Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրանտ Բագրատյան. Իշխանությունն ուզում է ունենալ ՍԴ, որ ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, հաստատվի

Հրանտ Բագրատյան. Իշխանությունն ուզում է ունենալ ՍԴ, որ ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, հաստատվի
21.02.2020 | 14:31

Ալիև-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիևն օրակարգ ունի, Փաշինյանը չունի՝ «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկմանը: Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, իսկ դրանից առաջ ասել է, որ Արցախը Հայաստան է և վերջ: «Դե թող Ալիևի դեմն ասեն, ստացվում է, որ ինքն օրակարգ չունի, մեզ մի բան է ասում, դրսում մի բան, գուցե դուք կասեք, դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիևը և ներսում, և դրսում նույն բանն է ասում, ասում է ամբողջ հողերը հետ կտաք, Արցախին էլ ինքնավարություն կտանք: Հիմա մենք սրան ի՞նչ ենք պատասխանում: Ալիևն ասաց, որ ուզո՞ւմ եք ինքնորոշվեք, գնացեք ինքնորոշվեք որտեղ ուզում եք, բացի Ադրբեջանից: Մենք էլ սրան պատասխան չտվեցինք, ես էլ իրավունք ունեմ ենթադրելու, որ գործերը լավ չեն: Նման խիստ հարցադրում Ալիևը չի արել 5, 10, 15 տարի առաջ»,- ասաց նա և նշեց, որ առաջին նախագահն առաջարկել է գնալ փուլային լուծման, երկրորդ նախագահը՝ փաթեթային: «Իմ կարծիքով, Փաշինյանը շատ նեղն է և լավ էլ, որ վերջերս չի հարձակվում Արցախի իշխանությունների վրա, իմ ենթադրությունն այն է, որ մեր դիրքերը թուլացել են: Եթե Փաշինյանն իմանար, որ Ալիևի պես չեն մտածում Մինսկի համանախագահ երկրները, ես Փաշինյանին գիտեմ, նա ձայնը կբարձրացներ, բայց եղել են փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել իր իշխանավորման ընթացքում, որոնք թույլ են տալիս Ալիևին նման ձևով մեզ դիմել: Ինքը մեզնից խնդրելու բան ունի, մենք խնդրելու բան չունենք, Արցախի հարցը լուծել ենք»,-ասաց նա:


Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելու նպատակի հետևում այլ բան կա: «Ինքը այնպիսի ՍԴ է, երևի, ուզում, որտեղ պրոբլեմ չունենա, ինքը ինչ-որ խոստումներ է տալիս, եթե խոստումներ չէ, ինքը որքան պարզամիտ քաղաքական գործիչ պետք է լինի, որ հանրաքվե անի ինչ-որ մարդու գործից հանելու համար»,-ասաց նա: Բագրատյանին դուր չեն գալիս Փաշինյանի մտածելակերպը, հապճեպ որոշումներ կայացնելու պրակտիկան: «Բայց մյուս կողմից ես Փաշինյանին ճանաչում եմ, նրա բառերը հասկանում, ես կարող եմ ենթադրել, որ մտածում է՝ ճար չկա, իսկ ես էլ ասում եմ, որ վաղը բանը բանից անցնելու է, ես վախենում եմ և իրավունք ունեմ վախենալու, որ Հայաստանը կարող է տակնուվրա լինել, Արցախը տակնուվրա լինի: Մյունխենի այդ զրույցը ինձ վախեցրեց: Այդ երկխոսության մեջ տոն էր տալիս Ալիևը, երբեք Ալիևը 10 տարի առաջ կամ նրա հայրը … ես էլ եմ հանդիպել Հեյդարի հետ, լսեք, գիտե՞ք ինչ օրի էին, ասլան բալա է դարձել Ալիևը: Այդտեղ իմ դուրը չեկավ Փաշինյանը, չգիտեմ նրան ինչով կարելի է օգնել, կարծում եմ, որ նա օգնության կարիք ունի»,-ասաց նա:


Հրանտ Բագրատյանը նշեց, թե կարծում է, որ իշխանությունն ուզում է ստանալ Սահմանադրական դատարան, որ ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, հաստատվի: «Այստեղ միայն Փաշինյանը չէ, Արմեն Սարգսյանը, ոնց վազելով ստորագրեց, հակապետական է դա, այդ մարդը պետք է Սահմանադրությունը պաշտպանի, այստեղ ավելի շատ իրեն պետք է մեղադրել, քան Ազգային ժողովին»,- ասաց նա և նշեց, որ եթե հանրաքվեում «Այո» հաղթեց, ապա լավ կլինի: «Մենք կարող ենք կանգնել լինել–չլինելու հարցի առաջ, իսկ Փաշինյանը հանդես է գալիս իր անձնական ամբիցիաներով, իր հեղափոխություններով»,-հավելեց նա:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ