այս մե­թոդ­նե­րով: Պետք է 14 օր մտ­նել այս ռե­ժի­մի մեջ, ով հի­վանդ է, բու­ժել այս ռե­ժի­մի մեջ ու կան­խել տա­րա­ծու­մը:
Նոր փաս­տե­րը վկա­յում են` տա­նից դուրս յու­րա­քան­չյուրս ենք վտանգ­ված քայ­լող կամ նս­տած «կեն­սա­բա­նա­կան զեն­քի» հետ հնա­րա­վոր հան­դիպ­մամբ:
Մար­տի 14-ին հայտ­նի դար­ձավ, որ Էջ­միած­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-19) վա­րակ­ված­նե­րից մե­կը` Ի­տա­լիա­յից ե­կած, COVID-19-ով վա­րակ­ված և նշա­նադ­րու­թյան ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցած էջ­միած­ինցի հայտ­նի կնոջ ազ­գա­կա­նը, տաք­սի ծա­ռա­յու­թյան սե­փա­կա­նա­տեր է, իսկ այդ տաք­սի ծա­ռա­յու­թյու­նը նույն օր­վա դրու­թյամբ, նույ­նիսկ այն բա­նից հե­տո, երբ հայտ­նի է դար­ձել դրա ղե­կա­վա­րի` COVID-19-ով վա­րակ­ված լի­նե­լու փաս­տը, իշ­խա­նու­թյուն­նե­րի թողտ­վու­թյամբ աշ­խա­տել ու, թերևս, հի­մա էլ աշ­խա­տում է, ին­չը հու­շում կամ վկա­յում է, որ ծա­ռա­յու­թյան վա­րորդ­նե­րը կա­րան­տի­նաց­ված չեն: Ո՞վ կա­րող է ա­սել կամ ու՞մ է հայտ­նի, թե նրանք քա­նի­սին կա­րող են վա­րա­կած լի­նել և այս պա­հին էլ քա­նի­սին են վա­րա­կում, ե­թե ի­րենք տաք­սի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վա­րի կող­մից վա­րակ­ված են:
Ա­վե­լին. կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված էջ­միած­ինցի հայտ­նի կի­նը նշանդ­րե­քի օ­րը վար­սա­վի­րա­նոց է գնա­ցել հի­վանդ վի­ճա­կում: Ճիշտ է, Ի­տա­լիա­յից վե­րա­դար­ձած հի­շյալ կնո­ջը մար­տի 8-ին սպա­սար­կած եր­կու վար­սա­վիր­ներն ու դի­մա­հար­դա­րը մե­կու­սաց­վել են Ծաղ­կա­ձո­րում, սա­կայն մինչ մե­կու­սա­ցու­մը նրանք քա­նի՞ հո­գու են սպա­սար­կել և, ընդ­հան­րա­պես, քա­նի՞ հո­գու հետ շփ­վել, ե­թե ի­րենք նույն­պես վա­րակ­ված են, քա­նի­սի՞ն կա­րող են վա­րա­կած լի­նել… Այս հար­ցե­րը պա­տաս­խան չու­նեն, ա­նո­րո­շու­թյուն է:
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը մար­տի 14-ին հան­դես գա­լով ֆեյս­բու­քյան ու­ղիղ ե­թե­րով, չբա­ցա­ռեց, որ Էջ­միա­ծին­ցի՝ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված բնակ­չի հետ շփ­ված և մե­կու­սաց­ված հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան խմ­բից նոր դրա­կան դեպ­քեր, այ­սինքն` COVID-19-ով վա­րակ­ված այլ ան­ձինք կա­րող են լի­նել: Ար­սեն Թո­րո­սյա­նը հայտ­նեց նաև, որ տվյալ պա­հին կո­րո­նա­վի­րու­սի կաս­կա­ծով մե­կու­սաց­ված է մոտ 200 անձ` թե՛ ա­ռան­ձին բնա­կա­վայ­րում, թե՛ շեն­քում` ամ­բող­ջո­վին մե­կու­սաց­ված:
Վե­րոն­շյա­լը, նկա­տենք, վկա­յում է, որ նրան­ցից բո­լո­րը չէ, որ Ծաղ­կա­ձո­րի հայտ­նի հյու­րա­նո­ցում են մե­կու­սաց­ված, մի մա­սը մե­կու­սաց­ված է իր տա­նը, ին­չը չի տա­լիս անվ­տան­գու­թյան, վա­րակ­ված լի­նե­լու դեպ­քում տա­նից դուրս չգա­լու և այ­լոց չվա­րա­կե­լու բա­վա­րար ե­րաշ­խիք­ներ, ա­վե­լին` վա­րակ­ման ան­մի­ջա­կան վտան­գի տակ է դնում հենց նույն մարդ­կանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին:
Նկա­տի ու­նե­նա­լով իշ­խա­նու­թյուն­նե­րին դեռ ան­հայտ վա­րա­կա­կիր­նե­րի հնա­րա­վոր առ­կա­յու­թյու­նը, Ար­սեն Թո­րո­սյա­նը կոչ ա­րեց օգ­տա­գոր­ծել ա­ռի­թը` ըն­տա­նի­քի հետ ա­վե­լի շատ ժա­մա­նակ անց­կաց­նե­լու հա­մար մեր տնե­րում (այ­սինքն` տա­նը մնալ), քիչ շփ­վել մեր մյուս հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի հետ, չհա­ճա­խել հան­րա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի:
Անդ­րա­դառ­նա­լով այն հար­ցին, թե որ դեպ­քում են մե­կու­սաց­վում ան­ձինք, Ար­սեն Թո­րո­սյա­նը նշեց, թե մե­կու­սաց­վող ան­ձինք պետք է պար­տա­դիր սերտ շփում ու­նե­ցած լի­նեն նոր կո­րո­նա­վի­րու­սի հաս­տատ­ված ախ­տո­րո­շու­մով պա­ցիեն­տի հետ, իսկ քիչ հե­տո բա­ցա­հայ­տեց, որ սերտ կամ ան­մի­ջա­կան շփու­մը ձեռ­քով բարևելն է, համ­բուր­վե­լը, գր­կա­խառն­վե­լը` ան­տե­սե­լով, որ ան­ձը կա­րող է «հաս­տատ­ված ախ­տո­րո­շու­մով պա­ցիեն­տից» վա­րակ­ված լի­նել նաև 2 մետր հե­ռա­վո­րու­թյու­նից: Փաս­տո­րեն վեր­ջին­ներս չեն մե­կու­սաց­վել ու չեն մե­կու­սաց­վում, իսկ թե դա ինչ հետևանք­նե­րի կա­րող է հան­գեց­նել, կար­ծում ենք, բա­ցատ­րե­լու կա­րիք չկա:
Ա­վե­լին. ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­րած ան­ձի խոս­քից պարզ է դառ­նում նաև, որ կո­րո­նա­վի­րու­սի հաս­տատ­ված ախ­տո­րո­շու­մով պա­ցիեն­տի հետ նույ­նիսկ սեր­տո­րեն շփ­ված, բայց դեռ նոր կո­րո­նա­վի­րու­սի հաս­տատ­ված ախ­տո­րո­շում չու­նե­ցող, հնա­րա­վոր է, հի­վան­դու­թյան ին­կու­բա­ցիոն (գաղտ­նի) շր­ջա­նում գտն­վող ան­ձանց հետ ան­մի­ջա­կա­նո­րեն շփ­ված ան­ձինք նույն­պես չեն մե­կու­սաց­վում, մինչ­դեռ նրան­ցից 2 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­ված­ներն էլ ար­դեն պետք է մե­կու­սաց­ված լի­նեին: Հաշ­վի առ­նե­լով այս ա­մե­նը, ա­ռա­ջի­կա­յում միան­գա­մայն հնա­րա­վոր ենք հա­մա­րում Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը, ու ևս մեկ ան­գամ հա­մոզ­վում, որ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րը մեր երկ­րի բնակ­չու­թյան հա­մար նույ­նիսկ նոր կո­րո­նա­վի­րու­սից էլ վտան­գա­վոր են:
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ե­րեկ «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում հան­դես գա­լով ու­ղիղ ե­թե­րով, ա­սաց. «Գի­տեք, որ Էջ­միած­նի 27 մուտ­քե­րից միայն 3-ն են գոր­ծում»: Իսկ ի՞նչ է` վա­րակն այդ ե­րեք ճա­նա­պարհ­նե­րով (Էջ­միա­ծին-Երևան, Էջ­միա­ծին -Աշ­տա­րակ Էջ­միա­ծին-Մա­սիս) չի՞ կա­րող փո­խանց­վել հան­րա­պե­տու­թյան այլ բնա­կա­վայ­րե­րում ապ­րող­նե­րին, ե­թե այդ նշ­ված ճա­նա­պարհ­նե­րով ե­կող­նե­րից թե­կուզ մի քա­նի­սը վա­րակ­ված են նոր կո­րո­նա­վի­րու­սով:
«Մենք տե­ղում ջեր­մա­չա­փում կա­նենք, և նրանց, ո­րոնք ջեր­մու­թյուն կու­նե­նան, կխնդ­րենք ինք­նա­մե­կու­սա­ցում ա­նել»,- մար­տի 15-ին ու­ղիղ ե­թե­րում հայ­տա­րա­րեց ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։
NEWS.am-ի թղ­թա­կի­ցը ե­րեկ հա­ղոր­դել է, որ «մինչև քա­ղա­քի մուտ­քը բաց է, քա­ղա­քից դուրս ե­կող քա­ղա­քա­ցի­նե­րը ջեր­մա­չափ­վում են, ջեր­մու­թյուն ու­նե­նա­լու դեպ­քում հոր­դո­րում՝ ինք­նա­մե­կու­սաց­վել»։
Այ­սինքն` նույ­նիսկ ջեր­մու­թյուն ու­նե­նա­լու դեպ­քում մարդ­կանց հետ չեն վե­րա­դարձ­նում, ա­նուն-ազ­գա­նուն, հաս­ցե, հե­ռա­խո­սա­հա­մար ար­ձա­նագ­րե­լուց հե­տո բաց են թող­նում, բու­ժաշ­խա­տող­նե­րը նրանց հետ կապ են հաս­տա­տում և մո­նի­տո­րինգ ի­րա­կա­նաց­նում։
Ոչ միայն ցա­վա­լի, այլև ող­բեր­գա­կան ու չա­փա­զանց վտան­գա­վոր է, որ լի­նե­լով երկ­րի ղե­կա­վա­րը, Փա­շի­նյա­նը նույ­նիսկ ե­րեկ­վա դրու­թյամբ չէր գի­տակ­ցում, որ ինչ­պես տե­ղում ջեր­մա­չա­փում ա­նե­լը, այն­պես էլ մարդ­կանց խնդ­րե­լը, որ ինք­նա­մե­կու­սաց­վեն, անվ­տան­գու­թյան, վա­րա­կի հե­տա­գա փո­խան­ցու­մը կան­խե­լու որևէ ե­րաշ­խիք չի տա­լիս: Ա­պա­ցույ­ցը, թե­կուզ, Ի­րա­նից նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ու փետր­վա­րի 28-ին Հա­յաս­տան ե­կած 29-ա­մյա ե­րի­տա­սար­դին առ­նչ­վող դեպ­քը, որն այդ օ­րը ջեր­մու­թյուն չէր ու­նե­ցել, ինք­նա­թի­ռում և օ­դա­նա­վա­կա­յա­նում կա­տար­ված ջեր­մա­չա­փու­մը նոր­մա­յից շե­ղում չէր հայտ­նա­բե­րել, նրա վա­րակ­ված լի­նե­լը չէին հայտ­նա­բե­րել, նույ­նիսկ չէին կաս­կա­ծել ու չէին կա­րան­տի­նաց­րել, իսկ հա­ջորդ օրն ար­դեն մար­դը ջեր­մել էր, «Շտապ օգ­նու­թյան» մե­քե­նա­յով տե­ղա­փոխ­վել «Նորք» ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նոց, ուր կրկ­նա­կի թես­տա­վո­րու­մից հե­տո մար­տի 1-ին, ժա­մը 3-ին ար­դեն վերջ­նա­կա­նա­պես պարզ էր դար­ձել, որ նա վա­րակ­ված է COVID-19-ով:
Ինչ վե­րա­բերում է ինք­նա­մե­կու­սաց­ման խնդ­րան­քին, քա­նի որ այն խնդ­րանք է, ոչ թե պա­հանջ` վեր­ջինս խախ­տե­լու դեպ­քում սահ­ման­ված պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու հս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­մով, մի­ջոց­նե­րով, ա­պա, ինչ­պես ար­դեն փորձն է ցույց տվել, նույ­նիսկ COVID-19-ի տա­րած­վա­ծու­թյան ա­ռու­մով ա­ռա­վել վտան­գա­վոր եր­կր­նե­րից ՀՀ ժա­մա­նած ան­ձինք չեն հար­գել այդ խնդ­րան­քը և ա­ռա­ջի­կա­յում էլ, կյան­քի տար­բեր հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, կա­րող են չհար­գել, 14 օր­վա ըն­թաց­քում թե­կուզ 1-2 օր կամ 1-2 ժամ դուրս գալ տա­նից ու… Հնա­րա­վոր հետևան­քը դժ­վար չէ պատ­կե­րաց­նել:
Ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ կո­րո­նա­վի­րու­սի դեպք է ար­ձա­նագր­վել նաև Երևա­նի ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րից մե­կում։ Այս մա­սին «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում, ու­ղիղ ե­թե­րում նշել է ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ընդ ո­րում, նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ տվյալ ան­ձը մինչ այդ կա­րան­տի­նաց­ված չի ե­ղել:
«Գի­շերն աշ­խա­տանք­ներ են տար­վել ձեռ­նար­կու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի շր­ջա­նում՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե ով­քեր են շփ­վել, որ մե­կու­սաց­նենք»:
Իսկ ի՞նչ է` այդ մար­դը միայն ձեռ­նար­կու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի՞ հետ է շփ­վել, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի, ըն­կեր­նե­րի, հա­րա­զատ­նե­րի, բա­րե­կամ­նե­րի, հարևան­նե­րի, ծա­նոթ­նե­րի, խա­նութ­նե­րի վա­ճա­ռող­նե­րի, տաք­սու վա­րորդ­նե­րի և այ­լոց հետ չի՞ շփ­վել, հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տից չի՞ օգտ­վել… Ա­վե­լին. ինչ­պես ար­դեն նշե­ցինք, «շփ­վել» ա­սե­լով, նկա­տի է առն­ված այլ ան­ձանց հետ միայն ան­մի­ջա­կան շփու­մը (ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ա­սած` ձեռ­քով բարևե­լը, համ­բու­րե­լը, գր­կա­խառն­վե­լը), ան­տե­սե­լով, սա­կայն, որ վա­րա­կը կա­րող է փո­խանց­ված լի­նել նաև այն ան­ձանց, ո­րոնք 2 մետ­րից ա­վե­լի մոտ են ե­ղել վա­րա­կա­կիր տվյալ ան­ձին:
Ար­դեն պարզ է նաև, որ ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րից ոչ բո­լո­րի պա­րա­գա­յում է, որ վա­րակ­ված ան­ձինք ե­կել են Ի­րա­նից, Ի­տա­լիա­յից կամ մեկ այլ երկ­րից, ա­վե­լին` նշ­ված դեպ­քե­րից ոչ բո­լորն են կապ­ված Էջ­միած­նի դեպ­քի հետ, օ­րի­նակ, 28-ից հե­տո վեր­ջին եր­կու դեպ­քե­րից մե­կը, ըստ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­րած Ար­սեն Թո­րո­սյա­նի կա­տա­րած ֆեյս­բու­քյան գրառ­ման, կապ­ված է մար­տի 15-ի ե­րե­կո­յան հաս­տատ­ված 2 դեպ­քի հետ։ Սա նշա­նա­կում է, որ վա­րակն ար­դեն չմե­կու­սաց­ված ան­ձանց կող­մից ներ­քին փո­խան­ցում ու տա­րա­ծում է ստա­ցել: Բնավ չենք զար­մա­նա, ե­թե COVID-19-ով վա­րա­կակ­ված­նե­րի քա­նա­կը ՀՀ-ում ա­ռա­ջի­կա­յում ա­վե­լա­նա:
ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու նպա­տա­կով ե­րեկ ար­տա­հերթ նիս­տում ար­տա­կարգ դրու­թյան մա­սին ո­րո­շում ըն­դու­նեց և ՀՀ-ում մար­տի 16-ի ժա­մը 18:30-ից հայ­տա­րա­րեց ար­տա­կարգ դրու­թյուն: Ե­թե ի­րա­վի­ճակն այս­քան տագ­նա­պա­լի ու վտան­գա­վոր չլի­ներ, վար­չա­պե­տի ե­լույ­թի և կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ա­ռան­ձին դր­վագ­ներ նույ­նիսկ զա­վեշ­տա­կան կհա­մա­րեի կամ ա­վե­լին, քան զա­վեշ­տա­կա­նը: Դրանք վկա­յում են իշ­խա­նու­թյա­նը տի­րա­ցած­նե­րի, մեղմ ա­սած, ան­գի­տու­թյան, ան­տե­ղյա­կու­թյան, ան­ճա­րա­կու­թյան և նույ­նիսկ ան­լր­ջու­թյան մա­սին, ե­թե, ի­հար­կե, նրանց մա­սին չմ­տա­ծեմ ա­վե­լի վատ բան… Այս ա­մե­նին ա­ռա­ջի­կա­յում, ի­հար­կե, հա­մա­պա­տաս­խան հիմ­նա­վո­րում­նե­րով, հան­գա­մա­նո­րեն դեռ կանդ­րա­դառ­նամ, այժմ միայն ըն­դգ­ծեմ, որ ըն­դուն­ված ո­րո­շու­մը մի շարք անհ­րա­ժեշտ սահ­մա­նա­փա­կում­ներ պա­րու­նա­կե­լով հան­դերձ, դեռ ա­մենևին բա­վա­րար չէ Հայս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­գա տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 27766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ