Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նոր Սահմանադրության հանրաքվեն կարող է տեղի ունենալ ԱԺ հաջորդ ընտրությունների հետ միաժամանակ

Նոր Սահմանադրության հանրաքվեն կարող է տեղի ունենալ ԱԺ հաջորդ ընտրությունների հետ միաժամանակ
21.02.2020 | 13:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ին Պետրոսի Ղազարյանի հետ զրույցում նշել է, թե երբ կարող են տեղի ունենալ սահմանադրական ավելի լայն փոփոխությունները: Փաշինյանը նշել է, որ պետության կառավարման համակարգում կառուցվածքային փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն նախատեսվող փոփոխություններով, ըստ էության, նոր սահմանադրություն է լինելու: Անդրադառնալով ժամկետներին՝ Փաշինյանը նշել է, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ նույն ժամանակ:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ