Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Ուզում ենք ունենալ սահմանադրական իրականություն

Նիկոլ Փաշինյան. Ուզում ենք ունենալ սահմանադրական իրականություն
21.02.2020 | 14:40

Պետք է արձանագրենք, որ շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմը և անձամբ ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին: Ասել եմ՝ ՀՀ-ում սահմանադրական իրականության հաստատումը սկզբունքային նշանակություն ունի: Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընտրված ճանապարհը՝ հանրաքվեն, իրավակա՞ն է: Նա նշեց, որ Սահմանադրության մեջ գրված է եղել մի բան, իսկ իրականությունը եղել է այլ: «Մեր կառավարության գործունեությունն առաջին օրից միտված է Հայաստանում սահմանադրական իրականությունն հաստատելուն, մենք ստեղծել ենք սահմանադրական իրականությունը»,- ասաց նա:
Թե ինչ կապ ունի սահմանադրական իրականության թեման ՍԴ-ի հետ, նա ասաց, որ 2015թ. ընդունված և 2018թ. ապրիլի 9-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ-ի մոդել, որն արժանացել է բոլոր միջազգային կառույցների քաջալերանքին է: «Հաշվի առնելով անվստահությունը ՍԴ նկատմամբ՝ կարելի է այս Սահմանադրության գործող մոդելով վերականգնել այդ վստահությունը: Եթե նախկինում ՍԴ անդամը ընտրվում էր մինչև 70 կամ մինչև 65 տարեկան, հիմա սահմանված է, որ ՍԴ դատավորի գործունեության ժամկետը 12 տարի է և նույն անձը կարող է ՍԴ դատավոր լինել միայն մեկ անգամ: ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, ի տարբերություն նախկինի, այլ ՍԴ-ն՝ 6 տարի ժամկետով: Այսինքն՝ յուրաքանչյուր 6 տարին մեկ, Սահմանադրական դատարանում պետք է տեղի ունենան ՍԴ նախագահի ընտրություններ, նույն անձը 6 տարուց ավելի չի կարող լինել ՍԴ նախագահ»,- պարզաբանեց նա:


Այս պնդումը սահմանադրական իրականության հետ՝ ըստ վարչապետի, կապ ունի այնքանով, որ եթե փոփոխությունը չլինի, մենք մինչև 2035թ. գործող ՍԴ չենք ունենա: «Մենք բոլորովին նոր կառավարման համակարգ ենք ներդրել ապրիլի 9-ից, որը մեխանիզմ է, մեկ ամբողջություն այդ մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է Սահմանադրության մեջ: Դա նույնն է, երբ մեքենան կապիտալ վերանորոգես և նրա անիվներից 3-ը լինեն մի տրամաչափի, իսկ չորրորդը լինի այլ տրամաչափի»,- ասաց նա:


Հարցին՝ եթե գլոբալ սահմանադրական փոփոխություններ արդեն իսկ պետք է լինեն, ինչու գնալ հանրաքվեի, նա ասաց, որ գլոբալ սահմանադրական փոփոխությունները խորքային փոփոխություն են ենթադրում, և երբ խոսվում է գլոբալ սահմանադրական փոփոխությունների մասին՝ խոսվում է գործող Սահմանադրության զարգացման մասին, իսկ գործող Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե այն դե ֆակտո չի մտել ուժի մեջ: Մենք այսօր ուզում ենք եղած Սահմանադրությունը բերել ուժի մեջ և ունենալ սահմանադրական իրականություն, որ մեր մեխանիզմի բոլոր անիվները լինեն նույն տրամաչափի, որպեսզի այդ մեխանիզմն առաջ գնալու, շարժվելու հնարավորություն ունենա, այլապես սխալ տրամաչափի անիվի պատճառով ամբողջ մեխանիզմը կփլուզվի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ