Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)

«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)
21.01.2020 | 00:37
Սրանք ռուս­նե­րի հա­մա­ցան­ցա­յին ար­ձա­գանք­ներ են Մի­խա­յիլ Մի­շուս­տի­նին Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար նշա­նա­կե­լու կա­պակ­ցու­թյամբ: Նոր վար­չա­պե­տի վե­րա­բե­րյալ բա­զում մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի, կեն­սագ­րա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի մեջ ա­մե­նաէկ­զո­տի­կը հետևյալն էր՝ ազ­գու­թյամբ կի­սա­հայ է (наполовину армянин): Պարզ­վում է, որ Ռու­սաս­տա­նում նման ազ­գու­թյուն էլ գո­յու­թյուն ու­նի, իսկ հա­յերս ան­տե­ղյակ ենք: Մի խոս­քով՝ մայ­րը հա­յու­հի է:
Լավ, այդ դեպ­քում ո՞վ է մյուս կե­սը՝ հայ­րը, նա՞ ինչ ազ­գու­թյան է պատ­կա­նում, և ին­չու՞ են լռում քա­ջա­տե­ղյակ աղ­բյուր­նե­րը: Ան­կեղծ ա­սած, պե­ղում­ներս ար­դյունք չտ­վե­ցին: Սա­կայն ներ­քին մի ձայն հու­շում էր, որ ե­թե սսկ­վել են, ու­րեմն... Ա­հա և բա­ցում եմ ռուս նա­ցիո­նա­լիս­տա­կան «Զավտ­րա» թեր­թի թարմ հա­մա­րը և հա­վա­տում եմ աչ­քե­րիս՝ նոր վար­չա­պե­տի հայ­րը՝ Վլա­դի­միր Մոի­սեևիչ Մի­շուս­տի­նը, ո­րը ծն­վել է 1939 թվա­կա­նին Պո­լոցկ քա­ղա­քում (Բե­լո­ռու­սա­կան ԽՍՀ), ու­նի հրեա­կան ծա­գում: Դե, ե­թե այս փաստն ար­ձա­նագ­րում է ա­մե­նայնս հրեա­գետ ազ­գայ­նա­մո­լա­կան հրա­տա­րա­կու­թյու­նը, ու­րեմն մի բան գի­տե, ու­րեմն սա հա­վաս­տի փաստ է: Այն­պես որ ռուս­ներն ի­զուր էին փա­փա­գում, որ «պր­ծան» հրեա­նե­րից:
Ին­չու ենք այս­քան ման­րա­նում ազ­գու­թյան հար­ցում ու ա­ռա­վել ևս ռու­սաց պե­տու­թյան երկ­րորդ պաշ­տո­նա­տար ան­ձի կա­պակ­ցու­թյամբ: Բանն այն է, որ հրեա­նե­րը, հիա­նա­լի ի­մա­նա­լով ռուս­նե­րի ա­վան­դա­կան հա­կահ­րեա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, անհ­րա­ժեշտ պա­հե­րին (սա շատ կարևոր է) ի­րենց կող­մից վե­րահ­սկ­վող լրատ­վա­մի­ջոց­նե­րի մի­ջո­ցով կա­րո­ղա­նում են տա­բու դնել բարձ­րա­գույն պաշ­տոն­ներ գրա­վող ազ­գա­կից­նե­րի ծագ­ման փաս­տի վրա ա­վե­լորդ աղ­մուկ չհա­րու­ցե­լու նկա­տա­ռու­մով: Ի վեր­ջո ինչ է ստաց­վում. նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ Ռու­սաս­տա­նի վար­չա­պե­տնե­րից չոր­սը՝ Գայ­դա­րը, Կի­րիեն­կոն, Ֆրադ­կո­վը, Պրի­մա­կո­վը հրեա­կան ար­մատ­ներ ու­նեն, հին­գե­րոր­դը ևս ռու­սա­կան ա­րյուն չու­նի՝ հրեա­յի ու հա­յի խառ­նուրդ է: Ինչ-որ սի­րուն չի ստաց­վում:
Սա­կայն դառ­նանք մեզ հու­զող մո­րը: Լուի­զա Մի­խայ­լով­նան (օ­րիոր­դա­կան ազ­գա­նու­նը ևս փա­կի տակ է) ծն­վել է Մեղ­րա­ձոր գյու­ղում, այլ տվյալ­նե­րով՝ Ար­խան­գելս­կի մար­զի Կոտ­լաս քա­ղա­քում: Մաս­նա­գի­տու­թյամբ բուժ­քույր է:
Հայտ­նի չէ, թե ինչ չա­փով է ի­րեն կի­սա­հայ զգում ին­քը՝ նո­րան­շա­նակ ռու­սաց վար­չա­պե­տը: Հա­յաս­տա­նում կա­րող են ա­սել, թե ա­րյու­նը կքա­շի ու նա չի կա­րող ան­տար­բեր լի­նել իր կի­սար­մա­տի վրա: Սա­կայն սա խիստ սու­բյեկ­տիվ վե­րա­պա­հում է առ­հա­սա­րակ ռու­սա­հա­յե­րի հան­դեպ, ուր մնաց հրեա­յի ու հա­յի հիբ­րի­դի նկատ­մամբ: Նման պա­րա­գա­յում որ­պես կա­նոն հաղ­թում է հրեան: Մեր հայ­րե­նյաց երկ­րում տա­րած­ված է այն մտայ­նու­թյու­նը, որ ռու­սա­հա­յե­րը ա­րագ են կորց­նում ազ­գա­յին դեմ­քը և մեկ-եր­կու սերն­դի ըն­թաց­քում ձուլ­վում են: Ցա­վոք, այդ­պես է, և դա ու­նի իր պատ­ճառ­նե­րը:
Բո­լոր դեպ­քե­րում ի­մաստ կու­նե­նար, որ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րը, ռու­սա­հա­յու­թյու­նը դի­վա­նա­գի­տա­կան ու մարդ­կա­յին ակ­տիվ «մի­ջոց­ներ ձեռ­նար­կեին» Մի­շուս­տի­նի մեջ կի­սա­հա­յու­թյու­նը զար­գաց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Հույս են ներ­շն­չում այն լու­րե­րը, որ ան­ցյալ տա­րի գործ­նա­կան նպա­տա­կով Երևան այ­ցե­լած Մի­խա­յիլ Մի­շուս­տի­նին ու­ղեկ­ցել են մոսկ­վա­ցի հայ բիզ­նես­մեն­ներ: Մի բան միան­շա­նակ է, որ Ռու­սաս­տա­նի վար­չա­պե­տը ա­ռանց­քա­յին դեմք է եր­կու եր­կր­նե­րի առևտրատն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում (և ոչ միայն):
Իսկ հի­մա ա­մե­նա­լուր­ջի մա­սին: Ռու­սաս­տա­նում գրե­թե ա­ռանց բա­ցա­ռու­թյան բո­լորն են գո­վես­տով խո­սում մեր «հայ­րե­նակ­ցի» պրո­ֆե­սիո­նալ և գործ­նա­կան բարձր մա­կար­դա­կի մա­սին է­կո­նո­մի­կա­յի զար­գաց­ման ու հատ­կա­պես հար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան աս­պա­րե­զում, ո­րի կա­ռա­վա­րա­կան գե­րա­տես­չու­թյու­նը նա ղե­կա­վա­րել է տա­սը տա­րուց ա­վե­լի: Ան­գամ արևմտյան փոր­ձա­գետ­ներն են նշում, որ նրան հա­ջող­վել է ստեղ­ծել թերևս աշ­խար­հի ա­մե­նաար­դյու­նա­վետ հա­մա­կար­գը նշյալ բնա­գա­վա­ռում: Ժի­րի­նովս­կին հա­տուկ ըն­դգ­ծում է այն հան­գա­ման­քը, որ նոր վար­չա­պե­տը տեխ­նոկ­րատ է՝ ին­ժե­ներ, ոչ թե հու­մա­նի­տար: Ան­գամ Զյու­գա­նո­վը, դժ­գո­հե­լով կո­մու­նիստ­նե­րի թեկ­նա­ծու­նե­րի ան­տե­սու­մից, չք­վեար­կեց Մի­շուս­տի­նի դեմ: Դիտ­վու՞մ է Մի­շուս­տի­նը որ­պես Պու­տի­նի հետ­նոր­դի թեկ­նա­ծու եր­կու տա­րի հե­տո կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նում: Դա­տե­լով ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րից, ա­վե­լի շուտ՝ ոչ. նա կլի­նի տեխ­նի­կա­կան վար­չա­պետ Զուբ­կո­վի, Ֆրադ­կո­վի, Ստե­պա­շի­նի պես: Ոչ ոք չի կան­խա­տե­սում, թե ինչ­պի­սի դիր­քո­րո­շում կու­նե­նա Պու­տինն ին­քը եր­կու տա­րի հե­տո: Ով ա­սաց, որ ե­թե այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Մի­շուս­տի­նը հաս­նի տն­տե­սա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի, շտ­կի գերհ­րա­տապ դար­ձած ժո­ղովր­դագ­րա­կան ի­րա­վի­ճա­կը, Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վի­չը դրանք չի վե­րագ­րի ի­րեն: Հա­մա­պա­տաս­խան հե­ռան­կա­րա­յին նպա­տա­կադ­րում­նե­րով:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 51775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ