Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

41-ամյա տատիկը 20-ամյա մոդելի արտաքին ունի. լուսանկարներ

41-ամյա տատիկը 20-ամյա մոդելի արտաքին ունի. լուսանկարներ
25.05.2020 | 22:37

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 41-ամյա բնակչուհի Էլիս Վասկեսն ապշեցնում է արտաքին տեսքով: Արդեն թոռնատեր տատիկը ընդամենը 20-ամյա աղջնակի արտաքին ունի: Նրա մասին հրապարակում է պատրաստել Daily Star պարբերականը:


Էլիս տատիկն իր առաջնեկին 16 տարեկանում է ունեցել, ու դրանով է պայմանավորված հանգամանքը, որ կյանքի 4-րդ տասնամյակում արդեն տատիկ է դարձել: Մոդելի արտաքին ունեցող տատիկը պատմել է, որ յոգայով ու ֆիթնեսով է զբաղվում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3211

Մեկնաբանություններ