Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման կապակցությամբ

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման կապակցությամբ
21.02.2020 | 14:29

Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ ավստրիացի Ստեֆան Շենախն ու բրիտանացի Ռոջեր Գեյլը հայտարարե են. «Մենք խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների սրացումից»` նկատի ունենալով 2020-ի փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին անհամաձայնություն հայտնած խաղաղ ցուցարարների նկատմամբ ադրբեջանցի իրավապահների բռնությունները:

Համազեկուցողները հատուկ անհանգստություն են հայտնել դեպքերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության մասին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարությունների առնչությամբ:
Համազեկուցողների ամենամեծ անհանգստությունն առաջացրել է բողոքի ակցիաների ժամանակ 100 մարդու ձերբակալությունը, իսկ մինչ բողոքի ակցիան արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդների` Իլգար Մամեդովի («Ռեալ» կուսակցություն), Արիֆ Հաջիլըի («Մուսավաթ» կուսակցություն), Ռուսլան Իզզաթլեի (D 18 շարժում) և Մեհման Հուսեյնովի (Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտ) ձերբակալությունները: «Բազմակարծության այդպիսի ճնշումը բացարձակ անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-եզրափակել են իրենց խոսքը համազեկուցողները` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ խաղաղ բողոքի ակցիաները ժողովրդավարական գործընթացի շրջանակում:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ