«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«ՍԴ-ում ճգ­նա­ժամ չկա, ճգ­նա­ժամն իշ­խող ու­ժի քա­ղա­քա­կան բո­վան­դա­կու­թ­յան լիա­կա­տար բա­ցա­կա­յութ­յունն է»

«ՍԴ-ում ճգ­նա­ժամ չկա, ճգ­նա­ժամն իշ­խող ու­ժի քա­ղա­քա­կան բո­վան­դա­կու­թ­յան լիա­կա­տար բա­ցա­կա­յութ­յունն է»
14.02.2020 | 01:21

Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ՀԱ­ՐՈ­ՅԱ­ՆԻ հետ «Ի­րա­տե­սը» զրու­ցել է ապ­րի­լի 5-ին կա­յա­նա­լիք սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հա­րաք­վեի մա­սին, ո­րով ա­ռա­ջարկ­վում է լու­ծա­րել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ներ­կա­յիս կազմն ու պա­տո­նանկ ա­նել ՍԴ նա­խա­գա­հին ու դա­տա­վոր­նե­րին:

-Ի՞նչ կար­ծիք ու­նեք Սահ­մա­նադ­րու­թյու­նում կա­տար­վող փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խագ­ծի առն­չու­թյամբ, որն ապ­րի­լի 5-ին հան­րաք­վեի է դր­վելու։
-2015-ի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեն ինձ հա­մար միան­շա­նակ լե­գի­տիմ չէր: Նոր խմ­բագ­րու­թյամբ Սահ­մա­նադ­րու­թյունն ըն­դուն­վել էր ա­նօ­րի­նա­կան ճա­նա­պար­հով: Եվ այժմ ոչ լե­գի­տիմ ճա­նա­պար­հով ըն­դուն­ված Մայր օ­րեն­քի մեջ ցան­կա­ցած փո­փո­խու­թյուն ա­ռա­ջար­կելն ու հան­րաք­վեի դնե­լը նշա­նա­կում է լե­գի­տի­մաց­նել 2015-ի Սահ­մա­նադ­րու­թյու­նը։ Բա­ցի այդ՝ ա­ռա­ջարկ­վող փո­փո­խու­թյու­նը բա­ցա­ռա­պես անձ­նա­յին խն­դիր է լու­ծում: Նի­կոլ Փա­շի­նյա­նին դուր չեն գա­լիս Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րոշ դա­տա­վոր­ներ, և նա ու­զում է գոր­ծող ան­ձե­րին փո­խա­րի­նել այլ մարդ­կան­ցով, ա­սել է թե՝ իր կա­մա­կա­տար­նե­րով: Ինձ հա­մար ըն­դու­նե­լի միակ ճիշտ տար­բե­րա­կը նոր Սահ­մա­նադ­րու­թյուն գրելն ու ըն­դու­նելն է։
-Իշ­խա­նու­թյուն­նե­րը պն­դում են՝ ՍԴ-ում ճգ­նա­ժամ կա, դրա­նով են բա­ցատ­րում օր ա­ռաջ հան­րաք­վե նա­խա­ձեռ­նե­լը:
- Ի՞նչ ա­սել է ՍԴ ճգ­նա­ժամ: Հա­մոզ­ված եմ՝ որևէ ճգ­նա­ժամ էլ չկա: Ճգ­նա­ժամն ու­րիշ տեղ է պետք փնտ­րել: Ճգ­նա­ժամն իշ­խող ու­ժի քա­ղա­քա­կան բո­վան­դա­կու­թյան լիա­կա­տար բա­ցա­կա­յու­թյունն է ու նրանց ան­հաս­կա­նա­լի, մեր կող­մից ա­նըն­դու­նե­լի ցան­կու­թյու­նը` սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյու­նը վե­րա­ծել ՍԴ կազ­մի փո­փո­խու­թյան: Այդ քայ­լը, սա­կայն, պե­տա­կան շա­հե­րի տե­սա­կե­տից որևէ դրա­կան ար­դյունք տալ չի կա­րող: Հա­կա­ռա­կը՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի ներ­կա կազ­մի կամ Հան­րա­յին խոր­հր­դի նա­խա­գա­հի օ­րի­նակ­նե­րի նման կհա­մոզ­վենք՝ ՍԴ-ի ձևա­վոր­վե­լիք կազ­մը ա­վե­լի վատն է լի­նե­լու, քան նախ­կի­նում էր:
-Որ­քա­նո՞վ է տրա­մա­բա­նա­կան մեկ տար­վա ըն­թաց­քում եր­կու հան­րաք­վե ի­րա­կա­նաց­նել:
-Տրա­մա­բա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լաո­ճի մեջ է։ Սա­կայն անտ­րա­մա­բա­նա­կանն այս­տեղ ոչ այն­քան հա­ճա­խա­կի հան­րաք­վե­ներն են, որ­քան հան­րաք­վեի դր­վող թե­ման: Ինչ վե­րա­բե­րում է սպաս­վող սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին, տես­նե­լով ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան գոր­ծե­լաո­ճը և հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, թե ով­քեր են ներգ­րավ­ված սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քա­յին խմ­բում, ա­պա միայն բա­ցա­սա­կան սպա­սում­ներ ու­նեմ հան­րաք­վեից:
-Իշ­խա­նու­թյուն­ներն ա­սում են նաև, որ հան­րու­թյան պա­հանջն է` լու­ծել ՍԴ շուրջ ստեղծ­ված ճգ­նա­ժա­մը: Ըստ ձեզ՝ մարդ­կանց առ­հա­սա­րակ հե­տաք­րք­րու՞մ է՝ ով կլի­նի ՍԴ կազ­մում, ով՝ ոչ:
-ՍԴ գոր­ծու­նեու­թյու­նը քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռօ­րյա կյան­քի հետ չի առ­նչ­վում, ու ՍԴ-ն վեր­ջին շր­ջա­նում չի կա­յաց­րել որևէ ո­րո­շում, ո­րը հան­րա­յին բո­ղո­քի ա­լիք է բարձ­րաց­րել, հետևա­բար հիմք չկա իշ­խող ու­ժի պա­հան­ջը որ­պես հան­րա­յին պա­հանջ ներ­կա­յաց­նե­լու: ՍԴ կազ­մը փո­խե­լու պա­հանջ կա ըն­դա­մե­նը, ինչն ըն­դու­նե­լի է նրանց հա­մա­կիր­նե­րի կող­մից, ու դա ներ­կա­յաց­վում է որ­պես հան­րա­յին պա­հանջ: Սա Նի­կոլ Փա­շի­նյա­նի հեր­թա­կան է­ժա­նա­գին մա­նի­պու­լյա­ցիան է: Երբ նա հայ­տա­րա­րում է, թե շատ քրեա­կան գոր­ծեր ի­րենց տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին չեն հաս­նում ՍԴ-ի պատ­ճա­ռով, պարզ է, որ այս «մե­սիջն» ուղղ­ված է պո­ղոս­նե­րին, ո­րով­հետև ի­րա­վա­գի­տա­կից յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի գի­տի, որ ՍԴ-ն ոչ մի կապ չու­նի անձ­նա­յին քրեա­կան գոր­ծե­րի հետ ու անդ­րա­դառ­նում է բա­ցա­ռա­պես սահ­մա­նադ­րա­կան ակ­տե­րին, հոդ­ված­նե­րին ու դրույթ­նե­րին:
-Հե՞շտ է լի­նե­լու իշ­խող ու­ժի հա­մար մոտ 650 հա­զար քվե հա­վա­քել, որ կյան­քի կոչ­վի փո­փո­խու­թյու­նը:
-Հաշ­վի առ­նե­լով ԿԸՀ-ի «փոր­ձա­ռու­թյու­նը», ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, «փոր­ձա­ռու» Մու­կու­չյանն այդ քա­նա­կը կա­պա­հո­վի ցան­կա­ցած դեպ­քում:
-Սա գու­ցե իշ­խա­նու­թյուն­նե­րին վս­տա­հու­թյուն տա­լու հան­րաք­վե՞ է, ոչ թե սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի:
-Հե­տաքր­քիր տակ­տի­կա է, երբ երկ­րոր­դա­կան հար­ցին ցան­կա­լի լու­ծում տա­լու հա­մար քվեար­կու­թյու­նը նույ­նաց­վում է վս­տա­հու­թյան քվեի հետ: Ա­յո, կա­րե­լի է ա­սել և այդ­պես, քա­նի որ հա­սա­րա­կու­թյու­նը դեռ ծայ­րա­հեղ բևե­ռաց­ված է, և մե­ծա­մաս­նու­թյու­նը նո­րից քվեար­կե­լու է «բո­բո» նախ­կին­նե­րին հե­ռաց­նե­լու օգ­տին: Սա կա­րե­լի էր կա­պել իշ­խող ու­ժին վս­տա­հու­թյան քվե տա­լու հետ, ե­թե չլի­ներ կեղ­ծա­րա­րու­թյուն ա­նե­լու ԿԸՀ-ի գեր­հա­րուստ փոր­ձը: Մի բան ակն­հայտ է. իշ­խա­նու­թյան հա­մա­կիր­նե­րի շար­քե­րը նոս­րա­նում են օ­րե­ցօր, և այդ նոս­րա­ցու­մը նաև խիստ ո­րա­կա­կան տի­րույ­թում է: Երևի նկա­տած կլի­նեք, որ Փա­շի­նյա­նի գրա­ռում­ներն ու ե­լույթ­նե­րը վեր­ջերս չա­փա­զանց ան­բո­վան­դակ ու անտ­րա­մա­բա­նա­կան են դար­ձել, դրանց մեջ գե­րիշ­խում է զգա­յա­կան տար­րը: Նա հաս­կա­նում է, որ իր հա­մա­կիր­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը պո­ղոս­ներն են, հետևա­բար վար­չա­պե­տի «մե­սիջ­նե­րը», նախ և ա­ռաջ, ուղղ­ված են պո­ղոս­նե­րի սր­տե­րը գրա­վե­լուն:
-ՍԴ-ի խնդ­րի առն­չու­թյամբ բազ­մա­թիվ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղան։ Խոս­քը ԵԽԽՎ հա­մա­զե­կու­ցող­նե­րի, Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի ու ԵԺԿ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին է։ Ա­վե­լին՝ ԵԽԽՎ-ն կոչ է ա­րել իշ­խա­նու­թյուն­նե­րին նա­խա­գի­ծը Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով ու­ղար­կել, նոր միայն հան­րաք­վե ի­րա­կա­նաց­նել:
-Իշ­խա­նու­թյու­նը չան­սաց եվ­րո­պա­ցի իր գոր­ծըն­կեր­նե­րի՝ նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լուց ա­ռաջ դրանք Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով ու­ղար­կե­լու ա­ռա­ջարկ-հոր­դո­րին, բայց և չկա­րո­ղա­ցավ լիո­վին ար­հա­մար­հել այն, հա­կա­ռակ դեպ­քում ա­ռա­վել ա­նօ­րի­նա­կան քայ­լի կդի­մեր ու փո­փո­խու­թյուն­նե­րը կըն­դու­ներ հենց ԱԺ ար­տա­հերթ նիս­տի ժա­մա­նակ:
-Ի­րա­կա­նում ի՞նչ ազ­դակ են տա­լիս եվ­րո­պա­ցի­նե­րը, ու ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, չան­սան ԵԽԽՎ-ին, դա ինչ­պե՞ս կա­րող է ազ­դել պե­տու­թյան մի­ջազ­գա­յին վար­կի վրա:
-Դժ­վար է միան­շա­նակ ա­սել, բայց Հա­յաս­տա­նը ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ ու­նի, ԵԽԽՎ-ն էլ ի­րա­վա­սու է պա­հան­ջե­լու այդ պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տա­րու­մը: Ցա­վոք, իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ար­կա­ծախն­դիր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պա­կաս չկա, իսկ դրանց շա­րու­նա­կա­կան լի­նե­լու դեպ­քում եվ­րո­պաց­ինե­րի վե­րա­բեր­մուն­քը ՀՀ-ի նկատ­մամբ խիստ բա­ցա­սա­կան կդառ­նա:
-Ի դեպ, ԱԺ-ում նա­խագ­ծի քն­նար­կու­մից և իր ե­լույ­թից հե­տո Փա­շի­նյա­նը գրել էր, թե կեց­ցեն իմ պատ­գա­մա­վոր­նե­րը, լավ մաս­տեր-կլաս ցույց տվե­ցին: Դուք տե­սա՞ք վար­պե­տու­թյան դաս:
-ՈՒ­զում եք՝ մեկ­նա­բա­նեմ ան­մեկ­նա­բա­նե­լի՞ն: Թերևս ա­սեմ՝ սպա­սե­լի էր Փա­շի­նյա­նի թի­մի նման ան­բո­վան­դակ ու բա­ցար­ձա­կա­պես ան­գա­ղա­փար վակ­խա­նա­լիան, ո­րով­հետև ա­ռա­ջարկ­վող փո­փո­խու­թյուն­ներն էլ, ո­րոնց պաշտ­պա­նու­թյամբ նրանք հան­դես էին գա­լիս, գա­ղա­փա­րա­կան որևէ բո­վան­դա­կու­թյուն չու­նեին, իսկ փետր­վա­րի 6-ի ե­լույթ­նե­րի ծաղ­կա­բույ­լի տրա­մա­բա­նա­կան ա­վար­տը «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­նե­րի» մա­սին Փա­շի­նյա­նի աբ­սուր­դա­յին ե­լույթն էր: Փետր­վա­րի 6-ին «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան «մաս­տեր կլաս­ը» նույն­պի­սին էր, ինչ­պի­սին Փա­շի­նյա­նի բա­նաս­տեղ­ծա­կան «տա­ղան­դի» դրսևո­րումն է՝ չա­փա­ծո «ստեղ­ծա­գոր­ծու­թյան» տես­քով, այ­սինքն՝ թե՛ մաս­տեր-կլասն էր բա­ցա­կա­յում, թե՛ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը:
Զրույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ