Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Որքան գումար է ծախսվելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վրա

Որքան գումար է ծախսվելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վրա
15.02.2020 | 14:28

«Ժողովուրդը» գրում է․ «ԿԸՀ մասնագետներն այժմ հաշվարկ են իրականացնում՝ հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար: ԿԸՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավարության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը։ Նախնական հաշվարկներով՝ այդ գումարը կարող է տատանվել 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում: ԿԸՀ-ից հայտնում են, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հենց այդքան գումար է ծախսվել, եւ դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել. ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ: Եվ եթե անգամ գումարի տարբերություն լինի, դա կարող է լինել հանձնաժողովներում ընդգրկված անդամների կամ տեխնիկական սարքավորումները սպասարկող անձանց աշխատավարձերի բարձրացման հաշվին, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի: 2018-ին ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս»:

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ