Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի արտադրական պոտենցիալը վերականգնվում է

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի արտադրական պոտենցիալը վերականգնվում է
21.02.2020 | 13:51

Հայաստանում 2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը, աճելով 12 տոկոսով, 2008-ից առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1 տոկոս կշիռ՝ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում: ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2 տոկոս, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է: Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22 տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս»,-նշել է վարչապետը:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ